30/06/2020

2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանն ստուգելու նպատակով հունիսի 29-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:
Սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և, համաձայն մարտական հաշվարկի, տվել հանձնարարականներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Շրջայց զորամասում

ՊՆ, ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը: Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:  

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/06/2020

Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

Հունիսի 26-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը այցելել է մարտական  դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին։
Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ:
Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/06/2020

Կապի վարժանքներ 3-րդ զորամիավորումում

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու, ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման գործողություները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 24-ին անցկացրել են վարժանքներ:
Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, շարժական կապի արդյունավետությունը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/06/2020

Մարտավարական պատրաստության պարապմունք

Հունիսի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է մարտավարական պատրաստության պարապմունք: 
Զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված  խնդիրները, ցուցաբերել հարձակողական գործողությունների իրականացման բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինծառայողները կատարել են առաջադրված խնդիրները

Հունիսի 23-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման պարապմունք: 
Ֆիզիկական պատրաստության մակարդակի ամրապնդմանը միտված պարապմունքին մասնակցող զինծառայողները հմուտ գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/06/2020

Հատուկ նշանակության վարժանքներ

Դաշտային պայմաններում  անձնակազմի  մասնագիտական  կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ 
Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: 