12/11/2019

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ». ամփոփում

 «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները օգոստոսի 25-28-ը եղան ԱՀ ՊԲ 4 զորամասերում: Ծրագրի նպատակն էր բարձրացնել զինծառայողների ռազմահայրենասիրական ոգին, նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև հարստացնել գիտելիքները տեղեկատվական անվտանգության ոլորտում: Դրանց իրագործման համար կատարվել են մշակութային միջոցառումներ և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ թեստավորումներ և այդ ամենը լուսաբանվել է banak.info կայքում: 

  ՀԿ-ն իր կազմավորման 3-րդ ամյակը նշեց Արցախում, որի առթիվ պարգևատրվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինվորներ և նույն զորամասերի հրամանատարական կազմից Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Զարզանդ Մխիթարյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Կարեն Շաքարյանը ստացան շնորհակալագիր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։ Իսկ ՀԿ-ն ստացավ պատվոգիր պաշտպանական շրջանի հրամանատարի կողմից՝ զորմասերում մշտապես նման ծրագրեր իրականացնելու համար: 

 Ինչպես ամեն այցին, այս անգամ ևս ՀԿ-ն օժանդակության կարգով զորամասերին հանձնեց որոշ իրեր. տեսահսկման սարքավորում՝ դիրքերում դիրտարկումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ջրի ուսապարկեր, սպարտային շապիկներ և գնդակներ:

 Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում համագործակցություն է եղել․ 
1. ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
2.ՀՀ պաշտպանության նախարարության, 
3. Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, 
4. ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի,
5. «Լեգիտիմուս» ՍՊԸ-ի, 
6. Combat և Max-Kar զինվորական խանութների, 
7. «Royal Armenia» ընկերություն,
8. Mybookstore առցանց գրախանութի, 
9. «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ի` www.shamshyan.com կայքի,
10. www.ditaket.am կայքի, 
11. www.erit.am կայքի, 
12. www.khatutik.ru կայքի հետ: 

 «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ն 3 տարի է ծավալում է նման գործունեություն, նպատակ ունենալով պահպանել ազգ-բանակ փոխհարաբերությունները: Իսկ հաջորդ ծրագրերը երկար սպասեցնել չեն տա:

Լիանա Բրյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։ 
Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։ 
Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/11/2019

Ցուցադրական մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն։ 
Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանը, պաշտպանական մարտ վարել համազորային ստորաբաժանումների հետ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը հայտարարեց Երևանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին:

«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ըԼավրովը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կապի վարժանքներ 2-րդ զորամիավորումում

Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով  նոյեմբերի   8-ին  2-րդ զորամիավորման  զորամասերից  մեկում անցկացվել են  կապի  վարժանքներ: 
Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել  են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/11/2019

Արցախ, հյուսիսարևելյան ուղղություն․ ֆոտոռեպորտաժ

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս, մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.
                                                 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/11/2019

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց

Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն