29/07/2020

Իրադրությունը հայ- ադրբեջանական սահմանին

«Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/07/2020

Ստուգվել են բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի բուժանձնակազմը հուլիսի 27-ին անցկացրել է մասնագիտական պարապմունք։ 
Ստուգվել են մարտավարական բարդ իրավիճակներում զինծառայողներին առաջին բուժօգնության տրամադրման հմտությունները, ինչպես նաև արագ և համակարգված գործելու կարողությունները։  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նորակոչիկներն անցկացրել են շարային պատրաստության պարապմունք

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 27-ին նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է շարային պատրաստության պարապմունք: 
Նորակոչիկներին ուսուցանվել են շարային կեցվածքի, հրաձգային զենքով շարային քայլքի հմտություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Ստորաբաժանումների ներդաշնակման և կրակի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զարավարժություն։ 
Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները, խրախուսվել են բարձր ցուցանիշներ գրանցած զինծառայողները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

«Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2020

«Նեյտրոն» ԳԱՄ-ը 250.000 դոլարի նվիրատվություն է կատարել ՀՀ ԶՈՒ-երին

«Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր հերթական նվիրատվությունը կատարեց ՀՀ զինված ուժերին: Այս անգամ զինված ուժերը համալրվեց
  • T-170 տեսակի կապիտալ վերանորոգում անցած բուլդոզերներով – 4 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած մինի-էքսկավատորով – 2 միավոր,
  • կապիտալ վերանորոգում անցած ամբարձիչով – 2 միավոր

Այս անգամ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է  շուրջ 250.000 ԱՄՆ դոլար: 
ՀՀ-ի համար այս կարևորագույն պահին, «Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայկական բանակին:  
«Մեր նվիրատվությունները շարունակական բնույթ են կրելու՝ հզորացնելու մեր բանակը և նպաստելու հայկական սահմանների անխախտելիությանը»,- նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զոհվել է Աշոտ Միքայելյանը

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/07/2020

Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել կրթօջախի ղեկավար կազմը, հրամանատարներն ու հյուրերը։
Նորընծա լեյտենանտները ստացել են սպայական դաշույններն ու ավարտական փաստաթղթերը՝ հայոց բանակի արժանի սպա ու ավագների արժանի հետնորդ դառնալու պարտավորությամբ:
Շնորհավորանքների ու բարեմաղթանքների կենտրոնում մեկ կարևոր իրողություն էր, որն արդեն տասնամյակներ շարունակ ցույց է տալիս հայկական զինված ուժերի դիմագիծը. սպաների պատրաստման հայկական դարբնոցները շարունակում են զինված ուժերը համալրել բանիմաց ու իրենց գործին լավագույնս տիրապետող սպաներով: Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության՝ անձնական օրինակով հայ զորականի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու պատրաստակամությամբ: