12/03/2019

Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան

Aysor.am կայքը գրում է.
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 
Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։

Նա շեշտեց՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։

Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ տարբերակ է։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում մահացած զինծառայողը Գյումրիից էր. բանակ էր զորակոչվել ամռանը

News.am կայքը գրում է.
Արցախում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 19–ամյա զինծառայող Կարեն Կարապետյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։
NEWS.am–ի տեղեկություններով, Կարենը բանակ էր զորակոչվել անցած տարվա ամռանը։ Նա ծառայում էր Մատաղիսում։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է տարվում։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրամանատարաշտաբային զորավարժություն


5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զորավարժությունն անցկացվել է երեք փուլով. զորամասը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, այնուհետև պայմանականորեն իրականացվել է հարձակողական մարտի նախապատրաստում և վարում:
Զորավարժությունների նպատակն էր ստուգել պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, ամրապնդել ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական ունակությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների:






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

3-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

Մարտի 11-ին և 12-ին 3-րդ զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են կապի համակարգի պահանջների արդյունավետության բարձրացման վարժանքներ:
Վարժանքների նպատակն էր ստուգել հրետանու կապի մարտունակությունը, ապահովել բացազատված կապի համակարգի կայունությունը, կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները` ազդանշանների հաղորդման և ստացման ժամանակ:
Վարժանքների արդյունքները ցույց են տվել, որ անձնակազմն ունակ է առկա ուժերով և միջոցներով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ


2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվեց Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվեց, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա: Միեւնույն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին եւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, միեւնույն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժեքության ու արդյունավետության ապահովման համար Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության հարցը մնում է արդիական»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարեւոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տեւական ու ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացում»,-նշեց Բակո Սահակյանը։
Համատեղ նիստի շրջանակներում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ: Կարեւորվեց խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԵԱՀԿ դիտարկում Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մարտի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ կայքը.


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Իրան-Ադրբեջան սահմանին կրկին հրաձգություն է եղել

Razm.info կայքը գրում է.
Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական մահացել է։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Յարդըմլը շրջանի Օսթայիր գյուղի մոտ։ Գործել է ՊՍԾ «Գյոյթեփե» խումբը։ Մյուս սահմանախախտները կարողացել են փախնել։
Դեպքի վայր է գնացել նաև Ադրբեջանի ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը։ Սահմանապահ զորքերից որևէ կորստի մասին տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ Իրան-Ադրբեջան սահմանին ևս մեկ հրաձգություն եղել էր մարտի 10-ին՝ Հորադիզի հատվածում։  Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել էին մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել էին և կրակ բացել: Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մահացել էր, կար ևս մեկ վիրավոր։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Կարեն Արտակի Կարապետյանը


Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
                                                         

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությոն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`