Showing posts with label News.am. Show all posts
Showing posts with label News.am. Show all posts

18/12/2018

19–ամյա զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրացված զենքից արձակված կրակոցից.News.am

News.am կայքը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 17–ին 19–ամյա զինծառայողի վիրավորվելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
NEWS.am–ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետեւանքով։
«Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ։ Նախնական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1–ին մասով։ Միաժամանակ մշակված են տարբեր աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ տարվում է քննություն»,– ասաց Սոնա Տռուզյանը։
Նշենք, որ 19–ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վիճակը ծանր է, նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

News.am կայքը գրում է.
ՊՆ N զորամասում երեկ՝ դեկտեմբերի 17–ին, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։
«Այս պահին զինծառայողին տեղափոխում են մեզ մոտ։ Վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չգիտենք»,– հայտնեցին հոսպիտալից։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հայտնել։ Պարզ չէ՝ զինծառայողն ինչ պայմաններում է հրազենային վնասվածքը ստացել։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/12/2018

Աչքի շրջանում պայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին ծանրության է.News.am



News.am կայքը գրում է.
Պայթյունային վնասվածք ստացած ժամկետային զինծառայողի վիճակը միջին ծանրության է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մուրացան» զինվորական հոսպիտալից։

«Զինծառայողը աչքի  շրջանում է վնասվածք ստացել, նրան ռեղափոխել են «Մալայան» ակնաբուժական կենտրոն, որտեղ հետազոտություններ կանցնի, եւ եթե անհրաժեշտ լինի կվիրահատվի»,–ասացին հոսպիտալից՝ նշելով, որ դեռ պարզ չէ՝ զինծառայողի տեսողությունը վնասվել է, թե՝ ոչ։

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Գևորգ Հովհաննիսյաանը.News.am

News.am կայքը գրում է. 
Դեկտեմբերի 15–ին ականի Արցախի զորամասերից մեկում ականի պայթյունից ժամկետային զինծառայող  է վիրավորում ստացել։ Վիրավորում ստացած զինծառայող Գեւորգ Հովհաննիսյանը տեղափոխվել Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։
Հոսպիտալից NEWS.am-ին հայտնեցին, որ նա ստացել ձախ ոտնաթաթի եւ դեմքի ձախ կեսի վիրավորում, եւ  գտնվում է կայուն ծանր վիճակում։
Հոսպիտալից մեզ հայտնեցին, որ այսօր հոսպիտալ է տեղափոխվել նաեւ պայմանագրային զինծառայող Սիսիանից, ով որովայնի հրազենային վիրավորում է ստացել։
Հոսպիտալից տեղեկացրեցին, որ 3 օրվա մեջ տարբեր վնասվածքներով 4 զինծառայող  է տեղափոխվել հոսպիտալ։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/12/2018

Ով հանել է, իրեն հարցրեք. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասին

News.am կայքը գրում է. 

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Հետաքրքրվեցինք՝  ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

 «Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,–  արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ,  ավելացրեց. «Միգուցե»:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/12/2018

ԼՂ համակարտության կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Փաշինյան

News.am կայքը գրում է.
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է լինել գլխավոր առաջնահերթություն։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության։ Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,–գրել է նա։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ մի մասը կփոխարինի սահմանապահներով.News.am


News.am կայքը գրում է.
Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինել:

Contact.az-ը հաղորդում է, որ Ադրբեջանի գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Հայաստանի հետ սահմանին՝ Ղազախի եւ Աղստեւի շրջանում սահմանապահ զորքերը կզբաղեցնեն դիրքերը եւ ռազմական օբյեկտները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիեւը՝ ելույթ ունենալով պետական սահմանապահ ծառայության 2018 թվականի ամփոփիչ հաշվետու խորհրդաժողովում:

Այս որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտական պատրաստվածությամբ եւ հագեցվածությամբ:

«Որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, նոր պահեստային մասերի ստեղծումը», - ասել է Գուլիեւը:

Ղազախից եւ Աղստեւից բացի Հայաստանին հետ սահմանակից են եւս մի շարք շրջաններ՝ Թովուզը, Գետաբեկը, Դաշքեսանը: Այս շրջանների հետ կապված Գուլիեւը ոչինչ չի ասել:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/12/2018

Ադրբեջանում շարունակվում է «դատական ֆարսը»՝ մեղադրյալի աթոռին Կարեն Ղազարյանն է


News.am կայքը գրում է.

Ադրբեջանում շարունակվում է «հայ դիվերսանտ Կարեն Ղազարյանի դեմ դատավարություն» անվանմամբ ֆարսը
«Դատն» անցկացվում է Գյանջայում։ Այն վարում է դատավոր Կարարմետ Ալիեւը։ «Դատավարության ժամանակ լսվել են վկաների ցուցմունքները։ Այնուհետեւ Կարեն Ղազարյանը պատասխանել է իրեն հասցեագրված հարցերին»,- հայտնում է REAL TV-ն։

Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների, տնտեսական գործունեության ոլորտում հանցագործությունների, հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների համար։

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերեվարվել է այս տարվա ամռանը։ Երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն դա չի խանգարում ադրբեջանական իշխանություններին նրան «դիվերսանտ» ներկայացնել։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/12/2018

Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել .News.am

News.am կայքը գրում է.
Գյումրիում դեկտեմբերի 3-ին 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով կ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան` հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել  քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել եւ ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Դեպքի հետ կապված տարբեր վարկածներ են առաջ քաշվել: Դրանք ստուգելու, ինչպես նաեւ դեպքի հետ կապված հանգամանքներն ու հանցագործի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են դատավարական ու քննչական գործողություններ։
Քրեական գործով արդեն ուսումնասիրվում են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

ՍՈՒ 25-ի կործանումից զոհված մայոր Մովսես Մանուկյանը օդաչուների գերդաստանից էր (ֆոտո)

News.am կայքը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 4-ի առավոտյան Մարալիկի մոտ ՍՈՒ 25 գրոհիչ օդանավի կործանման հետեւանքով զոհված մայոր, 31-ամյա Մովսես Գեւորգի Մանուկյանը օդաչուների գերդաստանից էր։ Նրա ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են:
Նրանց ժամանակին անդրադարձել է «Հայ զինվոր» թերթը, որը զրուցել է Մովսես Մանուկյանի ու նրա հոր՝ Գեւորգի Մանուկյանի հետ:
Գեւորգ Մանուկյանը փորձառու օդաչու է: Ծնվել է Երեւանում, սովորել է Ստավրոպոլի ուսումնաավիացիոն կենտրոնում, 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում: Փոխգնդապետ Գ. Մանուկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի մեդալներով ու այլ պարգեւներով:
«Ամեն ինչ սկսվել է հորիցս՝ Մանուկյան Պողոսից, որին բոլորը Միքայել էին ասում: Նա ծառայում էր քաղաքացիական ավիացիայում, այժմ իննսուն տարեկան է ու հաճախ է հետաքրքրվում մեր գործերով: Կինս՝ Ալլա Բեջանյանը, նույնպես օդաչու է, մարզուհի, թռչում էր մարզական ինքնաթիռներով: Որդիս էլ որոշեց օդաչու դառնալ: Ես որեւէ կերպ չեմ ազդել նրա ցանկության վրա: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մարդուն միջնորդությամբ գործի ընդունել, առաջ տանել: Եթե մարդ չի սիրում, ձգտում չունի, ավելի լավ է ձեռք քաշի, չմոտենա ինքնաթիռին: Այնպես որ` Մովսեսն իր ցանկությամբ է այստեղ հասել»,- ասում է փոխգնդապետ Գ. Մանուկյանը:
Օդաչուներ են նաեւ Գեւորգ Մանուկյանի եղբայրը՝ ուղղաթիռային զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր Աշոտ Մանուկյանը, նրա որդին՝ Միքայել Մանուկյանը: Բայց այսքանով գերդաստանի օդաչուների շրջանակը չի սահմանափակվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/12/2018

Հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա զինծառայողը Երեւանից էր, ծնողազուրկ./News.am/

News.am կայքը գրում է.
Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա Գոռ Սարգսյանը Երեւանի բնակիչ էր, 2 տարվա պայմանագրային զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հարազատներից մեկը։
31–ամյա Գոռը ամուսնացած չէր, նրա ծնողները մահացած են։ Գոռը բնակվում էր 3 քույրերի եւ եղբոր ընտանիքի հետ։
«Հանգիստ, զուսպ, հավասարակշռված, երեխասեր երիտասարդ էր, անհավատալի է, որ ինքը չկա։ Չենք հավատում, որ նա կարող էր այդ քայլին գնալ, ինքնասպանություն գործել»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գոռ Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝  դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմանում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Նա Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/12/2018

Մահացել է Գոռ Աղվանի Սարգսյանը

News.am կայքը գրում է.
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/12/2018

Երեւանից հայտարարել են, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ

News.am կայքը գրում է.
Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի (այդ պաշտոնին)»,- ասել է Տոնոյանը:

Նա, միաժամանակ, շեշտել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան:

Ավելի վաղ Հայաստանը վաղաժամկետ հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ընդ որում՝ Երեւանը պնդում է, որ ղեկավար պաշտոնի իրավունքը մինչեւ 2020 թվականը պատկանում է Հայաստանին:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանական կողմը 2016-ին հրադադարի ակնհայտ խախտողն է. Զատուլին


News.am կայքը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունն, իհարկե, կապված է ԼՂ անկախության ճանաչման է եւ հանրապետության պարագծով այն բոլոր տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի հետ, որոնք նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն եղել: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Սա ցանկացած մոդելի մակերեւույթին է: Բայց այսօր ստեղծված պայմաններում շրջանների վերադարձի փոխարեն ապագայում ինքնորոշման քննարկման անցկացումը հազիվ թե իրական է:

Նախեւառաջ, ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, եւ չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն:

Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի եւ Երեւանի տարածքային պատկանելիության մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների պատմական էքսկուրսները վստահության եւ կարգավորման հարցերին չեն մոտեցնում», - ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է սրում ուշադրությունը ԼՂ շուրջ իրադարձություններին, արտասահմանցիների ուղեւորություններին ԼՂ:

«Ես ինքնս 2010-ից անցանկալի անձ եմ, որովհետեւ մեծ պատվիրակության կազմում՝ մոտ 150 մարդուց բաղկացած, հետեւում էի խորհրդարանական ընտրություններին:

Այդ ժամանակ ես այնտեղ ոչ մեկ, ոչ էլ 10 անգամ էի եղել: Առաջին անգամ ես Ղարաբաղ գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղաթիռով 1994-ին: Թեեւ դա ադրբեջանական կողմի դժգոհությունն առաջացրեց, բայց ոչ ոք ինձ անցանկալի անձ չհայտարարեց, թեեւ ես էլ, չէի երազում Բաքու գնալ», - ասաց Զատուլինը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հասել են նրան, որ փորձում են ձերբակալել մարդկանց՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմությունը:

«Այս իրավիճակում շատ դժվար է որպես բարի կամքի դրսեւորում կամ փաթեթային սկզբունք պնդել տարածքների վերադարձի մասին: Առավել եւս, գիտենք, որ սա ԼՂ համար շատ լուրջ ռիսկ է նշանակում: Այս ռիսկին նա կարոցղ է գնալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչմանը կամ անվտանգության երաշխիքներին», -կարծում է Զատուլինը:

Նրա խոսքով, Բաքուն փակուղային դրություն է ստեղծում, որը կապված է տարածքների վերադարձի հետ, նույնը կատարվում է նաեւ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: Դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները՝ հայրենասիրությամբ արդարացնելով ամեն տեսակ ապօրինություններ: Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանում պետք է կենտրոնանան պատերազմի անթույլատրելիության վրա:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/11/2018

ՊՆ–ն սեփական օպերացիոն համակարգն է մշակում. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

