13/05/2019

Անցկացվել է նախնական զինվորական պատրաստության գործնական պարապմունք

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ անցկացվել է նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված գործնական պարապմունք: Զորամասի հրամանատարության կողմից համապատասխան հրահանգավորումից հետո աշակերտներն ուսումնական կետերում ծանոթացել են հրաձգային զենքի տեսակներին, կատարել կրակային պատրաստության վարժություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

Մայիսի 13-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Գագաթնաժողովի կուլուարներում կարճ հանդիպում է տեղի ունեցել: Նախարարները ձեռքսեղմումով են փոխանակվել: Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ պաշտոնական բանակցություններ չեն լինի», - նշել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան նույնպես հաստատել է տեղեկությունը:

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդի գնդակից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. Արծրուն Հովհաննիսյան

Մայիսի 4–ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ զինծառայողը հիմա կարողանում է նաև հաղորդակցվել:
«Ընդհանուր առմամբ նրա մոտ առկա է դրական դինամիկա»,-շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել 21 -ամյա ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը:
Զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նյութը՝ Tert.am  կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանի ՌՕՈՒ ուղղաթիռները Թուրքիայում կմասնակցեն զորավարժության

Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ մեկնել են Թուրքիայի Քոնյայի ավիաբազա՝ որոնաղա-փրկարարական 
Anatolian Phoenix-2019 զորավարժությանը մասնակցելու:

Զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 13-ին: Նման զորավարժություն անցկացվել էր նաև նախորդ տարի՝ 2018-ի հուլիսին, որին ադրբեջանական կողմը ևս մասնակցել էր: Այդ զորավարժությանը ներգրավվել էր նաև Սաուդյան Արաբիան:
Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

3 տարի առաջ մայիսի 11-ին զոհվել է Արմեն Մարտիրոսյանը

Գյումրի 11.05.2019թվ.Banak.info
2016թվ. մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1996թվ.ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Արմենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: 
Փոքր տարիքից զբաղվել է արևելյան մարզաձևերով, դրա հետ մեկտեղ հաճախել է դաշնամուրի պարապմունքների:
2011թվ. երաժշտական ուսումը շարունակել էր Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: 
Արմենը շատ աշխատասեր էր, ծնողների մշտապես օգնում էր ցանկացած միջոցով, նույնիսկ մեկնել է արտագնա աշխատանքի։ Սակայն վերադարձել ծառայության անցնելու նպատակով։
2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել էր Թալիշ գյուղ՝ որտես ավագ հետախույզ-գնդացրորդ: 
Արմենն անցել էր ապրիլյան ռազմական գործողությունների թոհ ու բոհով, պայքարել ու շաբաթներ շարունակ պահպանել իր և զինակիցների կերտած խաղաղությունը։
Արմեն Հրայրի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Արիություն» , ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաննե » ՀԿ-ի  կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Շուշիում պատարագ է մատուցվել նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի <<Ղազանչեցոց Ամենափրկիչ>> եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին: Հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:
Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ռազմական ավիացիոն համալսարան

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները և ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարը մայիսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագրի շրջանակումպատվիրակները հանդիպել են ռազմականավիացիոն համալսարանի ղեկավար կազմին ևքննարկել կրթական ծրագրերում միջազգայինմարդասիրական իրավունքի ինտեգրման հետ կապված խնդիրներՀամալսարանի պետ, գեներալ-մայոր Գ. Բալայանը ներկայացրել էուսումնական գործընթացի ապահովմանը ևկատարելագործմանը վերաբերող հարցեր,կարևորել «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկայի նշանակությունը ռազմական կրթական համակարգում:
Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանիդասախոսական և կուրսանտական կազմի ներկայացուցիչներ: