13/04/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 10-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եվ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Միջպետական հանձնաժողովը կազմավորվել է «ՀՀ   և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի համապատասխան:
Հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին հայկական կողմից ներգրավվել են պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 11-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
Ապրիլի 12-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/04/2019

Լսարան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անունով /ֆոտոշարք, տեսանյութ/


 Այսօր՝ ապրիլի 12-ին նախկինում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում (այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց) տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անվան լսարանի բացումը, որտեղ էլ սովորել է վերջինս:
Տեղի ունեցավ միջոցառում նվիրված ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին և մեկ այլ միջոցառում՝ նվիրված Բագրատ Ալեքսանյանին: Նախաձեռնողը Լուսինե Մելոյանն էր՝ Բագրատի դասղեկը, ով միշտ հիշում ու պատմում է նրա մասին իր ներկայիս ուսանողներին:
«Բագրատի հիշատակը փորձեցինք այսպես վառ պահել, որ հաջորդ սերունդներն էլ տեսնեն ու ճանաչեն մեր հերոսին: Ես դասավանդել եմ նրան, միևնույն ժամանակ եղել նրա դասղեկը: Բոլորը սիրում էին Բագրատին, պարտաճանաչ ու խելացի տղա էր», - ասում է Լուսինե Մելոյանը:
 Լսարանի բացումն արեցին Բագրատի հայրն ու մայրը: Ներկաներին նվիրեցին Բագրատի՝ «Վերադարձ» գիրքը: Բագրատը երազում էր ծառայությունն ավարտելուց հետո իր գրած բանաստեղծություններով գիրք հրատարակել: Ցավոք, չհասցրեց: Սակայն զոհվելուց հետո լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն:    
 Ներկա էին նաև Բագրատի դասընկերները, որոնք չկարողանալով զսպել արցունքները, պատմում են.
 «Լավ ընկեր էր, բարի, կամեցող: Միշտ օգնության էր հասնում, ով դրա կարիքն ունենում էր: Հպարտ ենք որ մեր շարքերում նման մարդ է եղել: Մենք բոլորս ենք շնորհակալ նրան, Բագրատը մեր հերոսն է»: 
Հիշեցնենք, որ Բագրատ Ալեքսանյանը 2014 թվականին անցել էր ծառայության Մեխակավանի (Ջեբրայիլ) զորամասում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Վարազաթումբ (Լյալյա-Իլյագի) բարձունքը թշնամու կողմից ենթարվեց գրոհի։ Հրեշտակների ջոկի տղաները ժամեր շարունակ մարտ են վարել, որի արդյունքում նրանց հաջողվել է թշնամուն պատճառել մեծաքանակ կորուստներ։ Բարձունքի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհվել է նաև Բագրատ Ալեքսանյանը, ով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
                                                                                                 Նյութը՝ Լիանա Բրյանի
Տեսանյութը՝ Գոհար Աթաբեկյանի













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ, Ռոման Պողոսյանի տարեդարձն է

Գյումրի 12.04.2019թվ.Banak.info

Այսօր՝ ապրիլի 12 -ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ռոմանը կդառնար 40 տարեկան։
Ռոմանը ծնունդով Հադրութի շրջանի, Քյուրաթաղ գյուղից էր: Ռոմանի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, որդին դեռ փոքրուց շատ պատմություններ ու խրատներ էր լսել, իր իսկ աչքի առաջ ունեցել հոր կերպարը։
Ռոմանը համալսարանում ուսումը կիսատ թողնելով մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության և ավարտից հետո մնացել զորքերում մշտական ծառայության։
Ծառայության տարիներին Ռոման Պողոսյանը մշտապես փայլել է իր մասնագիտական հմտություններով, գիտակ սպա էր, նվիրված իր գործին, բազմաթիվ անգամներ պարգևատրումների ու խրախուսանքների էր արժանացրել։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձրունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողների օգնության են հասել սպաներից բաղկացած խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Ռոման Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախահագի կողմից «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, և ԱՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է բազմաթից մեդալների, պատվոգրերի ու խրախուսանքների։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ավարտվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժության մարտական հրաձգության եզրափակիչ փուլը

Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:

Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:
Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքիընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր,կրակային տարբեր միջոցներհրետանայինհամակարգերծանր զրահատեխնիկա ևավիացիաՆերգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:
Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոքսցենար չէր մշակվել և զինծառայողներինխնդիրներ են առաջադրվել իրավիճակիզարգացմանը զուգահեռ։  Խաղարկվել ենպաշպանողականհարձակողականինչպես նաևհակահարձակողական գործողություններ: 
Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը:














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ապրիլի 8-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» և Բարեվարքության հարցերով միացյալ խորհրդատվական խումբը:

Այցի նպատակն էր ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Պետական-իրավական պատրաստություն, «Զինվորական առաջնորդություն», «Բարոյագիտություն» առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման և Բարեվարքության ու լավ կառավարում դասընթացի ներառման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:
Ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվել է բարեվարքության ամրապնդման հարցերով միջազգային համաժողով: Միջոցառման բացման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է բարեվարքության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը: Համաժողովին զեկույցներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Բոսնիա Հերցեգովինայի բարեվարքության ոլորտի առաջատար փորձագետները:
Ապրիլի  11-ից 12-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու նպատակով ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության և լավ կառավարման վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:
Այցի արդունքներով կողմերը համաձայնեցրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում.Ռազմինֆո


Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիևը։ 
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաև այս զինծառայողի լուսանկարները
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որևէ հայտարարություն չի արել։
Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։ Իսկ 2019թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հայտնի դարձած կորուստների մասին կարող եք կարդալ այստեղ։

Նյութը՝ Razm.info կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՊՆ բեռնատարում գտնվող 20 զինծառայողներից 4-ը սալջարդեր են ստացել. ՌՈ–ում նյութեր են նախապատրաստվում

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին զինծառայողներ տեղափոխող ՊՆ բեռնատարի վթարի դեպքի կապակցությամբ Մեղրիի ՌՈ բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ ՊՆ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։  Բոլորի վիճակը բավարար է։
Ավելի  վաղ ‹‹Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն›› ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը NEWS.am–ին հայտնել էր որ ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`