11/03/2019

Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել և վստահություն հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կշարունակեն իրականացվել, կնախաձեռնվեն նոր նախագծեր: 
Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ավարտվել է համաբանակային մրցույթը

«Խաղաղության մարտիկ» միջազգային համաբանակային խաղերին ընդառաջ, ՀՀ զինված ուժերում 3 փուլով անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» համաբանակային մրցույթը:
1-ին՝ ներզորամասային փուլն անցկացվել է 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2019թ. հունվարի 26-ը: Հաղթող ճանաչված զինծառայողներից կազմված հավաքական թիմը մասնակցել է 2-րդ փուլին: 
2-րդ՝ կայազորային փուլը կայացել է 2019թ. փետրվարի 4-ից 23-ը. ենթակա զորամասերի լավագույն ճանաչված զինծառայողներից կազմվել են կայազորների հավաքական թիմեր, որոնք էլ մասնակցել են եզրափակիչ փուլին:
3-րդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2019թ. մարտի 4-ից 9-ը: Հաղթող է ճանաչվել 3-րդ զորամիավորման հավաքական թիմը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ վարչապետը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին
Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանում է ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետը

Մարտի 10-ից 13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը` Հայաստանում երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:
ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետին մարտի 11-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ,  գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն ընդունել է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/03/2019

Ադրբեջանն իրականացնում է Արցախի օկուպացված տարածքների բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ

News.am կայքը գրում է.
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը NEWS.am-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները։
Մարտի սկզբին մեկնաբանելով Արցախի հարավում Արաքսավան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Արաքսավանի մասին հայտարարություններն «ակնհայտ հարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող երկարամյա բանակցային գործընթացի վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները։
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակի համար իր պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու փորձ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առավել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացի շուրջ,հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության լիարժեք մեխանիզմների ներդրման մերժումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու չկամությունը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալումը, պատերազմի քարոզչությունը, հայատյացության արմատավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը և այլն։
Նույնչափ մերկապարանոց են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտման մասին։ Այդ հարցը վաղուց պաշտոնական Բաքվի կողմից ինչպես բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել, այնպես էլ բազմիցս հերքվել է:
Արաքսավանի հարցը պետք է դիտարկվի Արցախի օկուպացված տարածքներից ևԱդրբեջանից հայ ներքին տեղահանվածների ու փախստականների մարդու իրավունքների ուկյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականության շրջանակներում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված էթնիկ զտումների և տեղահանության զոհ են դարձել։ Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հայ փախստականների և ներքին տեղահանվածների կողմից բնակության նոր տարածքներում հաստատվելը չի կարող քննադատության առարկա հանդիսանալ՝հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նյութական և բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլև շարունակում են խախտել նրանց իրավունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների Արցախ այցերը։
Ընդհանուր առմամբ, Ժնևի կոնվենցիաների խախտման մասին Բաքվի մեղադրանքներն ավելի քան կեղծ են, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, մասնավորապես, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականություն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Tert.am կայքը գրում է.

Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, այս մասին տեղեկացնում է INTERFAX-ի ադրբեջանական ծառայությունը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին: 

Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: 

Աղբյուրը հայտնում է, որ զինված խմբի անդամներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`