06/11/2019

Կարեն Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասերում

Նոյեմբերի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր: Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, վերջիններիս հետ քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

     Այնուհետև ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի պատասխանատուներին ցուցումներ ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ իրականացվող աշխատանքների ավարտից հետո, զորամասերում էական առաջընթաց կապահովվի զորքերի կենսագործունեության ամենատարբեր ուղղություններում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: 
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին:
Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 4-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։
Վարժանքներն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում, մարտական տարբեր իրավիճակներում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/11/2019

Աշխատանքային շրջայց ՊԲ-ում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
      Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:
Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաև անվտանգության և հարակից բոլոր խնդիրները: Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է ՊԲ զինծառայող էրիկ Արարատի Հարությունյանը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:
           Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
         Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/11/2019

Անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց

Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման թեմաներով:
Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինված ուժերում կանանց խնդիրների վերաբերյալ քննարկում

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկմանը:

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծա­ռա­­յության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր: Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպա­տա­կով իրակա­նաց­վող միջոցառումնե­րը: Անդրադարձ է եղել նաև զինծառա­յող­ների շրջանում մարդու իրավունք­նե­րի և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գործնական պարապմունքներ «Բաղրամյան» զորավարժարանում

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները գործնական դաշտային պարապմունքներ են անցկացնում «Բաղրամյան» զորավարժարանում: Դաշտային պարապմունքների ընթացքում նրանք կատարելագործում են մասնագիտական կարողություները, կիրառում ստացած տեսական գիտելիքները։