04/12/2018

Զոհված երկու օդաչուներին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

«Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»։-, այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջը։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՍՈՒ 25-ի կործանումից զոհված մայոր Մովսես Մանուկյանը օդաչուների գերդաստանից էր (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 4-ի առավոտյան Մարալիկի մոտ ՍՈՒ 25 գրոհիչ օդանավի կործանման հետեւանքով զոհված մայոր, 31-ամյա Մովսես Գեւորգի Մանուկյանը օդաչուների գերդաստանից էր։ Նրա ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են:
Նրանց ժամանակին անդրադարձել է «Հայ զինվոր» թերթը, որը զրուցել է Մովսես Մանուկյանի ու նրա հոր՝ Գեւորգի Մանուկյանի հետ:
Գեւորգ Մանուկյանը փորձառու օդաչու է: Ծնվել է Երեւանում, սովորել է Ստավրոպոլի ուսումնաավիացիոն կենտրոնում, 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում: Փոխգնդապետ Գ. Մանուկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի մեդալներով ու այլ պարգեւներով:
«Ամեն ինչ սկսվել է հորիցս՝ Մանուկյան Պողոսից, որին բոլորը Միքայել էին ասում: Նա ծառայում էր քաղաքացիական ավիացիայում, այժմ իննսուն տարեկան է ու հաճախ է հետաքրքրվում մեր գործերով: Կինս՝ Ալլա Բեջանյանը, նույնպես օդաչու է, մարզուհի, թռչում էր մարզական ինքնաթիռներով: Որդիս էլ որոշեց օդաչու դառնալ: Ես որեւէ կերպ չեմ ազդել նրա ցանկության վրա: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մարդուն միջնորդությամբ գործի ընդունել, առաջ տանել: Եթե մարդ չի սիրում, ձգտում չունի, ավելի լավ է ձեռք քաշի, չմոտենա ինքնաթիռին: Այնպես որ` Մովսեսն իր ցանկությամբ է այստեղ հասել»,- ասում է փոխգնդապետ Գ. Մանուկյանը:
Օդաչուներ են նաեւ Գեւորգ Մանուկյանի եղբայրը՝ ուղղաթիռային զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը, նրա որդին՝ Միքայել Մանուկյանը: Բայց այսքանով գերդաստանի օդաչուների շրջանակը չի սահմանափակվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հարուցվել է քրեական գործ՝ ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ. սև արկղը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու  ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։
Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել  դեկտեմբերի 4-ին՝  ժամը 10.20-ի սահմաններում՝  ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։
Դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում


Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղակացնում է՝  ԱՀ ԱԳՆ կայքը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սու-25 ինքնաթիռի լուսանկարները դեպքի վայրից. /Armeniasputnik.am/

Armeniasputnik.am կայքը գրում է.
Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրում մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը։
Նրա խոսքով` դեպքի վայրում են ՊՆ–ի ներկայացուցիչները, օդաչուների ընկերները։ Ինքնաթիռի բեկորները շպրտված են տարբեր հատվածներում։
«Սարսափելի տեսարան է»,– նշում է մեր թղթակիցը։
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:
Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Հայտնի է, որ կործանման հետևանքով մահացել են օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան ու մայոր Մովսես Մանուկյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը լուսանկարել է Մարալիկի տարածաշրջանում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները։














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր զոհված օդաչուներն են՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայտնաբերվել է ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի վայրը. Երկու օդաչուները մահացել են



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ (Թարմացվող)

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  իր facebook-յան էջում գրել է.
«Այս պահին ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Առաջին իսկ լուրի դեպքում կհայտնենք»:

14։15

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`