News.am կայքը գրում է.
Պաշտպանության նախարարությունը սեփական օպերացիոն համակարգի մշակման հայտ է ներկայացրել։ Այժմ օպերացիոն համակարգը մշակվում է եւ ստուգվելուց հետո կսկսի կիրառվել Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Պաշտպանության նախարարությունը գնում է կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը կբերի  պաշտպանողունակության բարձարցման։ Բնականաբար մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, ինչի տրամաբանության մեջ է նաեւ սեփական օպերացիոն համակարգ ունենալու գաղափարը»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է ArmSec 2018 համաժողովը։ ArmSec-ը միջազգային կիբեռանվտանգությանը վերաբերող ամենամյա համաժողով է, որի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը եւ կիբերանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Համաժողովի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: ArmSec-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

ArmSec համաժողովի եւ Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը, SmartGateVC վենչուրային ֆոնդը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/11/2018

Պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի. Փաշինյան


News.am կայքը գրում է.
Ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու ժամանակ պաշտպանության նախարարն ու ԱԳ նախարարը չեն փոխվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում ընթացող երթի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, ապա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմնան իրենց պաշտոններում եւ կշարունակեն պաշտոնավարել: Մնացած նախարարությունների մասով Փաշինյանը հստակ ոչինչ չասաց:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/11/2018

Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից. այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը



News.am կայքը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Դավիթ Վիրաբյանին հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,-գրված է հրամանագրում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/11/2018

Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»

News.am կայքը գրում է.
Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»
Minval.az-ը հաղորդում է, որ դատավարությունն անցկացվում է Գյանջիի ծանր հանցագործությունների դատարանում: Կարեն Ղազարյանը մեղադրվում  է կյանքի եւ առողջության դեմ, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության եւ հասարակական կարգի դեմ, սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ, կառավարման կարգի դեմ հանցագործությունների կատարման մեջ: Ղազարյանի դեմ մեղադրանքները ներկայացված են Ադրբեջանի ՔՕ-ի ավելի քան 15 հոդվածներով:
Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերի էր ընկել այս տարվա ամռանը: Ադրբեջանական իշխանությունները Ղազարյանին որպես «դիվերսանտ» են ներկայացրել, չնայած նրան, որ Ղազարյանը բանակում չի ծառայել եւ առողջական խնդիրներ ունի:


Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության, հայտնաբերվել է հայ հետախույզ

Ադրբեջանում դատում են գերեվարված Կարեն Ղազարյանին

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/11/2018

Հրադադարը ԼՂ կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման կարեւորագույն պայման է. Լուկաշեւիչ

News.am կայքը գրում է.
Հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարեւորագույն պայման է։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։
Նա նշել է, որ  հավաքական միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ «եռյակի» ջանքերը ԼՂ հակամարտության կենսունակ լուծումների մշակման գործում բարձր գնահատանքի ու անվերապահ աջակցության են արժանի։
Լուկաշեւիչը հիշեցրել է, որ կարճ ընտրական դադարից հետո վերականգնվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինտենսիվ շփումները։ Արդյունավետ հանդիպում է կայացել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Դուշամբեում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում։  
«Շփման գծում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն,  «լռության» ռեժիմի խախտումների թիվը նվազում է: Կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը»,–նշել է նա։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀԱՊԿ դիրքորոշումը կախված չի նրանից, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավոր քարտուղարը. Տոնոյան

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշման վրա չի ազդում այն հանգամանքը, թե որ երկիրն է վերջինս ներկայացնում։ Այս  մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Իմ կարծիքը չի փոխվել։ Բայց ցանկանում եմ բոլորին խորհուրդ տալ սպասել մինչեւ դեկտեմբերի 6-ը։ Քննարկումներ են եղել նեղ կազմով, որոշվել է, որ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 6-ին»,–նշել է նա։ Միաժամանակ, Տոնոյանը շեշտել է, որ այն հանգամանքը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ է, թե ոչ, նրա դիրքորոշման վրա չի ազդում։ Գլխավոր քարտուղարը ներկայացնում է ամբողջ կազմակերպությունն ու խոսում նրա անունից»,–հավելել է նա։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`