08/01/2019

Մի խումբ մեքենաներ կանգնեցրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ. armtimes.com

Դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին. «Նկարում են, մի արեք»






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/01/2019

Այսօր Վաչե Չիլինգարյանի մահվան տարելիցն է



Գյումրի 07.01.2019թվ.Banak.info
2018թվ. հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Զոհված զինծառայողը ծնունդով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր։
2017թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։
«Նա շատ յուրօրինակ, ինքնատիպ երեխա էր, շփվում էր բացառապես բոլորի հետ, 3-4 տարեկանից գյուղում բոլորին անուններով գիտեր, եւ իրեն էլ գիտեին: Սուր լեզու ուներ, ամեն ինչ նկատում էր եւ անմիջապես էլ բարձրաձայն ասում: Բոլորն են հիշում, թե ինչպես էր երգում ՝ գլուխը բարձր, խրոխտ, հոնքերը կիտած: Վաչեն չգիտեր՝ ինչ է ծուլությունը, ինչ է կեղծավորությունը: Եվ ինչքա՜ն կրակ կար նրա մեջ, ինչպե՜ս էր սիրում կյանքը, ինչպիսի՜ նպատակներ ուներ… 2016 թվականին ավարտեց դպրոցը, իսկ մեկ տարի անց՝ 2017 թվականի հունվարի 23-ին, զորակոչվեց բանակ: Անհամբերությամբ էր սպասել այդ օրվան եւ շատ էր ուզում, որ հենց Արցախում ծառայի: Երբ դասընկերներն արդեն զորակոչվել էին, իսկ ինքը, դասարանի փոքրը լինելով, դեռ սպասում էր, նյարդայնանալու չափ անհամբեր էր: Հակառակ ծնողների վախին եւ մտահոգությանը՝ ծիծաղելով կրկնում էր, որ Արցախում է ծառայելու»։ (168.am)
Վաչե Նվերի Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայության համար» մեդալով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն



Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:

Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի                           շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների  հուշակոթողին
և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Զինված ուժերի հոգևոր     առաջնորդ 
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացվել է հոգեհանգստի կարգ:

























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Արամ Գյուլնազարյանի տարեդարձն է



Գյումրի 07.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 7-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Արամ Գյուլնազարյանը կդառնար 26 տարեկան։
Արամը ծնունդով 1993թվ. Արագածոտնի մարզի Օշական գյուղից էր։ Սովորել և ավարտել է Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ 2002թվ. հաճախել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցը, մասնակցել է ժողովրդական և ազգագրական երգի-պարի, նկարչության, գոբելենի խմբակներին, դպրոցում գործող շախմատի խմբակին։ 
2009թվ. ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ճանապարհային և տրանսպորտային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժինը։ 2011 թվ. ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր ծառայության Արցախի՝ Ասկերանի շրջանի N զորամասում։ 
2012թվ. հունիսի 18-ին ժամը՝ 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող՝ Արամ Սիմոնի Գյուլնազարյանը։
Արամ Սիմոնի Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

 Ալվինա Հարությունյան 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Տիգրան Ավինյանն այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ

Armenpress.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը  շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու  ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։
Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/01/2019

Այսօր Վարդան Ղռմաջյանի տարեդարձն է


Գյումրի 05.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 5-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Վարդան Ղռմաջյանը կդառնար 23 տարեկան։
Վարդանը Էջմիածին քաղաքից էր, սովորել էր տեղի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում, ավարտելով շարունակել է Մ. Խորենացու անվան ավագ դպրոցում։2013թ. ավարտելով դպրոցը ընդունվում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի  «Ծանրամարտի»  բաժինը: 
2014թվ. անցնում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայության է անցնում Լուսակերտի ուսումնական զորամասում ,  որտեղ 6 ամիս ծառայելուց հետո կրտսեր սերժանտի կոչում ստանալով շարունակում է ծառայությունը Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես հրետանավոր։
Վարդանը նվիրված ու բարեխիղճ զինվոր էր, լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտական հմտություններին։
2016թվ. Ապրիլին առաջնագծում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Վարդանն ու մտերիմ ընկերը ՝Արմանը ,ակտիվ մասնակցություն են ունեցել, երկուսն էլ որպես ՊԲ զինվորներ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հունիսի 7 -ի լույս` 8-ի գիշերը, տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու և սողանքի  հետևանքով զոհվել են ժամկետայինզինծառայողներ` Արման Պավելի Գազարյանն ու Վարդան Կարապետի Ղռմաջյանը։
Վարդան Ղռմաջյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայություն » մեդալով, ինչպես նաև ծառայության ժամանակ արժանացել է «Քաջարի մարտիկ» ,  «Հայոց Բանակի գերազանցիկ»  ՀՀ  ԶՈՒ  «Լավագույն Զինվոր-մարզիկ»  կրծքանշանների։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում  են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց


Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
 ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մեզ համար անհասկանալի է, թե պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ինչ ի նկատի ունի ռազմավարական հետազոտություններ ասելով

Մեզ համար անհասկանալի է, թե պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ինչ ի նկատի ունի ռազմավարական հետազոտություններ ասելով: Նման հետազոտությունները պետք է լինեն առարկայական, ուղիղ կապ ունենան ռազմական համակարգի հետ, անվտանգության ապահովման պրակտիկ ոլորտների հետ: Նման հետազոտությունները այդպիսով պետք է լինեն կիրառական, եթե դրանց կիրառելիությունը անհեռանկարային ու մշուշոտ է, ապա դրանք տեղ չունեն պաշտպանական համակարգում: Ներկայումս ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպվում են հենց այդպիսի հետազոտություններ և ամենակարևորը այդ հետազոտությունների վրա հիմնված այնպիսի դասընթացներ, որոնք կիրառական օգուտ տան օպերատիվ օղակի հրամկազմին:

Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆ
Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ


Նյութը՝ Razmavaraget.wordpress.com կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`