09/09/2019

Մարտական դրոշ՝ զորամասին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել 1-ին զորամիավորման «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր N զորամասին՝ կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝  նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգիսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարակական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերադարձել է հայ խաղաղապահների հերթական զորախումբը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, պատվով կատարելով իր առաքելությունը, վերադարձել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նռնականետային դասակի մասնագիտական պարապմունքներ

Սեպտեմբերի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են նռնականետային դասակի մասնագիտական պարապմունքներ:

Զինծառայողները կատարել են նռնականետի բացազատման  գործողություններ` բերելով այն մարտական վիճակի:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մեկնարկելու է ռազմավարական զորավարժություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/09/2019

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ»-ը Սրխավենդում. Ֆոտոռեպորտաժ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում եղավ ԱՀ 4 զորամասերում, այդ թվում Սխրավենդի զորամասում: Երգ ու պարի ուղեկցությամբ ողջունեց զինվորներին, խրախուսական նվերներ ու շնորհակալագրեր հանձնեց լավագույն ծառայողներին և իհարկե օժանդակ օգնություն ցուցաբերեց  զորամասին:
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 Ստորև ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը: