05/12/2018

ՌԴ ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին առափնյա հրթիռային համալիրի վաճառքը. Razminfo

Razm.info կայքը գրում է.
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Նշվում է, որ համալիների վաճառքի շուրջ կողմերը ունեցել են պայմանավորվածություններ, սակայն գործարքը չի հասել վերջնական՝ ստորագրման փուլին: Ըստ նույն թերթի տարբեր աղբյուրների՝ գործարքը չեղարկվել է երկու պատճառով.
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:
«Բալ-է» համալիրը բաղկացած է 8 արձակման կայանքից (ընդհանուր 64 հրթիռ), հրամանատարական կետից և տրանսպորտալիցքավորող մեքենաներից: Թերթը նշում է, որ Ադրբեջանին վաճառաքի համար նախատեսված էր «փոքր խմբաքանակ՝ մի քանի տասնյակ հրթիռներով»:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ ՀՀ ԶՈՒ օդաչուների մահվան մասին.Բակո Սահակյան



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
Հեռագրում ասված է.
<<Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի եւ Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:
Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ:
Հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով>>:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ընթացքն ու զարգացման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Դավիթ Տոնոյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևորվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին փորձագիտական օժանդակության տրամադրումը, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունների սոցիալական ազդեցության գնահատման կարողությունների զարգացման մասով:








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

Հովիվն ականատես է եղել Մարալիկում Սու-25 ինքնաթիռի կործանմանը․ այս տեղանքում ևս երկու ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ) Aravot.am


Այսօր ժամը 10.20-ի սահմաններում Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող հատվածում ուսումնամարզական թռիչք իրականացնող «ՍՈՒ-25» մարտական ինքնաթիռի կործանմանը, որի պատճառով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանն ակամա ականատես է դարձել Իսահակյան գյուղի հովիվը՝ Համբարձում Սիմոնյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց․ «Անցնում էի Լուսաղբյուրի տարածքով, անասուններին տարա վերև, ստույգ ժամը չնայեցի, բայց, երևի թե, ժամը 10-ի մոտ էր, երբ ինքնաթիռի ձայնը լսեցի, գնում էր ու վայրկյան չանցած՝ տարօրինակ ձայն հանեց։ Ուժեղ պայթյուն լսեցի, ոնց որ երկու վագոն խփեն իրար, շատ ուժեղ էր։ Ինքս ինձ ասի՝ վայ սամալյոտը ընկավ, երբ սկսեցին որոնողական աշխատանքները, ես արդեն մոտավոր տեղը գիտեի, ցույց տվեցի որտեղից, որ հատվածում է եղել, որտեղից էի ձայնը լսել։ 


Դա հին Ձորաշենի մոտ է, քանդված գյուղ կա, կողքի ձորերում է։ Մառախուղ էր, ծուխը չեմ տեսել, բայց ձայնը լրիվ լսել եմ ու բարձր ձայնով ինքնս ինձ ասել՝ վայ ինքնաթիռն ընկավ», -պատմեց Համբարձում Սիմոնյանը։ Մեր դեպքի վայրի մոտակայքում լինելու պահին այնտեղ աշխատում էին ոստիկաններ, քննիչներ, զինվորականներ։ Այնտեղ էին շտապում նաև տեղանքի բնակիչները, սակայն դեպքի վայրում աշխատող իրավապահները հորդորում էին մոտ չգնալ, քանի որ չեն կարողանա ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նշենք, որ քաղաքացիներից մեկը կռիվ սարքեց, հայհոյանքների տարափ տեղաց իրեն առաջ գնալու հնարավորություն չտվող իրավապահներին։ Վերջիններս փնտրում էին նաև օդաչուների մարմնի մասերը, դեպքի վայրում աշխատում էր նաև շտապօգնության մեքենա։ 

Որոնողական աշխատանքներին մասնակցել էր նաև Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։ Նա պատմեց, որ ժամը 10․30-ի սահմաններում տարբեր տեղերից հեռախոսազանգեր է ստացել, թե Անիի տարածքում ինքնաթիռ է կործանվել, իր հերթին ահազանգել է Անի համայնքի վարչական ղեկավարներին, որպեսզի իրենց տարածքներում սկսեն որոնողական աշխատանքները։ Մոտ 2,5 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել դաշտերի տարբեր հանդամասերում։ Այնուհետ հստակ տեղեկություն են ստացել, որ ինքնաթիռը Մարալիկի վարչական տարածքի «Ծակ քար» կոչվող տեղանքում է վթարի ենթարկվել։ Գնալով դեպքի վայր՝ ականատես են եղել սարսափելի տեսարանի։





Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Էրիկ Գրիգորյանի մահվան տարելիցն է

Գյումրի 04.12.2018թվ.Banak.info
2015թվ. դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Էրիկը Սիսիանի տարածաշրջանի Շաքե գյուղից էր։
Էրիկ Էդիկի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով,  նաև ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ «Ծովակալ Իսակով» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրամանատարական հավաքներ ՊԲ-ում


Ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հենքի վրա դեկտեմբերի 3-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության պետերը: Հավաքների նպատակն է ստուգել և կատարելագործել ոլորտի սպաների ունակությունները, ամրապնդել նրանց հրամանատարական կարողություններն ու բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը:
Հնգօրյա հավաքների ընթացքում դասախոսությունների, մեթոդական ու գործնական պարապմունքների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, որոնք կնպաստեն ենթակա ստորաբաժանումներում աշխատանքների նպատակային ու արդյունավետ իրականացմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի տարեդարձն է

Երևան 04.12.2018թվ.Banak.info
Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Ազատը կդառնար 22 տարեկան:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ազատը ծառայում էր  Ջրականում (Ջաբրայիլ): 
Ծնողների հետ վերջին անգամ հեռախոսով խոսել էր ապրիլի 1-ին ու բարձրացել դիրքեր:
Դրանից հետո ընտանիքի անդամները 10 օր շարունակ տղայից ոչ մի լուր չեն ունեցել, ինչն էլ Ազատի հորը ստիպել   է գնալ Արցախ՝  Ջրական, փորձել ինչ-որ բան իմանալ տղայի մասին:
Ազատ Սիմոնյանի անունը  18 անհայտ կորածների ցանկում է եղել:
Ապրիլի 10-ին նրա աճյունը ևս  մնացածի հետ  հանձնվել է հայկական կողմին:
Ազատի պատվին գյուղում հաճախ  են տեղի ոնենում միջոցառումներ, վերջերս Կամարիսի միջնակարգ  դպրոցն անվանակոչվեց նրա անունով, գյուղում  կառուցվել է նաև հուշարջան-աղբյուր ի պատիվ նրա:

Մերի Գևորգյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Բորիս Օզմանյանի տարեդարձն է

Գյումրի 04.12.2018թվ.Banak.info
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Բորիս Օզմանյանը կդառնար 22 տարեկան։
Բորիսը ծնունդով Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից էր։ Սովորել է տեղի Գ.Գառնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, ավարտել 2012թվ.-ին։
2015թվ. ձմռանը անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողությունների առաջին հարվածներից մեկը Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ էր:
Ապրիլի 1-ի՝  լույս 2-ի գիշերը, հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ:
Առաջին հարվածը ընդունած Ժամկետային զինծառայողներին օգնության են հասել հինգ սպաներ։
Բարձունքի պաշտպանության ժամանակ  մարտնչելիս ընկել են՝ Ալեքսան Առաքելյանը,  Օնիկ Գրիգորյանը,  Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը,  Սուրեն Մելքումյանը,  Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը,  Կարեն Ներսիսյանը,   Ժորա Եսայանը,  Բորիս Օզմանյանը,  Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
Բորիս Ռաֆիկի Օզմանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայունթյուն» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`