29/11/2019

Վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
 Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կրակային պատրաստության տեսական պարապմունքներ

Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ստուգողական հրաձգության վարժության ձևերը, ինչպես նաև հրաձգային զենքերի խնամքի ու պահպանման կարգն անձնակազմին ուսուցանելու նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 28-ին անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գործնական պարապմունքներ

Նոյեմբերի 28-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են գործնական պարապմունքներ:
Մարտական դիրքերի ավագները հրահանգավորվել և ստացել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունն ու վարման  կարգը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը: 
Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ

Անձնակազմի մարտունակությունն ստուգելու, մասնագիտական կարողությունները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 28-29-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ:
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել  նախատեսված բոլոր միջոցառումները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դպրոցականներն այցելել են զորամաս

Նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման N զորամաս են այցելել կցագրված դպրոցի բարձր դասարանների աշակերտները, ծանոթացել զորամասի անցած մարտական ուղուն, զորամասի արիության ու փառքի խորհրդանիշ մարտական դրոշի պատմությանը: 
Այցելության ընթացքում աշակերտները մասնակցել են նաև ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պարապմունքներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Տանկային հրաձգության պարապմունքներ

Տանկային ստորաբաժանումների անձնակազմերի գործնական և տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 27-ին 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են հրաձգության պարապմունքներ:
Բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողներն իրականացրել են մարտական հրաձգության վարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

 Տեղեկացրու՛ ընկերներիդ՝

28/11/2019

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնող աշխատանքներին: