14/05/2019

Արարատ Խեչումյանը մահացել է ավտովթարի արդյունքում ստացած վնասվածքներից. ՀՀ ՔԿ

2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության  անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Խոստանում ենք հիշել ու վրեժխնդիր լինել. Արգիշտի Գաբոյանը կդառնար 28 տարեկան./Ֆոտոշարք/

Գյումրի 14.05.2019թվ. Banak.info
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղը անմասն չմնաց հայրենիքի պաշտպանությունից, սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող գյուղը երեք զոհ տվեց՝ ՊԲ սպաներ՝ Արգիշտի Գաբոյանը, Բենիամին (Մոնթե) Եղոյանը և ՊԲ ժամկետային զինծառայող`  Արման Անդրասյանը։

Մայիս ամիսը իր խորհրդանշական օրերի մեջ առանձնացնում է նաև 1991թվ. մայիսի 13-ը, այդ օրը ծնվել է կապիտան Արգիշտի Գաբոյանը, ով կդառնար 28 տարեկան։
Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, ով Արցախյան պատերազմ անցած ազատամարտիկ է, հետագայում արդեն պայմանագրային զինծառայող պատմում է, երբ որդին 6 տարեկան էր, Արցախում հանդիպել էր Վազգեն Սարգսյանին, գրկախառնվել, երկար զրուցել էին, երևի թե այդ զրույցն ու հանդիպումը հիմնովին փոխել էին Արգիշտիի կյանքը։

Հարազատների հետ զրույցից տեղեկանում ենք, որ Արգիշտիի սիրելի ուսուցչուհիներից մեկը Լուսինե Մուքոյանն է, ով դպրոցում պատմություն առարկան է դասավանդում։
Դպրոցում կազմակերպված փոքրիկ միջոցառման ավարտից հետո հանդիպում ենք ընկեր Մուքոյանին, փորձում հասկանալ, թե ինչպիսին էր Արգիշտին իր համար.
  «Յուրաքանչյուր դաս իր համար մեծ ճակատամարտ էր, մի խիզախ հերոսական օրինակ, որը նա նախապես թղթի վրա գծագրում էր բոլոր ճակատամարտերը և հատուկ մարտավարություն մշակում, թե ինչու որ զորավարը սխալվեց և պարտվեց, գալիս էր այդ գծագրով դասարանին ու ինձ բացատրում, թե ինչպես կարող էինք հաղթել և ինչպես կարող էր նաև թշնամին մարտ վարել»։
Ընկեր Մուքոյանը նաև հիշում է, թե ինչ մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էր Արգիշտին համադասարանցիներին պատմում, թե ինչպես է հանդիպել հոր մարտական ընկերներին, լսել նրանց անցած մարտական ուղու պատմություններն ու անձամբ ծանոթ է նրանց հետ։

 Մարտավարական փայլուն   մշակված գիտելիքները, հայրենասիրությունը, սովորելու մղումը Արգիշտիին տարան դեպի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ 2008-2013թթ. սովորել և լեյտենանտի զինվորական կոչմամբ անցել էր ծառայության Արցախի՝ Թալիշ գյուղի N զորամասում։
Արգիշտիի հետ նույն զորամասում ծառայող զինվորներից մեկը պատմում է.
«Բացառիկ հայրենասեր սպա էր, միշտ զգոն, երբեք չէր հանդուրժում անարդարությունն ու կամայականությունը, շատերիս համար հայրենասիրության վառ օրինակ էր»։
Ծառայության տարիներին Արգիշտին որոշել էր զորամասում Վազգեն Սարգսյանին նվիրված անկյուն ստեղծել, հավաքագրել էր նկարներ նյութեր, որոնք պիտի դառնային իր հերոսի՝ սպարապետի անկյունը։

2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին սկսված ուժեղ հրաձգության արդյունքում մարտական գոծողություններ իրականացնելու ժամանակ Արգիշտի Գաբոյանը զոհվել է գիտակցաբար նետվելով մարտի։
Արգիշտի Արծվիի Գաբոյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԱՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար», ինչպես նաև ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 







































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին` դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Արարատ Խեչումյանը

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»։


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրետանավորներն առաջադրված կրակային խնդիրները կատարել են գերազանց

Հրետանու կրակի կառավարման, կրակային դիրքերի խուսավարման, նոր կրակային դիրքերի զբաղեցման վերաբերյալ անձնակազմի գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ից 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում մասնակցում են հրետանու ճամբարային հավաքների:

Հավաքների շրջանակում մայիսի 10-ին իրականացվել է մարտավարական զորավարժության կրակային փուլը՝ մարտական հրաձգությամբ: Անձնակազմին առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են գերազանց:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մայիսի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ 


Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:


Նյութը՝ Artsakhpress.am կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/05/2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մեկնել է Բուլղարիա

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:
Զորավարժությանը ՌՈ խաղաղապահ դասակի մասնակցության պայմանավորվածությունը, ի թիվս հետագա  համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք համաձայնությունների, ձեռք էր բերվել նախորդ տարի՝ Սոֆիա քաղաքում անցկացված ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովի ընթացքում, որին մասնակցել է  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը: 







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`