15/03/2019

Երեկ չէ առաջին օրը հակառակորդը կրակել է Ասկերանի ուղղությամբ․ մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Այսօր Banak.info-ն տեղեկություններ էր ստացել այն մասին, որ երեկ Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել 60 և 82 մմ ականանետերից։ Այդ մասին այսօր առավոտյան նաև գրառումներ են արվել սոցցանցերում։ Տեղեկությունների հավաստիությունը պարզելու համար հեռախոսազրույց ունեցանք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մասնավորապես նշեց«Այո մի քանի կրակոցներ եղել են Ասկերանի ուղղությամբ, սակայն ոչ թե այսօր կամ երեկ, այլ՝ երեկ չէ առաջին օրը որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, սահմանին հարաբերական անդորր է, հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»։

Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է». Դավիթ Փախչանյան

Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Այդ պաշտոնում Դավիթ Փախչանյանը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Փախչանյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

Դավիթ Փախչանյանը «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

- Թեթեւությո՞ւն եք զգում, պարոն Փախչանյան։

- Շատ։ Անչափ։

- Լուրը հայտնվելուն պես՝ ենթադրություններից բացի, նաեւ «դավադրության տեսություններ» են հրապարակվել՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին։

- Ծառայությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, որը համաձայնեցված էր վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ:

Ես պաշտոնը ստանձնեցի 2016-ի մայիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Բոլորս բանակին որեւէ կերպ օգտակար լինելու պարտքի զգացում ունեինք։ Երբ Սերժ Սարգսյանից առաջարկը ստացա, շատ դժվար էր մերժելը, բայց ես նաեւ հասկանում էի, որ պետական կառավարման համակարգում իմ երկար գտնվելն արդյունավետ չի կարող լինել։ Պատճառն այն է, որ նույնիսկ բիզնեսում իմ դերակատարությունն ես տեսնում եմ ոչ թե որպես մենեջեր, այլ որեւէ ստարտափ կամ նախաձեռնություն մտահղացող, հիմնադրող, բայց եւ այն փոխանցող։

Առաջարկին համաձայնելիս՝ ասացի, որ պաշտոնը կստանձնեմ երկու տարով, եւ իմ գլխավոր խնդիրը «սայլը տեղից պոկելն» ու ուղղություն տալն է լինելու։ Երբ դա հաջողեի, պետք է այն փոխանցեի այն մարդկանց, որոնք պետական կառավարման համակարգում պատրաստ են մնալ երկար տարիներ եւ կատարել  նմանատիպ աշխատանք։

Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է։ Թերահավատությունը շատ մեծ էր, որովհետեւ կար կարծրատիպ՝ եթե հայկական է, ուրեմն լավը չէ։ Միջոցներ չկային, բայց պետք էր ապացուցել։ Ես գնացի ապացուցելու լուծումներ գտնելու ճանապարհով, եւ այն, ինչ արվեց, հիմնականում ոչ պետական միջոցներով էր։ Հետո, երբ առաջին ապացույցները ներկայացվեցին, 2017-ի աշնանը կառավարությունը որոշեց գիտահետազոտական աշխատանքների բյուջեն ավելացնել՝ մեր գումարը 1,5 միլիարդ դրամից դարձավ 2,4 միլիարդ՝ այն միտումով, որ ամեն տարի որոշակի ավելացում պետք է լինի։ Երկու տարին լրացավ 2018թ. մայիսին։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում, երբ զրուցեցինք նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը տեղյակ էր իմ պայմանավորվածության մասին, որովհետեւ այն ժամանակ ՊՆ առաջին փոխնախարարն էր, հասկացանք, որ անցումային շրջանում իմ դուրս գալն այնքան էլ ճիշտ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես որոշ ժամանակ էլ կմնամ։

Այս ընթացքում վարչապետի հետ քննարկումների ժամանակ ծագեց այն գաղափարը, որ ռազմարդյունաբերության զարգացման համար ավելի նպատակահարմար է, որ ոլորտը պաշտպանության նախարարությունից դուրս գա։ Կառավարության վերջին նիստի ժամանակ սա հաստատվեց, եւ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում օրենսդրական փոփոխությունը տեղի կունենա։

Այսպիսով, պաշտպանության նախարարությունում իմ ստանձնած ուղղությունն ավարտվեց։ Գործն այս մասով արված է, փոխանցված է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց շատ բան է արվել՝ գործը սկսել ենք, հավատ ներշնչել, որ Հայաստանում կարող ենք ստանալ այնպիսի ռազմական տեխնիկայի նմուշներ կամ համակարգեր, որոնք առաջնագծում կարող են իրավիճակ փոխել։

Որոշման պատճառների հիմքում կար նաեւ անձնական հարց։ Ընտանիքս՝ կինս եւ դուստրս 2.5 տարի է Մոսկվայում են բնակվում։ Այս ընթացքում, իհարկե, հանդիպել ենք, բայց կարող եք պատկերացնել այդ հանդիպումների քանակն ու տեւողությունը։

- Եվ ի՞նչ եք անելու արդեն հաջորդ շաբաթ, մեկնելո՞ւ եք Մոսկվա։

- Մոսկվա մեկնելու եմ։ Բայց ժամանակիս 40 տոկոսն անցկացնելու եմ Հայաստանում, որովհետեւ կան որոշ նախագծեր, որոնցով զբաղվում էի մինչեւ պաշտպանության նախարարություն գալը, եւ հիմա պլանավորում եմ մեծացնել դրանց ծավալները։

Դրանց մի մասը վերաբերում է պաշտպանության ոլորտին՝ անվտանգության նախագծերին, որոնք մենք իրականացնում էինք «Արար» հիմնադրամի շրջանակներում։ Այն պաշտպանության նախարարությանն աջակցում էր մինչեւ իմ՝ նախարարությունում հայտնվելը, որտեղ գալուն պես սառեցրեցի իմ  մասնակցությունը եւ դուրս եկա հոգաբարձությունից, հիմա կվերականգնեմ։ Այնտեղ ունենք խոշոր ծրագրեր:

Նաեւ հասարակական եւ բիզնես այլ նախագծեր կան: Բիզնես նախագծերը լինելու են քաղաքացիական ոլորտում, ոչ թե պաշտպանական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/03/2019

Գյումրեցի Համլետը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս 

Armlur.am կայքը գրում է.
Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր Ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր հարազատ քաղաք է տեղափոխվել: 

Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում: Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու են եկել ծառայակիցներ ընկերները: Հիշում են Համլետի հետ ունեցած վերջին զրույցները, գյումրեցուն հատուկ կատակներն ու խորհուրդները: Համլետն ընկերուհի ուներ, երազում էր վերադառնալ ու ամուսնանալ սիրելիի հետ: Ծառայակիցներն էլ այդ մասին գիտեին, հիմա ցավով են հիշում զոհված ընկերոջ անկատար մնացած երազանքները: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասում: Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել եւ ընկել էր ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել էր: Գյումրեցի Համլետ Ավագյանը արժանացել է Մարտական ծառայության մեդալի: 






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Փախչանյանը ազատվել է ՊՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից

Mediamax.am կայքը գրում է.
Որոշումն այդ մասին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Փախչանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2016 թ. հունիսին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի. ՀՀ ՔԿ


2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին


Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զին­ված ու­ժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­մանը խթանող նախաձեռնություննե­րի՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խա­ղա­ղա­պահ առաքելություննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկ­մա­նը, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակ­ման և­ ո­րո­շում­նե­րի կայացման գործ­ըն­թաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթանման, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնարավորություն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րման և դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման և այլ ուղղություններով:
Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/03/2019

Կարապետյանների և Ավագյանների ընտանիքներին է այցելել փոխնախարար Բալայանը, իսկ վաղը ներկա կլինի զինվորական անձնակազմ․ Արծրուն Հովհաննիսյան

Ձախից՝ Համլետ Ավագյան, աջից՝ Կարեն Կարապետյան
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, զինծառայող, շարքային Համլետ Ավագյանը (Շիրակի մարզի զինկոմիսարիատ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է, ընկել ձորը և մահացել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր մահացածի ընտանիքին է այցելել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասնելով«Այո, այսօր Ձեր նշած ընտանիքին, ինչպես նաև երեկ Արցախում մահացած Կարեն Կարապետյանի ընտանիքներին այցելել է ՊՆ փոխնախարար Բալայնը՝ անձամբ փոխանցելու մեր խորին ցավակցությունները, իսկ վաղը հոգեհանգստի արարողությանը ներկա կլինի նաև զինվորական անձնակազմ»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և 13-ին մահացած 2 զինծառայողներն էլ գյումրեցիներ են և համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, դեպքերի մանրամասները պարզելու նպատակով, կատարվում է քննություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Արայիկ Բաբայանի տարեդարձն է

Գյումրի 13.03.2019թվ. Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արայիկ Բաբայանն այսօր՝ մարտի 13-ին կդառնար 24 տարեկան։ 
Ծնվել է 1995թվ. ԱՀ քաղաք՝ Ստեփանակերտում։
2014թվ. մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի, մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային, գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի դիպուկահարի կրակից։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`