11/06/2019

Մարտավարամասնագիտական զորավարժություն

Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն:

Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝  ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախի առաջնագիծը հսկող զինվորները. /ֆոտոռեպորտաժ/

Օրեր առաջ «Հանուն հայ զինվորի» Հկ-ի մի քանի անդամներ գտնվում էին Արցախի Հանրապետության՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում: Ստորև Banak.info-ն Ձեզ է ներկայացնում ֆոտոռեպորտաժ առաջնագծից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում./Ռազմինֆո/

Հունիսի 10–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։
Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Նշենք, որ այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 14 կորստի մասին։
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2019

ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Հունիսի 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր հետախույզ Սասուն Մկրտչյանի տարեդարձն է

Գյումրի 10.06.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունիսի 10-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սասուն Մկրտչյանը կդառնար 30 տարեկան։
Սասունը ծնունդով Երևան քաղաքից էր։
Սովորել և ավարտել էր Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցը։ Փոքրուց Սասունը բռնցքամատով էր զբաղվել, հաջողություններ գրանցել սպորտում, որոնց վկայում են նրա բազմաթիվ մեդալնելները, պատվոգրերն ու մրցանակները։
Սասունի նախնիները սասունցիներ էին, որով նա միշտ հպարատանում էր և իր տեսակի մեջ նա ուներ սասունցիներին հատուկ համառություն և անկոտրուն կամք։
2007-2009թվ. Սասունն անցել էր պարտադիր զինվորական ծառայության Տավուշի մարզի N զորամասում։
Ծառայության ավարտից հետո Սասունը ընդունվել էր Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ զուգահեռ աշխատել Վերաքննիչ դատարանում որպես կարգադրիչ։
Որոշ ժամանակ աշխատելուց հետո 2011-2014թվ. Սասունը ծառայության էր անցել Խաղաղապահ զորքերում։
2014թվ. Սասունը որոշել էր ծառայության անցնել Հայոց բանակում։ Ծառայության էր անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող և համալրել հատուկ նշանակության ջոկատը հետախույզ-գնդացրորդի մասնագիտությամբ։
2016թվ. ապրիլին թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Ընթացած թեժ մարտական գործողությունների ժամանակ Թալիշի ուղղությամբ հակառակորդը բազմաթիվ կորուստներ տալով գրավել էր 170Մ/Դ, որի հետգրավման մարտական խնդիրը կատարելիս թեժ մարտում զոհվել է հետախույզ Սասուն Մկրտչյանը։
Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները՝ Yerkirmedia.am կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր մայոր Ռուդիկ Մովսեսյանի տարեդարձն է

Գյումրի 10.06.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունիսի 10-ին, ապրիլյան պատերազմին կամավոր մասնակից մայոր Ռուդիկ Մովսիսյանը կդառնար 43 տարեկան
Ծնունդով Ստեփանակերտ քաղաքից Ռուդիկ Մովսեսյանը պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո կյանքը կապել էր Հայոց բանակի հետ, 22 տարի շարունակ ծառայել բարդ մասնագիտությամբ։
 «Քանի որ հետախույզ էր, իր աշխատանքից ոչինչ չէր պատմում, ասում էր, որ դա հայրենիքի գաղտնիքն է և գաղտնիք էլ պետք է մնա: Իր գործին նվիրված, հայրենասեր, պատվով, հարգանքով տղա էր: Ինչպես ընտանիքն էր նվիրված, այնպես էլ` իր զինվորներին: Այնքան էր ներծծված զինվորական կյանքով, որ անգամ տանն էր մեզանից զինվորին հատուկ ճշտապահություն ու կարգապահություն պահանջում: Մենք էլ կատակով ասում էինք. «Կարո՞ղ ա մենք քո զինվորներն ենք», ինքն էլ էդ արտահայտությունից ուրախանում էր»,- Yerkirmedia.am կայքին պատմել է Ռուդիկ Մովսեսյանի մայրը` Ալինա Օհանջանյանը:
2016թվ. ապրիլին թշնամին անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածներից: Մարտակերտի պաշտպանական զորամասի հետախույզ, մայոր Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ էր բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել էր իր ուղղությունը,  հարվածել էր պատին ու պայթել:
Ռուդիկ Մովսեսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները՝ Yerkirmedia.am կայիք։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր աշխարհազորային Սարգիս Խալաֆյանի տարեդարձն է

Գյումրի 10.06.2019թվ.Banak.info
Այսօր՝ հուլիսի 10-ին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Սարգիս Խալաֆյանը կդառնար 52 տարեկան։
Սարգիսը ծնունդով Երևան քաղաքից էր։ Սովորել էր Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել թիվ 20 ուսումնարան, սովորել խոհարարի մասնագիտությամբ։
1985-1987թվ. ծառայել էր ԽՍՀՄ զինված ուժերում։
Սարգիս Խալաֆյանն Արցախյան ազատամարտում իր ներդրումն էր ունեցել, մասնակցելով հայրենիքի համար մղվող համառ մարտերին։
1990-ականների պատերազմում Սարգիսը մարտական ուղին սկսել էր «Արաբո» ջոկատի կազմում, մասնակցել Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը։ 
1992 թ․-ից անդամագրվել էր «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդին, մասնակցել էր Լաչինի ազատագրմանը, այնուհետև միացել էր «Արծիվ 24» ջոկատին։ Շահումյանի շրջանի անկումից հետո 1992 թ. հունիսի 13-ին մասնակցել էր ԼՂՀ` Մարտակերտի շրջանի Կարմիրավան և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ինչից հետո միացել էր Շահեն Մեղրյանի կազմավորած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման լուրը իմանալուն պես երկու մարտական ընկերներ` Սարգիս Խալաֆյանն ու Նորայր Հաջիյանը մի խումբ կամավորների հետ մեկնում են Արցախ։
Նրանց ջոկատի վերջին կանգառը Թալիշի մարտական դիրքերից մեկն էր։
Ապրիլի 4-ի երեկոյան ժամը` 23:00-ի սահմաններում Թալիշի դիրքերից մեկում, մարտական գործողությունների ժամանակ թշնամու արկի պայթյունից զոհվել են կամավորներ Սարգիս Խալաֆյանն ու Նորայր Հաջիյանը։
Սարգիս Խալաֆյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները՝ April2016.am կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է։Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Գործնական պարապմունքներ` մարտական հրաձգությամբ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 7-ին հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Նորմացույցների համաձայն՝ իրականացվել է ՀՄՄ-ների երթ, խոցվել են անշարժ և շարժական թիրախներ: Պարապմունքներին մասնակցող անձնակազմերի գործողությունները գնահատվել են «լավ»: