09/02/2019

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ


Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2019

Բժիշկներն` Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատել են Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանին

Aysor.am կայքը գրում է.
Այսօր համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է 2016թ. Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը։
«Այսօր համալսարանական հիվանդանոց լավագույն բժիշկները՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: 
Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- տեղեկանում ենք վիրավոր զինվորների աջակցության ֆեյսբուքյան էջից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցն է



Գյումրի 08.02.2019թվ. Banak.info
2017թվ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Գեղամը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և ավարտել էր Մարտակերտի թիվ 1 դպրոցը:
1996թ. Գեղամը անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
Գեղամ Մանուկյանը սովորել էր Քրիստափոր Իվանյանի անվան ուսումնարանում, ավարտելով ստացել էր լեյտենանտի սպայական կոչում և անցել ծառայության` Արցախում: Զբաղեցրել էր մի շարք պաշտոններ 5-րդ, 7-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններում`դասակի, վաշտի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնները, այնուհետև 2012թվ. հոկտեմբերին նրան շնորհվել էր փոխգնդապետի կոչում, 2014թվ. նա տեղափոխվել է 6-րդ պաշտպանական շրջան և ծառայությունը շարունակել որպես  ինժեներական ծառայության պետ:
Գեղամ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն»  և «Արիություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Շոյգուն Հայաստանին շնորհակալկություն է հայտնել Սիրիայում հումանիտար օգնության համար

News.am  կայքը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար օգնության ցուցաբերմանը մասնակցության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային հումանիտար օգնության ցուցաբերման համար: Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն: Նա նշել է, որ դա առանձնապես կարեւոր էր սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց նորմալ խաղաղ կյանքով չէին ապրել եւ 5-7 տարի դպրոց չէին հաճախել:
«Սա, իհարկե, զգալի ավանդ էր Սիրիայում բնականոն կյանք հաստատելու գործում»,- շեշտել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Տոնոյանն, իր հերթին, ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել Սիրիայում համագործակցության համար: «Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ ցույց տված օգնության համար, հատկապես պաշտպանության նախարարության եւ անձամբ ձեր կողմից Սիրիայում մեր հումանիտար օգնության կազմակերպման գործում: Սա մեծ ավանդ է»,- ասել է Տոնոյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով՝ Սիրիայում ՌԴ գործունեությունն իրականացվում է հանուն հակամարտությունից հետո երկրի վերականգնման: «Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունը այդ հումանիտար գործողությանը անչափ կարեւոր է: Կարեւոր է օգնությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը»,- հավելել է Տոնոյանը:
Մինչեւ պատերազմը Սիրիայում հայ համայնքը համարվում էր աշխարհում խոշորագույններից մեկը: Մեծ մասը (110 հազար մարդ) բնակվում էր Հալեպում եւ նշանակալից դեր խաղում երկրի տնտեսական մայրաքաղաքի կյանքում: Հակամարտության մեկնարկից հետո Հայաստանը ապաստանել է Սիրիայից 22 հազար փախստականների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 83 հայ մասնագետներից կազմված խումբը փետրվարի 8-ին ժամանել է Հալեպ: Նրանք ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող Սիրիայի բնակչությանը հումանիտար եւ բժշկական օգնություն կտրամադրեն, ինչպես նաեւ տարածքների ականազերծման աշխատանքներ կիրականացնեն: Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերել դրանք Սիրիա մատակարարելու հարցում: 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայ մասնագետների խումբը Սիրիայում է

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են համագործակցության շրջանակները

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:
ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության հարցում համագործակցության համար: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են հետպատերազմյան վերականգնմանը և կարևորել Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործողությանը: «Կարևոր է մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը», - ասել է Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև մարտական պատրաստության մակարդակի բաձրացմանն ուղղված համատեղ պլանները: Ընդգծելով, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, կողմերը համոզմունք են հայտնել, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանի զինուժը կորուստ ունի.Ալեն Ղուլյան

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Ադրբեջանի զինուժը կորուստ ունի։ Սոցկայքերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ փետրվարի 7-ին, օրվա երկրորդ կեսին, Ֆիզուլիի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է  Բեյլողանի զորամասերից մեկի ծամկետային զինծառայող, Գյանջա քաղաքի բնակիչ, 19 ամյա Ռուֆատ Բախտիյար օղլու Ռուստամովը ( Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov)։
 Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեռևս որևէ  տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին, սակայն սոցկայքերում միտումնավոր ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական կողմից արձակած կրակոցի հետևանքով ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/02/2019

Այսօր Հայկ Քալանթարյանի մահվան տարելիցն է


Գյումրի. 07.02.2019թվ.Banak.info
2018թվ. փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
Հայկը ծնունդով Տավուշի մարզի Նավուր գյուղից էր։Սովորել էր Նավուր գյուղի դպրոցում, ավարտել 2016թվ., ուսումը շարունակել էր Բերդ քաղաքի Պետական քոլեջի մենեջմենթ բաժնում։
2017թվ. բարձր տրամադրությամբ անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի N զորամասում։ Հայկը մշտապես ցանկացել էր ծառայել Արցախում նույնիսկ հարազատներին ասել էր, որ անպայման Արցախ է գնալու։
Հայկ Քալանթարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն»  մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`