05/02/2019

Այսօր Սիմոն Ճավռշյանի մահվան տարելիցն է


Գյումրի 05.02.2019թվ. Banak.info
2016թվ. փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող ՝ Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Սիմոնը ծնվել էր 1996թվ. Շիրակի մարզի՝ Փանիկ գյուղում: 2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Հադրութի շրջանի N զորամասում։
Սիմոն ճավռշյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ և ՀՀ նախագահների կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում պատիժ կրելուց հետո ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի. Դավիթ Բաբայան

News.am կայքը գրում է.

Արցախի Հանրապետությունում երկու տարի պատիժ կրելուց հետո օրերս կալանավայրից ազատ արձակված  ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։
«Այդ քաղաքացին ի սկզբանե հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, հետևաբար նա կմեկնի երրորդ երկիր,  սակայն թե որ երկիր՝ չենք կարող ասել, քանի որ հնարավոր է նրան հետագայում ադրբեջանական կողմը հետապնդի»,–ասաց նա՝ նշելով, որ համապատասխան ծառայություններն անելու են հնարավոր ամեն ինչ՝  որպեսզի տվյալ այդ անձը տեղափոխվի այլ երկիր։

«Տվյալ անձը պատիժ կրելուց հետո ազատ է արձակվել։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, դա խորթ է մեր քաղաքակրթությանը»,–ասաց նա։
NEWS.am–ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Հուսեյնզադեի ազատ արձակումից։ Նա նշեց, որ տվյալ քաղաքացին պաշտպանված է միջազգային իրավունքով։
«Ձերբակալումից ի վեր՝  ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ադրբեջանցուն, ծանոթացել նրա պահման պայմաններին։ Նման դեպքերում անձը շարունակվում է օգտվել միջազգային մարդասիրական պաշտպանությունից, ինչը նշանակում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, հարկ եղած դեպքում, շարունակում է օգնել անձին՝ ապահվելու կապը ընտանիքի հետ»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով  երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:
Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության  զինված ուժերի  կողմից  պահպանվող  պետական սահմանը,  մտել  մարտական  դիրքի  խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող  ստորաբաժանման ծառայողների կողմից:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Շեքսպիր Հակոբյանի մահվան տարելիցն է

Գյումրի 05.02.2019թվ. Banak.info

2015թվ. փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ՝ հակառակորդի գնդակից, զոհվել է ժամկետային զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը։
Շեքսպիրը ծնունդով Ջերմուկ քաղաքից էր երկար տարիներ ապրել էր ՌԴ-ում, սակայն վերադարձել էր, հայրենիք՝ ծառայելու նպատակով:
Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից է «Մարտական ծառայության» մեդալով: 
Շեքսպիրն ամուսնացած էր, ունի որդի:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ


Պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական ապահովման գծով օգնական սպաների, սպա-հոգեբանների մասնագիտական մեկօրյա հավաք-պարապմունքներ:

Վերլուծելով զորամիավորման ենթակա ստորաբաժանումների 2018 թվականի ուսումանական տարվա բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության արդյունքները, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը նախանշել է 2019 թ. ուսումնական տարվա բարոյահոգեբանական ապահովման հիմնական խնդիրները:
Հավաքների ընթացքում անցկացվել են ցուցադրական և գործնական պարապմունքներ, քննարկվել և պարզաբանվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վերաբերյալ ղեկավար փաստաթղթերը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Su-30 կործանիչները մեծ ձեռքբերում են Հայաստանի համար. ՀՀ ՊՆ խոսնակ

 Azatutyun.am կայքը գրում է.
Հայաստանը Ռուսաստանից Su-30 (Су-30, Սու-30) մակնիշի 4 կործանիչ է գնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։
Հովհաննիսյանն ընդգծեց՝ չորս կործանիչները ձեռք են բերվել պայմանագրի նախնական փուլում, իսկ սա, ըստ ՊՆ խոսնակի, «Հայաստանի վերջնական ցանկությունը չէ»։
«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, «Կոմերսանտ»-ը տեղեկացրեց, որ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել չորս հատ Su-30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով։ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։ Արդյո՞ք դա այդպես է, և կործանիչները ե՞րբ Հայաստանում կլինեն։
Հովհաննիսյան. - Այո՛, այսպես ասենք, պայմանագրի նախնական փուլում կլինի չորս մեքենա այս տարվա ընթացքում, երբ որ հստակ կունենանք, այդ ժամանակ կտեսնեք, բայց հասկանում եք, որ ինքնաթիռների ձեռքբերումը պատրաստի ապրանք չէ, որ գնաս, գնես, բերես։
«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, իսկապե՞ս ներքին գներով է վաճառվել, ինչպես որ թերթն էր տեղեկացնում, և որքա՞ն է կազմում վարկը, որի շրջանակներում ձեռք են բերվել կործանիչները։
Հովհաննիսյան. - Ներքին գները ևս որևէ հայտնություն չէին ներկայացնում իրենցից, որովհետև «Կոմերսանտ»-ի ներկայացրած և ինչ-որ առումով նաև ենթատեքստերն այնքան էլ ընդունելի ու հասկանալի չեն մեզ համար, որովհետև բանը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ուղիղ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում ունի համապատասխան պայմանագրաիրավական բազա, որով մենք վաղուց շատուշատ զինատեսակներ ձեռք էինք բերում ուղիղ արտադրողներից՝ ներքին գներով։
«Ազատություն». - Դա ՀԱՊԿ շրջանակներում, իսկ վարկային այդ միջոցի՞ մասին, որ խոսվում է, մոտավորապես 100 միլիոն դոլարի՞ մասին է խոսքը գնում։
Հովհաննիսյան. - Բերեք այստեղ ես գաղտնիքներ չբացեմ, որովհետև դրանք արդեն դասակարգված տեղեկատվություն են։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այս կործանիչների ձեռքբերումով բալանսը, որի մասին հաճախ խոսվում էր, որ ուժերի միջև ռազմական բալանսը խախտված է, այժմ Հայաստանը ոչ միայն հավասարվել է, այլև գերազանցել է իր հնարավորություններով։
Հովհաննիսյան. - Գիտեք, ես չեմ ուզում, որ մենք շատ ֆիքսվենք նրբությունների վրա, որովհետև, երբ որ ես հիմա փորձեմ ու կարող եմ ինձ թույլ տալ մասնագիտական վերլուծություն կատարել, թե, օրինակ, Su-30-ն ինչ հնարավորություններ ունի, ինչպես կարող է կռվել, ինչեր կարող է անել, բնականաբար, կհայտնվի մեկը, որ կասի՝ «չորս հատը քիչ է», կհայտնվի մյուսն ու կասի՝ «չէ, գիտես ինչ կա, այնքան էլ այդպես չէ, էն մյուսն ավելի լավն է, քան էս մյուսը»։ Բայց որ նման բազմաֆունկցիոնալ ծանր, հզոր կործանիչը կարող է բալանս փոխել իր տեսակով՝ անկախ իր քանակից, և չորսը մեր վերջնական ցանկությունները չեն, դա ակնհայտ է։ Այսինքն՝ դա քննարկումից դուրս է, անգամ ամենաչարախոսը չի կարող այս երևույթը հաշվի չառնել։
«Ազատություն». - Ամեն դեպքում բավարա՞ր է բանակի առջև դրված խնդիրները լուծելու համար։
Հովհաննիսյան. - Ամեն դեպքում չորս հատը կարող է իրեն թույլ տալ իրավիճակ փոխել։
«Ազատություն»․ - Ադրբեջանն ունի՞ այսօրինակ կործանիչներ:
Հովհաննիսյան. - Ոչ միայն Ադրբեջանը չունի: Նման կործանիչներ տարածաշրջանում ոչ մի պետություն, բացի Պարսկաստանից, որը էդ որակի չի, էդ տեսակի չի․․․ դասակարգման տեսանկյունից ծանր կործանիչ է կոչվում ինքը: Երկշարժիչանի ծանր կործանիչ ունի միայն Պարսկաստանը, հին ամերիկյանի կործանիչներ են:
«Ազատություն»․ - Նոր իշխանությունների կողմից հատկապես այս կործանիչների ձեռք բերում ինչո՞վ էր պայմանավորված:
Հովհաննիսյան․ - Ես չեմ կարող խաղաքարտեր բացել հիմա ձեր առջև: Ես ինքս, որպես մասնագետ էդ ամեն ինչի համոզմունքը ունենալով, որ սա շատ ճիշտ որոշում է և այլն, բայց իմ զինանոցը ձեր առջև չեմ կարող բացել, թե ինչու, օրինակ, ՍՈւ-30, ոչ թե, օրինակ, ՄԻԳ-31: Էս հարցերը եթերային քննարկման հարցեր չեն:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/02/2019

Այսօր Էդուարդ Հայրապետյանի տարեդարձն է


Գյումրի 04.02.2019թվ.Banak.info 
Այսօր՝ փետրվարի 4-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Էդուարդը կդառնար 24 տարեկան։
Էդուարդը ծնուդնով Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից էր: 2012թվ. ավարտել էր դպրոցը: 2013թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Էդուարդը մեծ սիրով էր անցել ծառայության հպարտ, որ ծառայելու էր ու հսկելու բոլորիս անդորրը։
2015թվ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995թ.), Արշակ Հարությունյանը (1995թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995թ. ) ՝ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։
Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 



Նյութի տվյալները վերցված են Էդգար Էլբակյանի «Հայ-ադրբեջանական պատերազմ և մերօրյա հերոսներ» գրքից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ

1. ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 275-Ն որոշմամբ հաստատված 2018 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության համար գերակա խնդիր է ճանաչվել՝
- ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը:
Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը:
2. ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝

- ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ,
- հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները,
- առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով և համակարգերով, արևային էներգիայի աղբյուրներով սարքավորման և ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով,
- բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի և հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ:
- միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակել է իրականացնել ակտիվ միջազգային համագործակցություն դաշնակից և գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ,
- ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների, իսկ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ,
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին՝ պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների և վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջև տարբերության չափով: Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաև 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա,
- բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման և նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում: Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Նասիրով Իսա Ասկյար Օղլին ներկայացրել է իրեն հավաքագրելու փորձի և կոռուպցիոն դեպքի մասին. /տեսանյութ/

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի զինծառայող Նասիրով Իսա Ասկյար Օղլին ասուլիս է տվել, որի ընթացքում կատարել է մի շարք և ուշագրավ բացահայտումներ, ինչպես իրեն հավաքագրելու փորձի մասին, այնպես էլ կոռուպցիոն դրսևորումների մասին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում ձայնագրության հայերեն թարգմանությունը և ադրբեջաներեն բնօրինակ տեսանյութը:

Բարև ձեզ: Իմ անունն է Նասիրով Իսա Ասկյար Օղլի, 31 տարեկան եմ: Արդեն 10 տարի է, ինչ ծառայում եմ ԱՀ ԶՈւ-ում, ինքս եմ ընտրել մասնագիտությունս և հայրենիքի համար պատրաստ եմ անգամ կյանքս զոհաբերել: Արդեն 6 տարի է, ինչ ծառայում եմ հատուկ նշանակության ջոկատում` 2011 թ-ից մինչև 2017 թ. ապրիլ ամիսը: Այդ տեսակ ջոկատում ծառայությունը կհասկանա միայն նա, ով ծառայում կամ ծառայել է այնտեղ: 31 տարեկան եմ, ապրում եմ Բաքու քաղաքում, ամուսնացած եմ և խնամում եմ տարեց ծնողներիս: Պրն. գլխավոր հրամանատար, պրն. նախագահ, սիրելի 1-ին փոխնախագահ, դուք մեր երկրի ղեկավարն եք, ուստի դիմում եմ ձեզ բողոքով: Ես չէի ուզում անել դա, բայց արդեն ուղիղ 1 տարի և 10 ամիս է, ինչ ինձ հանգիստ չեն թողնում, ինչքան լռում եմ՝ այդքան ավելի շատ են ճնշում: 2016 թ. նոյեմբեր ամսին, ծառայության վայրում՝ այսինքն, որտեղ ես էի ծառայում, մեր կուրատոր Արիֆ Բաբաևը եկավ և հարցրեց, թե ինչու՞ իմ ծառայողական գրքույկում գրված չէ, որ 2009 թվականին ինձ հեռացրել են ներքին գործերի ջոկատից: Ես պատասխանեցի, որ եթե գրված չէ՝ կգրենք: Եվ նա ասաց, որ ինձ հեռացրել են այն պատճառով, որ ղեկավարի հետ խնդիրներ եմ ունեցել: Պատասխանեցի, որ եթե անգամ այդպես է, չեմ կարող ուրիշ տտորաբաժանումներում ծառայել, մեր հայրենիքում ունենք 8 տեսակի զորք, և հետո, մինչև նրա գալը այստեղ, ունեցել ենք ևս 4 կուրատոր, այնքան դասընթացներ եմ անցել՝ մոտ 15, հատուկ նշանակության զորքերում ծառայելու համար բարձրագույն մակարդակի դասեր եմ ունեցել, անգլերենիս իմացությունը բարձրացրեցի մինչև 2-րդ մակարդակ, հայրենիքը ինձ վրա միլիոններ է ծախսել, հատուկ նշանակության զորքերի զինծառայողից պահանջվում է 5 տարի, շատ դժվարությունների միջով եմ անցել: Նա ասաց, որ այսպես չի լինի, ինձ վրա բողոքներ կան: Հարցրեցի, թե ի՞նչ բողոքներ են, ասաց, որ կամ պետք է աշխատեմ իրենց համար, կամ՝ նրբորեն գումարի մասին հիշեցնելով, առաջարկեց գործը փակել: Ասացի, որ ոչ մի լումա չեմ պատրաստվում տալ, չէի կարողանում այլևս մնալ այնտեղ և նյարդայնությունից դուրս եկա: Դուրս գալու ժամանակ նա առաջարկեց ինձ իր հեռախոսահամարը և ասաց, որ լավ մտածեմ իր առաջարկի շուրջ: Իհարկե, ես չվերցրեցի այն և դուրս եկա: Այդ օրվանից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ ինձ զանգ եկավ: Երբ վերցրեցի զանգահարողը հարցրեց, թե Նաբաև Իսաի հետ է արդյոք խոսում, ես պատասխանեցի այո, նա ներկայացավ, ասաց, որ հատուկ նշանակության բաժնի Արիֆ Բաբաևն է և հարցրեց, մտածել եմ արդյոք նրա առաջարկի շուրջ: Ես հարցրեցի թե ինչու՞ իրենք ինձ հանգիստ չեն թողնում, ասացի, որ ստորագրել եմ 274, 276, 284-ի տակ և պատասխանատվություն եմ կրում: Նա ասաց, որ կրկին մտածեմ առաջարկի շուրջ և ժամանակ առ ժամանակ, ուրիշների միջոցով փոխանցում էր, որ լավ մտածեմ: Նույն թվականի դեկտեմբերին, անօրինական կերպով գնդապետ Իլգար Աբդուլովը, կանչում է ինձ իր մոտ և ես, իմ զինակցի հետ գնացի: Սենյակ մտնելուն պես նա հարցրեց, թե ինչու՞ չեմ ընդունում Արիֆ Բաբաևի առաջարկը և աշխատում իրենց հետ: Իսկ ես ասացի ինչ է, մի դրոշի ներքո չենք ծառայում մենք: Ասաց, ո՛չ, ինձ հեքիաթներ մի պատմիր: Ես ասացի, որ մինչ օրս ամեն ինչ արդար աշխատանքով եմ վաստակել, դժվարությունների միջով եմ անցել, ես չեմ աշխատի ձեզ հետ և չեմ դավաճանի ընկերներիս: Նա ասաց, կամ աշխատում ես մեզ հետ, կամ քեզ չգիտեմ ինչ կանենք: Ես հրաժարվեցի և դուրս եկա միջանցք, մոտեցա պատուհանին, նյարդերս արդեն տեղի էին տալիս: Եկավ Արիֆ Բաբաևը և ասաց, որ կրկին լավ մտածեմ, հարցրեց թե ինչու՞ չեմ ուզում օգնել իրենց և ասաց, որ հենց այդ պատճառով էլ հայրենիքը այս վիճակում է: Ասաց, որ Իսրայելում սա նորմալ երևույթ է և նման դեպքերում այնտեղ օգնում են: Ես ասացի, որ սա Իսրայելը չէ, սա Ադբեջանն է, որը ունի տեր, ունի իր կանոնները և ասացի, որ ինձ հանգիստ թողնեն, իրենք սկսեցին սպաառնալ ինձ և ես ասացի, որ անեն ինչ ուզում են քանի որ չեմ պատրաստվում օգնել իրենց, ասացի, որ դասերին ինձ ուրիշ բան են սովորեցրել` կամ սպանիր կամ սպանվիր, բայց հայրենիքդ երբեք չդավաճանես: Որոշ ժամանակ անց իրենք սկսեցին իրենց կեղտոտ գործերը: 2017թ. ապրիլից ես այլևս չունեմ թույլտվություն, այսինքն այլևս չեմ կարող ծառայել այդ զորքերում: 2 ամիս անց իմ և Բաբաևի ընդհանուր ծանոթը մոտեցավ ինձ և ասաց, որ կլուծի հարցը, իմ հարցին թե ինչպես նա պատասխանեց, որ կխոսի նրա հետ: Խոսակցությունից հետո նա վերադարձավ և ասաց, որ նրանք ինձանից 1000 մանաթ գումար են ուզում: Ես բացատրեցի նրան, որ չունեմ այդքան գումար, ասացի, որ իմ ընկերները ամեն ամիս օգնում են ինձ, որ ապառիկները մարեմ, օգնում են հորս դեղամիջոցների հարցում, ես չունեմ այդքան գումար: Նա ասաց, որ չանհանգստանամ ու նա կրկին կխոսի Բաբաևի հետ: Մի խոսքով, խոսեց, վերադարձավ և ասաց, որ պայմանավորվեցին 6000 մանաթ: Ստիպված տվեցի այդ գումարը: 3000-ը հարազատներից պարտքով վերցրեցի, իսկ մնասած 3000-ը կրկին բանկից ապառիկ վերցեցի և ծանոթիս եղբոր սրճարանում տվեցի գումարը: Նա էլ ասաց, որ ամեն ինչ լավ կլինի: Երկար ժամանակ է անցել և շատ բան է տեղի ունեցել այս ընթացքում, որ կարող եմ պամել, բայց չեմ ուզում: Մի օր սրճարանում հանդիպեցի Արիֆ Բաբաևի հետ և հարցրեցի նրանից թե ինչու՞ չեն վերականգնել իմ թույլտվությունը: Նա ասաց, որ իմ տված 6000 մանաթից իրենց հազիվ 10% է հասել: Խոսակցությունը շարունակվում էր և ես ամեն ինչ ձայնագրում էի, զգում էի, որ նրանք ոչինչ էլ չեն արել: Նա ասաց մեզանից ինչ հատուկ նշանակության բաժնի զինծառայող, մենք մատաղի ոչխար ենք, ինչ բանակի մասին է խոսքը: Ես հեռացա և որոշեցի սպասել: Փետրվարը անցավ, մարտն էլ և ես որոշեցի պատմեմ բողոքներիս մասին: Ես ունեմ բոլոր խոսակցություններն ու հեռախոսազանգերը: Ապրիլի 26-ին ես որոշեցի գրել հանրապետության դատախազ Խանլար Մուալիմին: Ապրիլի 26-ին գրել եմ և մոտավորապես մայիսի 9-ին հասել է Արիֆ Բաբաևին և Իլգար Աբդուլովին: Հետո տեսա, որ գործը ձգձգվում է, չնայած, որ գործով զբաղվում էր քաղաքի դատախազությունը, արդեն 4 ամիս էր գնում էի այնտեղ, բայց ոչ մի անգամ չէի տեսել Բաբաևին և Աբդուլովին այնտեղ, իրենց անգամ չէին կանչում: Հետո հանրապետոթյան դատախազության ղեկավարի Մադաթ Մուալիմի անունով դիմում գրեցի անձնական ընդունելության խնդրանքով, համոզված էի, որ նա ոչինչ չգիտեր այս գործի մասին: 3-4 օր հետո ինձ կանչեցին այնտեղ: Պատմեցի ամեն ինչ և հարցրեցի գեներալի մոտ այցելության մասին: Ասացին, որ գեներալը արձակուրդի մեջ է և ասացին, որ պետք չէ անհանգստանալ և, որ այս հարցին լուծում կտան: Մեկ օր անց ես գնացի նախագահական գրասենյակ, այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին, պատմեցի ամեն ինչ և նրանք ասացին, որ անհանգստանալու բան չկա: Ես գնացի տուն և մեկ ժամ էլ չեր անցել երբ եկավ դատախազը և ասաց, որ գործ է հրուցվել այն մարդու վրա, ում սրճարանում տվեցի գումարը: Ես հարցրեցի թե ինչու այն երկուսին չեն կանչում, ասաց, որ իրենք էլ են գործի մեջ: Դատարանում ասացին, որ ես չունեմ ապացույցներ, թույլ չտվեցին խոսեմ և այդ իսկ պատճառով խնդրում եմ, օգնեք ինձ: 
Նասիրով Իսա Ասկյար Օղլի մոր խոսքը`

Որպես միայնակ մայր, խնդրում է առաջին փոխնախագահին, ընդունելության համար, որպեսզի հանդիպեն անձամբ նրան:
թարգմանությունը՝ Գոհար Հովհաննիսյանի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`