Showing posts with label facebook. Show all posts
Showing posts with label facebook. Show all posts

13/08/2019

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը. Արձագանքել է Արայիկ Ղազարյանի ծառայակիցը

Լրագրող Հովհաննես Վարդանյանը իր Facebook-յան էջում գրել է, ծառայակից ընկերոջ՝ Արայիկ Ղազարյանի մասին, ով երեկ՝ օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել էր ադրբեջանական կողմում։

«Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ, հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ "դավաճանի" պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»,- գրել է նա։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա. Արծրուն Հովհաննիսյան

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդել է, որ այսօր կեսօրին շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ ձերբակալվել է զինծառայող Արո Հայկի Ղազարյանը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/08/2019

Ադրբեջանի զինված ուժերը կորուստ ունի. Ալեն Ղուլյան

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվել, որ Նախիջևանի Օրդուբադի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի առանձին համազորային բանակի պայմանագրային զինծառայող, Օրդուբադի շրջանի Յունուս գյուղի բնակիչ Վուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov)։
Գրում են, որ զինծառայողը սպանվել է հայկական կրակոցից, սակայն մի քանի աղբյուրներ նշում են, որ Յուսիֆովը սպանվել է համածառայակցի կողմից։

Այս մասին գրում է facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը.

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/08/2019

Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը. Արծրուն Հովհաննիսյան

2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «ԵՍ ԵՄ» ծրագրով։

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/07/2019

Զոհվել է Արման Բուլղադարյանը

Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյան։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/07/2019

Համիկ Վարդանյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի նշված հոդավածը նախատեսում է.

Հոդված 110.Ինքնասպանության հասցնելը
1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է Համիկ Վարդանյանի դին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրում Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/06/2019

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/06/2019

ՀՀ ԶՈՒ-երը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին. Արծրուն Հովհաննիսյան

«Թուրք-Ադրբեջանական զորավարժությունների մասին. 
Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»։

Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/05/2019

Կուրսանտները փրկել են այրվող տրոլեյբուսի ուղևորներին

Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 
Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/04/2019

Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել.Տիգրան Աբրահամյան

Արցախի Նախագահի խորհդրական Տիգրան Աբրահամյանը իր facebook-յան էջում գրում է.
Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:

Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով: 

«Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում: 

Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է: 

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել: 

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/03/2019

Ադրբեջանի զինուժը կորուստ ունի.Ալեն Ղուլյան

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը իր էջում գրում է.

Սոցիալական ցանցերում տեղեղություններ են հայտնվել, որ մարտի 7-ին՝ նախնական տվյալներով  զենքի հետ անզգուշ վարվելու հետևանքով, սպանվել է  Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Բարդայի շրջանում բնակվող Շահրիյար Ալիյար օղլու Բայրամովը (Bayramov Şəhriyar Əliyar oğlu)։ Նշվում է, որ զինծառայողը Աղդամի այսպես կոչված փախստականներից էր։
Սա վերջին երկու-երեք օրվա մեջ հայտնի դարձաձ երրորդ սպանված (մահացած) ադրբեջանցի զինծառայողն է։
Բայրամովի մահվան վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/03/2019

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորել

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը գրում է.
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սիրիայում հայ մասնագետների խումբը ականազերծել է 10 510 մ քառակուսի տարածք

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, այսօր՝ մարտի 7-ին, հրապարկվել է Սիրիայում գտնվող հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ։

«Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին: 

Մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/03/2019

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է՝ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
Պարզաբանում.
Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, իբր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք ՄՍԽՈՒՄ են ԶՈւ-երում մարդու իրավունքների բարձրացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները, դրսևորում են մեծ ջանք ու շահագրգռվածություն, ՀՀ ԶՈւ-երը ներկայացնելու հնարավորինս վատ կողմերով: Դա պետք է մտահոգի նաև դրամաշնորհ տրամադրողներին: Դա ազնիվ չէ, և երբեք չի օգնել ընդհանուր գործին: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում:
Փաստերով.
Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում`  համապատասխան մարմինների կողմից: Ստորև ներկայացված են հղումները:

Ֆ․ Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը  հայտնվել է մամուլում`համապաստախան մարմինների կողմից:

Ստորև ներկայացված են հղումները:

Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:
Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից:
Այնպես որ ՀՀ ՊՆ կողմից դեպքերի թաքցնելը չունեն, որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/02/2019

Դավիթ Տոնոյանն հանդիպում է ունեցել Հունաատանի պաշտպանության նախարարի հետ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/02/2019

Մահացել է Մեսրոպ Գրիգորյանը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
 «Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:     
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/02/2019

Ադրբեջանի զինուժը կորուստ ունի.Ալեն Ղուլյան

Facebook-յան օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
Ադրբեջանի զինուժը կորուստ ունի։ Սոցկայքերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ փետրվարի 7-ին, օրվա երկրորդ կեսին, Ֆիզուլիի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է  Բեյլողանի զորամասերից մեկի ծամկետային զինծառայող, Գյանջա քաղաքի բնակիչ, 19 ամյա Ռուֆատ Բախտիյար օղլու Ռուստամովը ( Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov)։
 Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեռևս որևէ  տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին, սակայն սոցկայքերում միտումնավոր ապատեղեկատվություններ են տարածում, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական կողմից արձակած կրակոցի հետևանքով ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/02/2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալական նամակ է ուղարկել զինվորների համար գուլպա գործող տատիկին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.

Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ՝ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։ Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է և բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար և Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար...

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/01/2019

ՅՈՒՐԻ ԲՐՈՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր facebook-յան էջում գրում է.
Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ: 
14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ այն, որ նա հանդիսանում է շարքային Յու.Բրոյանի շահերի պաշտպանը և ըստ ընթացակարգի, նրան տրամադրվել է աշխատասենյակ և թույլատրվել տեսակցելու շարքային Յու. Բրոյանի: 

16.01.19թ. ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով Յուրի Բրոյանը տեղափոխվել է ԿԿԶՀ հետազոտման, նույն օրը նյարդաբանը և թերապևտը ուղեգրել են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք, վերը նշված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ոչինչ չի հայտնաբերվել և տրվել են համապատասխան տեղեկանքներ առողջական վիճակի մասին, որոնց համաձայն զինվորը նյարդաբանական խնդիր չունի: Նույն գրառումն է կատարել նաև բժիշկ թերապևտը, իսկ հոգեբուժական բաժանմունքում տրվել է տեղեկանք, որ զինվորը հոսպիտալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է <<թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք>> ախտորոշումը:
 Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության: 
 Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ:

 Ինչ վերաբերում է զինծառազյողի ընթացիկ վիճակին, ապա, ինչպես վերը նշված է, ՊՆ-ը ևս մեկ անգամ հավաստում է, որ նրան պարբերաբար այցելում են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունում նա գտնվում է մշտական հսկողության ներքո և առողջական վիճակի թեթև փոփոխության դեպքում անգամ, նա անմիջապես ուղարկվում է համապատասխան ռազմաբժշկական հաստատություն առողջական վիճակի մոնիթորինգի նպատակով:
ՊՆ-ը ողջունում է անկախ օրգանում անաչառ քննությունը և ինչպես նշեցինք պատրաստ ենք դրանից բխող իրավաչափ որոշումների իրականացմանը մեր մասով:

ԱՅՍՊԻՍՈՎ ՓԱՍՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԽՆԴԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՊՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ: ԵՎ ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ ԵՆՔ ՆԱԽԿԻՆ. ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ՊՆ-Ը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՈՒՆԵՆԱ ԻՐ ՇԱՐՔԵՐՈՒՄ, ԱՎԵԼԻՆ ՀՀ ԶՈՒ-ԵՐՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՆԱև ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ: ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԳԻՏԱԿԻՑ և ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ և ՈՉ ԹԵ ԻՐԱԿԱՆ ՈՒ ՇԻՆԾՈՒ ԱՌԻԹՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐ: 

Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը` ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող: Շարքային Յու.Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով: Առաջին օրը հրաժարվել է սննդից` պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու.Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ` համապատասխան հետազոտման: Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու.Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է <<թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք>> ախտորոշումը: