12/02/2020

Մահացել է Տիգրան Մանվելյանը

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
       Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
           
 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/02/2020

Հատուկ նշանակության վարժանքներ

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ: 
Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/02/2020

Սուրբ Սարգսի տոնի առթիվ հոգևորականներն այցելել են մարտական հենակետեր

Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիվ, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի ուղեկցությամբ, այցելել է մարտական հենակետեր։ 
Հոգևորականները գնահատանքի խոսքեր են փոխանցել դիրքապահներին հայ ժողովրդի խաղաղության պաշտպանության և զինվորական ծառայությունը բարեխղճորեն կատարելու համար, Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով խորհրդանշական նվերներ՝ աղոթագրքեր հանձնել զինծառայողներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նորակոչիկների հանդիսավոր երդման արարողություն ուսումնական N զորամասում․ ֆոտոռեպորտաժ

ՀՀ ՊՆ զորամասերում շարունակվում են նորակոչիկների երդման արարողությունները: ՀՀ ՊՆ ենթակայության ուսումնական N զորամասում ևս տեղի ունեցավ երդման արարողությունը, որով նորակոչիկները «պաշտոնապես» անցան զինվորական ծառայության: Նորակոչիկները, մինչև երդման արարողությունը,մի քանի շաբաթ շարունակ անցել են պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային, իսկ երդման հանդիսավոր արարողությունից հետո զինվորները քայլերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ անցան շարահրապարակով: Banak.info կայքը և Հանուն հայ զինվորի ՀԿ-ն շնորհավորում են նորակոչիկներին ու մաղթում խաղաղ ծառայություն: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ երդման արարողությունից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/02/2020

Մահացել է Վալերի Պետրոսյանը

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
      Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2020

Հակառակորդը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/02/2020

Ձնահյուսի հետևանքով մահացել է երեք զինծառայող ևս մեկը վիրավորվել

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: 
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը: 
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում շարքային Կարապետ Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ուսումնական տագնապ N զորամասում

Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում,  զորամիավորման շտաբի  պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների և ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք: 
Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են զորամասի  հերթապահի գործողությունները մարտական պատրաստության տարբեր աստիճանների ժամանակ և անհրաժեշտ  փաստաթղթերի  առկայությունը, անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Ներկայացվել է ավտոհավաքակայանում տեխնիկայի  ընդունման  կետի  բացազատման  կարգը: