10/07/2019

Շարունակվում են ամփոփիչ քննությունները

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում շարունակվում են ամփոփիչ քննությունները։

Տեսական և գործնական ստուգումների միջոցով գնահատվում է ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, մարտավարական-մասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/07/2019

Ռազմական համալսարանում ընթանում են ավարտական քննություններ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ընթանում են կուրսանտների ավարտական քննությունները:

Ավարտական քննություններ են հանձնում նաև մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներն ու սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի՝ 12-շաբաթյա վերապատրաստման դասընթացների մասնակցած սպաները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ

4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների դաշտային վարժվածության ու գործողությունների ներդաշնակման մակարդակը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

ՊՆ համարանիշներով կողաշրջված բեռնատարից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել միայն վարորդը

Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինքֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր:

Նյութը՝ Armenpress.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմի կամավոր Համլետ Հաջոյանի տարեդարձն է

Գյումրի 08.07.2019թվ.Banak.info
Այսօր՝ հուլիսի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Համլետ Հաջոյանը կդառնար 49 տարեկան։
Ազգությամբ եզդի Համլետը երկար տարիներ բնակվել էր Երևանում։
Մասնակից էր եղել Արցախյան պատերազմին։
Պատերազմի ավարտից հետո էլ Համլետը Երևան չի վերադարձել, մնացել էր Արցախում, ամուսնացել, ընտանիք կազմել ու հաստատվել բնակվելու Քաշաթաղի շրջանում։
Համլետը դպրոցում դասավանդում էր Նախնական զինվորական պատրաստություն առարկան, ազատ ժամանակ զբաղվում գյուղատնտեսությամբ։
2016թվ.ապրիլին հակառակորդը անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Համլետ Հաջոյանը:
Համլետ Այվազի Հաջոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։
Համլետ Հաջոյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալնները վերցված են Shamshyan.com կայքից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ-ը, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
 Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
 Մանրամասները՝ քիչ ուշ 

Նյութը՝ Shamshyan.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ–մայորի կոչում

Արցախի նախագահի հրամանագրով՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Գնդապետ Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբի պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր ՊԲ հարավային միավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է, բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը հերքել էր ապատեղեկատվությունը՝ հանդես գալով տեսանյութով։

Նյութը՝ Razm.info կայքի