12/08/2019

Ֆոտոռեպորտաժ Եղնիկների դիրքերից

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, 
մարտականպատրաստականությանը:
 Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.
























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Կարեն Հովհաննիսյանի մահվան 4-րդ տարելիցն է


Գյումրի 12.09.2019թվ.Banak.info
2015թվ. օգոստոսի 12-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1992թվ.ծնված Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: 
Կարենը ծնունդով Երևան քաղաքից էր, մինչ ծառայության մեկնելը աշխատել է, օգնել ծնողներին։
2013թվ. էլ զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում, ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 4 ամիս։
Կարենի մայրը՝ տիկին Անուշը, մեզ հետ զրույցում պատմում է, որ որդին մեծ սիրով է անցել ծառայության, սիրում էր բանակը, ծառայությունից չէր դժգոհում։ Նշում է, որդին շատ համեստ էր, սիրված իրեն ճանաչողների կողմից, բարի ու նվիրված, հավասարակշռված։
Կարենը ազատ ժամանակ պարի է հաճախել, ինչպես նաև զբաղվել ֆուտբոլով, երազանքներից մեկն էր նույն դաշտում խաղալ հայտնի ֆուտբոլիստների հետ։
Կարեն Պարույրի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։


Ալվինա Հարությունյան 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սանհրահանգիչ Սաշա Գալստյանի տարեդարձն է


Գյումրի 12.08.2019թվ.Banak.info
Այսօր՝ օգոստոսի 12-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սաշան կդառնար 23 տարեկան։
Սաշան ծնունդով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սակայն ընտանիքը բնակվել է Մեծամոր քաղաքում։
Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Արմավիրի պետական բժշկական քոլեջ, իսկ 2014 թվ. ընդունվել էր Երևանի Հայբուսակ համալսարան: 

2015թվ. Սաշան անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես կրտսեր սերժանտ, սանհրահանգիչ։
Սաշայի ծառայակից ընկերը՝ Վահեն, մեզ հետ զրույցում պատմում է, որ ծանոթացել են Արցախ գնալու ճանապարհին, այդպես էլ շարունակվել է իրենց ընկերությունը, հիշում է շատ ժպիտով ու կատակասեր էր, ուշադիր բոլորի հանդեպ։
Սաշան որպես սանհրահանգիչ չափազանց ուշադիր է եղել, իր պարտականությունները ժամանակին բարեխղճորեն կատարել։ Ծնողներից ժամանակ առ ժամանակ իր տղաների համար մուրաբաներ է ուզել, որ կարողանա տնական միջոցներով էլ բուժել։

2016թվ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ հակառակորդի գրոհները կասեցնելիս Սաշան զոհվել է, մարտի ընթացքում օգտագործելով այնպիսի զինատեսակներ որոնցից երբևէ չէր կրակել։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը,  Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։

 «Մեծ ցավ եմ ապրում, միևնույն ժամանակ հպարտ եմ շատ, որ այսօր ամբողջ աշխարհն է խոսում իմ տղայի և իր ընկերների մասին։ Բայց չէի ուզի, որ էսպես լիներ։ Երանի ոչ ոք չճանաչեր իմ Սաշին։ Ես նրա ապրած կյանքով  էլ էի շատ հպարտ»,-Banak.info կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Սաշա Գալստյանի մայրը՝ Տիկին Սոֆին։

Սաշա Վաչագանի Գալստյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայունթյուն», ՀՀ Նախագահի կողմից «Արիություն», Վետերանների միության կողմից  «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցափուլերը


«Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում անցկացվել են եզրափակիչ երկու մրցաձևերը:
Օգոստոսի 10-ին գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատել է նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին:
Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող է  ճանաչվել Հայաստանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:
Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն բոլոր թիմերը բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:
Օգոստոսի 11-ին անցկացվել է մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ:
Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողներն էին:
Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները: Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողը լքել է մարտական դիրքը. ԱՀ ՊՆ



Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

​Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա. Արծրուն Հովհաննիսյան


«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդել է, որ այսօր կեսօրին շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ ձերբակալվել է զինծառայող Արո Հայկի Ղազարյանը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Միջազգային բանակային խաղեր-2019»


«Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակում անցկացվող «Վստահ ընդունում» մրցույթի հայաստանյան թիմի մասնակիցները օգոստոսի 12-ին 4-րդ փուլում մասնակցել են «Բանալիների հաղորդում» մրցույթի ցերեկային փուլին` առայժմ զբաղեցնելով 4-րդ տեղը:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Երդման արարողություն


Օգոստոսի 10-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ զորամիավորումների զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինվորները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել հավատարիմ զինվորական կոչմանը: Միջոցառումներին ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների, կցագրված ուսումնական հաստատությունների, մշակութային օջախների ներկայացուցիչներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները։

















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`