Showing posts with label News.am. Show all posts
Showing posts with label News.am. Show all posts

03/10/2019

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։
«Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։
Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»։

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/09/2019

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը հանվել է Արցախի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծից


Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից։
«Երեկ կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ  ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շտապել էր հայտարարել, որ զինվոր Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել։


Նյութը՝ News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/09/2019

19-ամյա զինծառայողը, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով


Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/09/2019

Այսօր Արցախ Հովսեփյանի մահվան տարելիցն է


Գյումրի 22.09.2019թվ.Banak.info
2018թվ. սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Արցախը ծնունդով Քաշաթաղի շրջանից էր։ Տան հինգերորդ զավակն էր, ընտանիքը գյուղատնտեսությամբ է զբաղվում, եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է։

«Արցախը շատ խելոք երեխա էր, միշտ պատրաստակամ, բարի։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել ծառայության»,- News.am կայքին պատմել է Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Արտյուշա Մխիթարյանը։

 Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան



Նյութի տվյալները վերցված են՝ News.am կայքից

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր


Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված  փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է կոմայի մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ Արան գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
Նշենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարպետը հերքեց իր մասնակցությունը միջադեպին` նշելով, որ իր անունը տալիս են` գործին հնչեղություն տալու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  էլ լրագրողներին ասել էր, որ միջադեպի բոլոր պատասխանատուները պետք է պարզվեն եւ պատասխան տան, անկախ իրենց կարգավիճակից:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/09/2019

«Երազելը շատ լավ է». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի Պնախարարի հայտարարության մասին


Կարծում եմ՝ երազելը շատ լավ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:
«Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասաց Տոնոյանը:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/09/2019

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում։
Ինչպես ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության եւ ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։ Հայկական կողմը կշարունակի հետեւողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար։
Պատասխանելով նախօրեին Երեւանում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ համագործակցության հնարավորության մասին հնչեցրած կարծիքի վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ գոյություն ունի կազմակերպության Կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են չափորոշիչներն ու պահանջները, որոնք ներկայացվում են դիտորդների եւ գործընկերների թեկնածուներին։ Երկու դեպքում էլ թեկնածու երկիրը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ, ձգտի նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ երկրորդ դեպքում չունենա հակամարտություններ անդամ երկրների հետ։
«Ցանկացած պարագայում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Առանց Հայաստանի համաձայնության նշված բոլոր կարծիքները կարծիք են մնում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։ 


Նյութը՝ News.am կայքի




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել


Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

Նյութը՝ News.am  կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/08/2019

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են շփման գիծը հատելու համար ձերբակալված Արայիկ Ղազարյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին: ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերում զինծառայողին՝ ընտանիքի հետ շփումը պահպանելու համար»:
Հիշեցնենք, որ դեռեւս անհայտ հանգամանքներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասը, ավելի ուշ ադրեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրան ձերբակալելու մասին:
Դեպքի փաստով քննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:  

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2019

Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան


Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 37–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշեց, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։
NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային 


Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել




Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։




Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

«Կարծում եմ՝ զինծառայողն ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյան


Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.

«Դեռեւս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,–նշեց նա։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետեւից, եւ չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են եւ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

Վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող


Հուլիսի 28-ին  ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
«Վիրավորված պայմանագրային զինծառյողը` Վլադիմիր Օսիպյանը,  Նոյեմբերյկանի Զորական գյուղից է, նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, նա մեզ մոտ է, վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում կվիրահատվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու Սանահին գյուղից է, վիճակը ծանր է, կտեղափոխեն Երեւան


Տավուշի մարզում այսօր` հուլիսի 27-ին, վիրավորված  պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան:

«Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:



Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/07/2019

Արցախում զոհված 19–ամյա Վոլոդյան Արագածոտնից էր. 7 ամսվա ծառայող

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած 19–ամյա զինծառայող Վոլոդյա  Գալոյանը Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից էր։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը նշեց, որ Վոլոդյան 7 ամիս առաջ էր մեկնել ծառայության։
 «Հայրը արտագնա աշխատանքով էր զբաղվում։ Վոլոդյան տան միակ տղան էր, քույրն ամուսնացած է, սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չէին ապրում»,–ասաց գյուղապետը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝  News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/07/2019

Եթե Ադրբեջանի զենքերին հասանելի են մեր X քանակի բնակավայրեր, ապա մեզ հասանելի են 2X․ ՊՆ խոսնակ


ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 23-ին, «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ անդրադարձավ Ելփին գյուղի անվտանգության հետ կապված անհանգստություններին:
«Եթե «անհանգստություն» բառն իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, ապա այն ոչնչով պակաս չէ Նախիջեւանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:
Որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակաբվայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր: Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որ հրաձգային զենքերով կարելի է խոցել, ապա իրենք ունեն ավելի քան 60 այդպիսի բնակավայր, իսկ եթե չափենք բնակիչների քանակով, իրենց մոտ 3 անգամ ավելի շատ բնակիչներ կան խոցելիության գոտում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նյութը News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

«Ես չեմ ժխտում». Տոնոյանը չհերքեց անձնական կապը բանակի սննդի կազմակերպման ընկերության ղեկավարի հետ



Զորամասերին սննդի կազմակերպման պլիոտային ժամանակաշրջանը 3 տարի է, որի ընթացքում պետք է հասնենք նրան, որ բոլոր զորամասերում նույն ձեւաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ աշխատելու են, որ դա 3 տարուց ավելի շուտ լինի:

