02/12/2019

«Հանուն հայ զինվորի»  ՀԿ-ն իրականացրեց հերթական ծրագիրն Արցախի հյուսիսարևելքում

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացրեց հերթական բարեգործական ակցիան։ Նոյեմբերի 28ից-29-ը կազմակերպության անդամները եղան Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում և նրանց պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում։ Օժանդակ օգնության կարգով վերջիններիս հանձնեց մի շարք իրեր, այդ թվում՝ անձրևապաշտպան արտահագուստ և մթերք։ 
 Զորամասերին մասնավորապես հանձնվեցին ռեզինե երկարաճիտ կոշիկներ, ձյուն մաքրող բահեր, անձրևանոցներ, ինչպես նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված «Նոյան» հյութեր և մուրաբաներ և ՀՖՖ-ի կողմից տրամադրված սպորտային համազգեստ և այլ պարագաներ՝ նախատեսված զորամասերի ֆուտբոլային թիմերի համար։
- Շնորհակալ ենք դրամահավաքի բոլոր մասնակիցներին, որոնք ակտիվորեն մասնակցում են մեր նախաձեռնություններին և աջակցում բանակին այս կամ այն չափով,- նշեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ վերը նշված իրերը գնվել են դրամահավաքի արդյունքում, որի ընթացքում հավաքվել էր 742.467 ՀՀ դրամ և 100.000 ռուբլի։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանի ՊՆ-ն չի հաստատում կորուստի մասին. /Razm.info/


Նոյեմբերի վերջին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu), իսկ հետո Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է մարտական կորուստ ունենալու փաստը:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ առաջնագծում նման անուն ազգանունով զինծառայողի մահվան մասին լուրերն ապատեղեկատվություն են, և, իրենք առաջնագծում կորուստ չեն ունեցել: Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն իրականում հերքում է միայն առաջնագծում զոհվելու մասին հատվածը, և այլ մանրամասներ չի հաղորդում, թե ինչ է եղել այդ զինծառայողի հետ, կամ ընդհանրապես նա ինչ կարգավիճակում է:

Հաշիմովի ընկերոջ հետ կապ է հաստատում ադրբեջանական «Վեթենուղրունդա» լրատվակայքը, ով պատմում է, որ Հաշիմովին հուղարկավորել են ծննդավայր Ջալիլաբադի շրջանում՝ Նոյեմբերի 29-ին:

Հաշիմովը զորակաչվել էր այս տարվա հուլիսին և ծառայության անցել Գյանջա քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Նրան ուղարկում են Բաքվում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական հոսպիտալ, որտեղ վիրահատում են, ապա դուրս գրում, ինչից հետո՝ նոյեմբերի 28-ի գիշերը Հաշիմովը մահանում է տանը:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 42 կորստի մասին։


Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն
(Həşimov Səbuhi Səttarxan oğlu)


Նյութը՝ Razm.info կայքի





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դպրոցականներն այցելել են զորամաս


Վանաձորի թիվ 18 դպրոցի բարձր դասարանների աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել զորամասի առօրյային, անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ 
Այցելության ընթացքում աշակերտների համար կազմակերպվել է հայրենասիրական թեմայով դաս-պարապմունք, որին մասնակցել են նաև զորամիավորման հոգևոր սպասավորները։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում մահացած զինծառայողը ազգությամբ եզդի էր, այս տարվա հուվարին էր զորակոչվել


Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած  ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:
«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Նյութը՝ News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել. ՊԲ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/11/2019

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային շրջայցով եղել է Արցախում


Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ծրագրով:
 Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները:
   Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:






ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զորավարժություն ՊԲ-ում


Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության <<ԲԱՐՁՐ>> աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:
Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3500 կրակոց


Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 3500 կրակոց:
            Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`