08/11/2019

Անվտանգության օր 4-րդ զորամիավորումում

Նոյեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը զինվորական ծառայության ժամանակ» թեմայով պարապմունքներ: 
Բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:  

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զորավարժություն` մարտական հրաձգությամբ

Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։

Ձմեռային զորակոչը կսկսվի դեկտեմբերի 16-ից. Կառավարությունը հաստատեց

Ձմեռային զորակոչը կսկսվի դեկտեմբերի 16-ից. Կառավարությունը հաստատեց նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ նախագծի՝ Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Նյութը՝ 1lurer.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/11/2019

Անցկացվել է հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական  զորավարժություն: 
Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում: Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ցուցադրական պարապմունքներ 3-րդ զորամիավորումում

ՀՀ զինված ուժերի զինծառայողների ֆիզիկական պատրաստության ամրապնդման, ձեռնամարտի հնարքների ուսուցման և մարզական նվաճումների խթանման, ինչպես նաև «Բանակային ձեռնամարտ» մարզաձևի մրցավարների պատրաստման նպատակով 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 4-ից 6-ը անցկացվել են ցուցադրական պարապմունքներ և մրցավարական սեմինարներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ուսանողներն այցելել են զորամաս

Նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մի խումբ ուսանողներ այցելել են 5-րդ  զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս:
Զորամասում բացազատվել են ուսումնական տեղամասեր, ներկայացվել են տարբեր տեսակի ու տրամաչափի հրաձգային զենքերի տեխնիկական բնութագրերը և դրանց առանձնահատկությունները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/11/2019

Ցուցադրական պարապմունքներ

Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործման, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգման և գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդման նպատակով նոյեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրաձգության գործնական պարապմունքներ

Նոյեմբերի 5-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Ստուգվել են նաև հրաձգային զենքերի կառուցվածքի և կիրառման, կրակային վարժությունների կատարման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ զինծառայողների գիտելիքները: