09/10/2019

Կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը


Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցներըորոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծորի համաձայն հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։
Հիշեցնենքոր մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։
2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքովինչը ենթադրում էոր շահառու զինծառայողներըկամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափովայդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։   
Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար  (300.000 դրամ) :
Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելուհիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամիլայնածավալ աշխատանքիինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ու կարևորությանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել էոր գործունեության երկու տարիների ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ձեռք է բերել բարի համբավաչքի ընկել բացառիկ թափանցիկությամբ և հանրությանը լիարժեք հաշվետու լինելու գործելաոճովուստի պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն նաև սփյուռքի ներուժն արդյունավետ իրացնելու ուղղությամբ:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել էոր այդ նպատակին հասնելու հարցում էական դերակատարում կարող է ունենալ «Հիմնադրամի դեսպան» ծրագիրըինչը ենթադրում է արտերկրում ունենալ «Դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրին՝ այդպիսով նպաստելով սփյուռքի համայնքներում հիմնադրամի գործունեության հանրայնացմանը։
Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրենը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թերրորդ եռամսյակում կատարված հատուցումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Վարուժան Ավետիքյանն ընդգծել էոր հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 66 դեպքի հատուցումորոնցից 54-ը՝ 2008-2014 թթ.-ին, 7-ը՝ 2015-2016թթ.-ին և 5-ը՝ 2017թ.-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ՝ 2017թհունվար 1-ից սկսած հիմնադրամը կատարել է 374 դեպքի հատուցումՀավաքագրված գումարն արդեն հատել է 18 մլրդ.հատուցումները՝ 1.3 մլրդ. դրամըիսկ հիմնադրամի ստանձնած պարտավորությունները՝ 14 մլրդ. դրամը 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտական դրոշ՝ տանկային զորամասին



Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը Տանկիստի օրվա կապակցությամբ մարտական դրոշ է հանձնել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող տանկային զորամասին:
Տոնական միջոցառման ընթացքում զորամիավորման հրամանատարը պատվոգրերով և արժեքավոր նվերներով խրախուսել է զորամասի մի շարք զինծառայողների:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/10/2019

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ կապի պետերի համակարգող կոմիտեի նիստը


ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թ. Շահնազարյանը Ղրղզստանի Հանրապետության Չոլպան-Աթա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ (միասնական) կապի համակարգում 2019թ. կատարված և հեռանկարային պլանավորվող միջոցառումները, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գործնական պարապմունք՝ արգելագոտիների հաղթահարմամբ


Տեղանքում արագ կողմնորոշվելու հմտությունները և մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունք՝ արգելագոտիների հաղթահարմամբ։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը,  կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ կապի հնարավորությունների ապահովման նպատակով: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հատկապես արժևորել է ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին


Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Պաշտպանության նախարարը և Արխանգելսկի նահանգապետը հարգանքի  տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը  շրջել է նաև «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին: 









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/10/2019

Կատարելագործվել են տանկային անձնակազմերի մասնագիտական հմտությունները



Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 7-ին 1-ին զորամիավորման ենթակա N զորամասի զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են տանկային ստորաբաժանումների տեսական և գործնական պարապմունքներ:
Մարտական տեխնիկան զբաղեցրել է նախանշված դիրքերը, կատարվել են մարտական հրաձգության գործնական վարժություններ:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են հրետանավորների մասնագիտական պարապմունքներ


Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և ամրապնդման նպատակով հոկտեմբերի 7-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ:
Բացազատվել են կրակի կառավարման ուսումնական կետեր, ճշգրտվել պայմանական թիրախների կոորդինատները, մարտական հաշվարկների հրամանատարները զեկուցել են պատրաստության միջոցառումների վերաբերյալ:








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`