24/03/2020

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել.ԱՀ ՊՆ

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները <<Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի>>, հերթական ապատեղեկատվություն է:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/03/2020

Զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

Մարտի 21-ին 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են մասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներ: 
Ստուգվել են ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Զինծառայողները ցուցաբերել են պատրաստվածության բարձր աստիճան: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրամանատարաշտաբային զորավարժություններ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորումում մարտի 18-ից 21-ն անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:  
Զորքերի ղեկավարման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությունների շրջանակում բացազատվել են հրամանատարական կետեր, զորամասերի ուժերն ու միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցումներ են տրվել հարձակողական գործողությունների ժամանակ արդյունավետ փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/03/2020

Ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում 

Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով​ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:
Բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնարարականների կատարման ընթացքը:
Նշենք նաև, որ հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով: Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/03/2020

Հակառակորդը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1900 կրակոց

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով​ շուրջ 1900 կրակոց:
​ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/03/2020

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: 
Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ:  Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հավաք-պարապմունք կապի ստորաբաժանումների ներգրավմամբ

Մարտի 19-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ,  գեներալ-մայոր Թ. Շահնազարյանի ղեկավարությամբ անցկացվել է մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունք 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ: 
Ստուգվել են կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները, ներկայացվել կապի նոր համակարգերի մարտավարական բնութագրերն ու տեխնիկական հնարավորությունները, տրվել համապատասխան ցուցումներ: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Տեսչական ստուգումներ 2-րդ զորամիավորումում

Զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են տեսչական ստուգումներ: 
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ստուգվել են անձնակազմի զենք-զինամթերքը, մարտական տեխնիկան, տրվել անվտանգության կանոնների պահպանման հրահանգներ: