12/02/2019

Հավաք-խորհրդակցություն ՊԲ-ում

Փետրվարի 12-ին  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբգ անց է կացվել ծառայողական հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման և հարակից ոլորտների սպաները:
          Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասերում` վերջին շրջանում տեղ գտած դրական զարգացումներին և անցանկալի երևույթներին, վեր են լուծվել դրանք ծնող պատճառներն ու քննարկվել հետագայում դրանցից խուսափելու ուղիները:
       Հավաք-խորհրդակցության թեմատիկ բովանդակության շրջանակներում գեներալ-մայոր Բալայանը գնահատականներ է տվել բոլոր զորամասերին և ներկաներին խնդիրներ առաջադրել առաջիկա անելիքների վերաբերյալ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հավաք-խորհրդակցություն

Զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման և աշխատանքների կազմակերպման միջոցառումների մշակման նպատակով փետրվարի 12-ին ՀՀ ԶՈՒ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է 4-րդ զորամիավորման և ենթակա զորամասերի զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների արտագնա հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգելու, պաշտոնատար անձանց աշխատանքային գործունեությունը կատարելագործելու և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ հարցեր:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» մրցույթի փնջային փուլը

«Համաբանակային խաղեր-2019» միջազգային մրցախաղի նախապատրաստական աշխատանքների շրջանակում փետրվարի 4-ից 8-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» մրցույթի 2-րդ փնջային փուլը, որին մասնակցել են Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողները:

Տարբեր անվանակարգերում ընտրվել են լավագույնները՝ համաբանակային փուլին մասնակցելու համար: Փնջային փուլի ավարտին խրախուսվել են բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կիպրոսի ՊՆ նախարարի այցը Հայաստան. 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը

Այսօր  Պաշտպանության նախարարությունում  կայացավ  ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և Կիպրոսի հանրապետության ՊՆ նախարար Սավաս Անգելիդիսի  մամուլի համատեղ ասուլիսը:
Տոնոյանը ողջունեց Կիպրոսի՝ իր պաշտոնակցին և իր գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  իր վերանշանակվելուց հետո սա  պաշտպանության նախարարի առաջին այցն է:
«Հայ-կիպրական երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է 2 երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա: Ուստի ունի լուրջ հեռանկարներ»,-ասում է Դավիթ Տոնոյանն ու ավելացնում, որ  համագործակցությունն հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով:
Հանդիպման ժամանակ խոսվել է համագործակցության ներկա վիճակի ու ընդլայնման հնարավորությունների մասին:
Նշենք նաև, որ մինչ այս գործող 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը:
Առաջինը՝ ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր  Արևելքում բավականին լուրջ իրադարձություններին:
Հաջորդը, որը ևս նոր է  մեր համագործակցության մեջ, ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպումն է:
«Կիպրոսը Եվրամիության այն  քիչ երկրներից է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը»,-նշում է Տոնոյանը և ավելացնում, որ ի ուրախություն մեզ,  ստեղծվել է փորձի փոխանակման հնարավորություն, քանի որ նրանք ևս մեզ հետ միասին կիսում են պարտադիր  զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դժվարությունները:
Տոնոյանը նշեց նաև, որ համագործակցելու  են համատեղ վարժանքների, ռազմաարդյունաբերության, ռազմատեխնիկական և շատ այլ ոլորտներում:
«Մեր 2 երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում, մենք հակված ենք տարածաշրջանային    խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը,-նշեց Կիպրոսի  հանրապետության ՊՆնախարար Սավաս Անգելիդիսը»,-ասելով, որ շատ ուրախ է նման համագործակցության համար,քանի որ սա կարևոր  է 2 երկրների համար:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/02/2019

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:
Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը, դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։
Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դասակների հրամանատարների հավաքներ

Դասակների հրամանատարների գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ծանր զենքի հրաձգությունից զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 11-ին շարունակվել են ծանր զենքի դասակների հրամանատարների հավաքները:

Հավաքների ղեկավարն է զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ռ. Վարդանյանը: Հավաքների 2-րդ փուլն անցկացվում է գործնական և ցուցադրական պարապմունքների տեսքով, որին մասնակցում են նաև ստորաբաժանումների նռնականետորդները և գնդացրորդները:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մահացել է Մեսրոպ Գրիգորյանը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
 «Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:     
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`