15/05/2019

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։
Զորավարժության հայտարարված նպատակն է գիշերային ժամերին պայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկում։ Հատկանշական է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովըհարցազրույցի ընթացքումխոսելով զորավարժություններից, առանձնահատուկ դեր էր տալիս գիշերային զորավարժություններին։

Նշենք, որ այս մասշտաբի զորավարժություններ Ադրբեջանում անցկացվում են ամեն տարի տարբեր շրջաններում։ Անցած տարի ամռանը՝ հուլիսի 2-6–ը, ևս անցկացվեց խոշոր զորավարժություն, որին ներգրավված էին մոտ 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչներն այցելել են ռազմական համալսարան

Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է ռազմական ուսումնական հաստատության գիտաուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսումնամեթոդական բազան: Քննարկվել են հետագա համագործակցության և ռազմական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
ՀԱՊԿ ներկայացուցիչները շրջել են Ռազմական համալսարանում, ծանոթացել կուրսանտների և ունկնդիրների առօրյային:





Ծանուցում. Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն այսօր զինվորական հոսպիտալում հանդիպել է վերջերս վիրավորված զինծառայողներին

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է։






Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ պատվիրակություն կմասնակցի MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Մայիսի 14–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցելու է մայիսի 15–ին Մինսկում մեկնարկող MILEX-2019 ռազմարդյունաբերական 9–րդ միջազգային ցուցահանդեսին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
MILEX-2019 ցուցահանդեսին մասնակցելու են 30 երկրից 47 պաշտոնական պատվիրակություն և ներկայացված է լինելու 170 ընկերություն։ Ադրբեջանական Azeridefence մասնագիտացված կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին։

MILEX-2019-ը տևելու է մինչև մայիսի 18–ը: Ցուցահանդեսին մասնակցում են նաև պատվիրակություններ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չնաստանից և այլ երկրներից։ Razm.info–ն կհետևի և ավելի ուշ կներկայացնի ցուցահանդեսին տարածաշրջանային երկրների ներկայացվածությունն ու այլ հետարքիր մանրամասներ։
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների


Մայիսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի <<Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
        Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ:
        Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/05/2019

Այսօր Մանվել Գևորգյանի տարեդարձն է


Գյումրի 14.05.2019թվ.Banak.info
Այսօր՝ մայիսի 14-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Մանվել Գևորգյանը կդառնար 22 տարեկան։
Մանվելը ծնունդով Երևան քաղաքից էր։  2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ադապտիվ ֆիզկուլտուրայի»  բաժինը։ 
Մանվելը նաև սպորտում մեծ հաջողություններ էր գրացել։
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվել Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  և ԱՀ նախագահի կողմից «Արիության համար»  մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`