Նախարարի խոսքով, այս պահին 4 զորամասում է դա արվում, նախապատրաստական աշխատանքներ են գնում 5-րդ զորամասում, որը բավականին հեռավոր է, որը նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ. «Կամաց-կամաց է լինելու գործընթացը, միանգամից չենք կարող»:

Հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը՝, որ զորամասերում սննդի կազմակերպում իրականացնող կազմակերպության ղեկավարը իր մտերիմն է, Դավիթ Տոնոյանը չհերքեց. «Հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն, որոնք հավասար պայմաններում իրականացնելու են այդ սննդի կազմակերպումը: Կան նաեւ «բողոքող» կազմակերպություններ, որոնք հաղթող կազմակերպություններին կապում են անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարն իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետեւ ես ուրիշ վստահելի տարբերակ չունեմ: Դուք պատկերացնում եք, որ դա զինծառայողների սննդի հետ է կապված լինելու, եւ եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաեւ ես: Որտե՞ղ խնդիր կա:

Կան սննդի կազմապերչական եւ վարչարարության խնդիրներ: Իրենք զբաղվում են վարչարարությամբ, նաեւ սննդի կազմակերպմամբ, զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այսօր Հայաստանում գոյություն չունեն: Նաեւ կան հրավիրված մասնագետներ: Մենք այդպիսի սննդի կազմակերպում զինծառայողներին չենք կազմակերպել, հիմա դա արվում է»:

Դավիթ Տոնոյանի խոսքով, այս պահին միայն այդ մեկ կազմակերպությունն է գործում. «Երբ մնացած 5 կազմակերպություններն անցնեն գործի, շատ արագ այդ զորամասերի թիվը կավելանա: Դուք կտեսնեք, որ մեկ ամսվա մեջ 3 զորամաս, 2 ամսվա մեջ՝ 4 զորամաս, այդպես քայլ առ քայլ կգնանք»:

Հարցին, թե վտանգավոր չէ՞ այդ կազմակերպություններին ռազմական տվյալներ փոխանցելը, նախարարը բացասական արձագանք տվեց. «Որովհետեւ ոչ մեկը ամբողջական պատկերը չունի: Իրենք ունեն ԱԱԾ հատուկ թույլտվություններ, նույն տեղեկությունները կարող են նույն հաջողությամբ այլ մարդիկ փոխանցեն»:


Նյութը՝ News.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2019

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել. /Տեսանյութ/

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։
«Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։
Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։



Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2019

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել եւ մնում է կարեւորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

Մեր կարեւորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս  մասին  ԱՀ   նախագահի  հետ  հանդիպումից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝  նշելով, որ հարցը  վերաբերում  է  Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  անվտանգությանը:
«Լեռնային   Ղարաբաղը  քաղաքական  միավոր  է, որն  ունի    բնակչության  կողմից  ընտրված   իր  իշխանությունները: Սեփականության   զգացումի   ամրապնդումը  բանակցային    խաղաղ   գործընթացի  կոնտեքստում   բոլորիս  համար   կարեւոր   հարց  է:  Այդ  կոնտեքստի  շրջանակներում եմ  ես  այսօր  Արցախում: Անհրաժեշտ  է, որ շարունակվի  երկխոսությունը  Լեռնային  Ղարաբաղի  իշխանությունների  հետ: Բանակցային   խաղաղ   գործընթացը   շարունակաբար   տեղի  է  ունենում, եւ   այդ  առումով  ՀՀ-ը, որպես  այդ  գործընթացի  մասնակից,  երբեք  չի  հապաղել   ու  չի  դանդարեցրել   բանակցային գործընթացը:  Լեռնային  Ղարաբաղի  հիմնահարցը  մեզ  համար    եղել  եւ  մնում  է    կարեւորագույն  գերխնդիր: Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  էքզիստենցիալ   անվտանգությունից  է  բխում    ԼՂ  ստատուսի  հարցը: Արցախի 150  հազար  բնակիչները  ողջ  հայության  ինքնության պահապաններն  են»,-մասնավորապես  ասել է  Զ. Մնացականյանը:
Նա  տեղեկացրել է նաեւ, որ   վաղը՝  հուլիսի  5-ին, ինքը  հանդիպում է   ունենալու  նաեւ  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանի  հետ:

Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/06/2019

Արմավիրի զորավարժարանում մահացած զինծառայողը հինգ ամիս առաջ էր զորակոչվել


NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին Արմավիրի զորավարժարանում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից էր, 19 տարեկան։
Հրազդանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնեցին, որ Հայկը ունի երկու քույր, նախքան բանակ զորակոչվելը սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։
Ալավերդյանը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։
Նա ավարտել է Հրազդանի 10֊րդ ավագ դպրոցը, ընդունվել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարան և կիսատ թողելով ուսումը՝ ձմռանը մեկնել է ծառայության։
«Հայկը շատ լավ էր սովորում դպրոցում։Համեստ, ինքնամփոփ, չշփվող տղա էր։ Դժվարությամբ ենք հավատում տեղի ունեցածին։ Ափսոս էր Հայկը»,–NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը։ 
Հայկին ճանաչողները ապշած էին կատարվածից։ Նրանց ընտանիքը Հրազդանում շինանյութերի վաճառքով է զբաղվում։ 
«Շատ լավ ընտանիք են, իրենց քրտինքով իրենց հացն եմ վաստակում։ Պապիկը շատ հարգված է քաղաքում, ծնողները՝ նույնպես»,– պատմում էին Հայկին ճանաչողները։ 
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։
Կատարվում է նախաքննություն:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`