09/01/2020

Զինված ուժերից զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները


Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով: 
Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները: 
1-ին  զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը,  շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այցելություն մարտական հենակետեր


Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել 5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը:
Հրամանատարության անունից զորամիավորման հրամանատարի տեղակալը շնորհավորել է դիրքապահ զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/01/2020

Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը


Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը: 
Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը, շնորհակալություն հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Գեղամ Խաչատրյանը



2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն հատկացված հրազենից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/01/2020

Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել, հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել. Արծրուն Հովհաննիսյան


«Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/01/2020

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 600 կրակոց:
            ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/01/2020

Սահմանին հիմնական սպառնալիքները շարունակվում են պահպանվել, հակառակորդի դիպուկահարները որոշակի պարբերականությամբ ակտիվանում են. Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ հունվարին հակառակորդը կարող է դիմել սադրանքների, տարբեր մասշտաբների գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԶՈՒ-ն պատրաստ է զսպել հակառակորդի ցանկացած  գործողություն: Ըստ նրա՝ 2019 թ-ին հակառակորդի ընդհանուր շարժերը հիմնականում զորավարժությունների, մարտավարական պարապմունքների և ամրաշինական աշխատանքների տեսքով էին, որոշակի պարբերականությամբ ակտիվանում էին նաև հակառակորդի  դիպուկահարները: 

- 2019 թ-ի սահմանային իրավիճակն ինչպես՞ կգնահատեք, անմիջական ինչպիսի ՞  սպառնալիքներ կային, որոնք չեզոքացվեցին: Վերջին ամիսների ընթացքում  հակառակորդի դիպուկահարների ակտիվություն էր նկատվում:

- Այն հիմնական սպառնալիքները, որոնք առկա էին, շարունակում են պահպանվել: Հրադադարի ռեժիմի խախտումների առումով դրանք համեմատաբար նվազ էին, սակայն հակառակորդի ընդհանուր շարժերը քիչ չէին: Շարժերի տակ հիմնականում պետք է հասկանալ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, ամրաշինական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է դիպուկահարների ակտիվությանը, ապա դրանք որոշակի պարբերականությամբ ակտիվանում են, փորձում են մեզ նյութական և մարդկային վնասներ հասցնել: Առաջնագծում մեր իրականացրած ամրաշինական աշխատանքների նպատակներից մեկը՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմերի հնարավորինս անվտանգ ծառայության ապահովումն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում:

- Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ԶՈՒ-ն, դրանցով հիմնականում ի՞նչ  խնդիր ենք   լուծում, ձեռք բերված նոր  սպառազինություններով հավասարակաշռությունն ապահովվո՞ւմ է:

- Չկա այնպիսի տարի, որի ամփոփման ժամանակ հնարավոր չլինի խոսել ձեռքբերումների մասին: Սպառազինությունից՝ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ, թիկունքայինից՝ զորակոչ և այլն: Այս տարվա համար ևս պետք է արձանագրենք, որ արել ենք ավելին մեր ժողովրդի առջև ստանձնած գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է անընդհատ ակտիվ պահել:

- 2019 թ-ին Թալիշի վերաբնակեցման խնդիրը լուծվեց, բայց արդյո՞ք անվտանգության գոտին ընդլայնվել է, դիրքային ինչպիսի՞ տեղաշարժ ենք ունեցել:

- Հայաստանի ու Արցախի ուղղություններով ունենք բնակավայրեր, որոնք հակառակորդից ավելի մոտ հեռավորության վրա են, քան Թալիշը: Ուղղակի Թալիշի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական հարթությունում է: Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր 90-ականներից ի վեր 3 անգամ ստիպված դուրս են եկել գյուղից, իսկ հետո վերադարձել՝ ամեն անգամ վերականգնել հակառակորդի պատճառած վնասները և նոր կյանք սկսել: 

Հավատացեք, որ այդ մարդկանց համար շատ դժվար է: Ապրիլյան մարտական գործողություններից հետո, նախագահի հանձնարարությամբ, 3 տարվա ընթացքում Թալիշի հետ կապված մեր գլխավոր խնդիրը լուծեցինք՝ թալիշցիների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ստեղծեցինք վերադառնալու և իրենց կյանքը բնականոն ուղով շարունակելու համար:

Այն ենթակառուցվածքները, որոնք Թալիշն ունի, Հայաստանում և Արցախում որևէ գյուղ չունի: Սակայն մենք սրանով չենք բավարարվելու, հաջորդ տարվանից շարունակվելու են ինչպես վերաբնակեցման, այնպես էլ այս ենթաշրջանում կառավարության իրականացրած ծրագրերը:

- Ադրբեջանում հունվարի 13-ից 15-ն անցկացվելու են միջոցառումներ «Սև հունվարի» շրջանակում, արդյո՞ք հակառակորդը կարող է դիմել սադրանքների, շատերը կարծում են, որ հարձակողական գործողություններ կարող են լինել, դուք ի՞նչ կասեք:

- Հակառակորդի սադրանքներին, տարբեր մասշտաբների գործողություններին միշտ պետք է պատրաստ լինել, ու մեր զինված ուժերը պատրաստ են:

- Պարոն Աբրահամյան,ԱՀ-ում սպասվող ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանի վրա, տարբեր հայտարարություններից պարզ է դառնում, որ ակտիվ ընտրություններ են սպասվում:

- Ակտիվ ընտրություններ սպասելի են, սակայն ես այդ ակտիվությունը դրական հարթության մեջ եմ դիտում: Ակտիվ, որովհետև, առաջին հերթին, երկու խոշոր ընտրություններ են սպասվում՝ նախագահական և խորհրդարանական, երկրորդ, գործող նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, ինչի պայմաններում դաշտ է բացվել այլ գործիչների համար և երրորդ, Արցախում ընտրական օրենսգիրքն է փոփոխվել, ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են կայանալու: 

Վերջին գործոնով պայմանավորված` այն անհատները, որոնք մտադրություն ունեին կամ նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով, այս փուլում կամ միանում ու նոր կուսակցություններ են հիմնում, կամ միանում են գործող ուժերին: Այնպես որ, կարծում եմ, մեզ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:




Նյութը՝  Tert.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`