04/11/2019

Անցկացվել է պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նոյեմբերի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունք:

Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների հրամանատարներն անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/11/2019

Նոր համագործակցության արդյունքում «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կրկին Արցախում էր

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը վերջերս կրկին եղավ հյուսիս- արևելյան մի քանի զորամասերում: «Թամարա և Անի» ՍՊԸ-ի և «Օվալ պլաստիկ» ՍՊԸ-ի հետ համագործակցության արդյունքում (նվիրատվության կարգով) այցի ընթացքում զորամասերին են տրամադրվել «Juicinad» տիպի 2025 հատ զովացուցիչ ըմպելիքներ և 200 հատ պլասմասե 10 լիտրանոց ջրի տարաներ:
 Կազմակերպության մի շարք անդամներ ծանոթացել են զորամասերի կենցաղային պայմաններին, այցելել դիրքեր ու շփվել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:
«Շնորհակալ ենք Վարուժան Խալաթյանին և Արմեն Մկրտչյանին համագործակցության համար. սա առաջին անգամն է, բայց հուսով ենք ոչ վերջին: Շնորհակալ ենք նաև Արեգ Հակոբյանին՝ այցի իրականացմանն աջակցելու համար և Կարեն Անտոնյանին՝ հերթական անգամ բեռները Արցախ անվճար փոխադրելու համար:
  Կարևոր քայլ եմ համարում նման նախաձեռնությունները, որոնք ինչ- որ չափով օժանդակում են բանակին: Մեր կազմակերպությունը միշտ անելու է ամեն ինչ, իր ուժերի ներածին չափով, զինվորի կողքին լինելու համար», - ասաց ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եղբորս՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սխալ տեղեկատվություն են տարածում. Կարեն Մխիթարյան



Գնդապետ Արա Մխիթարյանը, ով սեպտեմբերի 17-ին Վայոց Ձորում մի խումբ մարդկանց կողմից ծեծի էր ենթարկվել, ոչ կոմայից, ոչ էլ կրիտիկական վիճակից դուրս չի եկել: Նրա վիճակը  շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պնդեց տուժողի եղբայրը՝  Կարեն Մխիթարյանը:

«Շատ սխալ տեղեկատավություն են տարածում, Արան կոմայի մեջ է, իրենք անձամբ Արային տեսել ե՞ն՝ որ այդպիսի բաներ են ասում: Ծայրահեղ ծանր պառկած է, մենք շատ ուրախ կլինեինք, որ իրանց ասածով լիներ՝ կոմայից դուրս եկած լիներ, բայց այդպես չէ: Կարող եք գրել՝ սխալ  տեղեկատվություն են տարածում, այդպիսի բան չկա: Մի աչքը դեղերի ազդեցւթյան տակ բացվում –փակվում է, դա ռեֆլեքսորեն է: Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակի ընթացքում  կարող է կոմայից դուրս գալ»,-նշեց նա:

Անդրադառնալով քրեական գործի ընթացքին՝ Կարեն Մխիթարյանն ասաց, որ մինչև վերջնական արդյունքները չտեսնի, ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ փոխգնդապետը կրիտիկական վիճակից դուրս է եկել:

«Նրա մոտ թեթև դրական շարժ կա, բայց վիճակը մնում է ծանր: Ուղղակի այդ կրիտիկական վիճակից է դուրս եկել, մի ստադիան փոխվել է, բայց այնպես չէ, որ նա նորմալ գիտակցություն ունի, կամ կարողանում է շփվել»,- ասել էր Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը 
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը ՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:


Հոկտեմբերի 30 –ին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի դեպքի մասին 4 զինծառայող պնդում են, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ունենք նաև մարզպետի շենքի դիմաց տեղադրված տեսանկարահանող սարք, ըստ որի՝ 22։30–ին մարզպետը մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս գալիս։ Մյուս կողմից, զինծառայողներն առերես էլ պնդել են, որ մարզպետն այնտեղ է եղել:


Նյութը՝  Tert.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ


Նոյեմբերի 2-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով:
Նշենք նաև, որ ընդունելությանը, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց



Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/11/2019

Անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ

Հոկտեմբերի 29-ից 31-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը: 
Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջավոր դիրքերը և կազմակերպել պահպանություն մինչև հիմնական ուժերի մոտենալը։ 
Զորավարժության նպատակն էր ցուցադրել և ուսուցանել մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները, զարգացնել անձնակազմի գործողությունները, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում։ 
Զորավարժության ավարտին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել զորավարժության մասնակիցներին,  խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիպում ԱՀ ՊՆ-ում


Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:


​ ​ ​ ​ ​ Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Պլանային ստուգումներ մարտական դիրքերում



Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:

Ստուգվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները, հանդերձանքը, զենք-զինամթերքի պահպանությունը, անվտանգության կանոնների պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`