Showing posts with label Aysor.am. Show all posts
Showing posts with label Aysor.am. Show all posts

22/08/2019

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան


Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։

«Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփեց արտաքին գերատեսչության ղեկավարը։


Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները. ՊՆ փոխնախարարը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից


Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։
«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխնախարարը։


Բացի այդ, փոխնախարար Բալայանի խոսքով, կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։


Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/08/2019

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի համար տրամադրվող գումարի չափը կավելանա. Կառավարության որոշումը


Կառավարության որոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/07/2019

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Անվտանգության միջավայրը միասնական է և, հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն և կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար», - ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:

Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/07/2019

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. առկա են թափուր հաստիքներ. Տոնոյան


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ առկա են պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքներ:

«Կա անհրաժեշտություն: Առկա են թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել», - լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզպետի պնդմանը, թե մարզերում պայմանագրային զինծառայողների կարիք կա ու մարդիկ կարող են այդ աշխատանքը կատարել՝ անտառ հատելու փոխարեն:

Միևնույն ժամանակ Տոնոյանը նկատեց, որ պատահում են դեպքեր, որ մարդիկ համատեղում են երկուսն էլ՝ և՛ ծառայության մեջ են լինում, և՛ անտառ են հատում:

«Դա կչեզոքացվի ժամանակի ընթացքում», - հավելեց նախարարը:



Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/06/2019

Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը. Տիգրան Աբրահամյան



Aysor.am-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով առաջնագծում առկա իրավիճակին՝ նշել է, որ Հայաստանը գործընթացը տանում է տապալման: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ո՞ր գործընթացի մասին է խոսքը, նրա, որն ի սկզբանե գոյություն չունե՞ր: Եթե խոսքը դեռ նախորդ տարվանից հնչող «լավատեսական» անոնսների մասին է, ապա դա իսկզբանե իմիտացիա եմ համարել, այնպես որ, չեղած բանը դժվար է տապալել:
Ադրբեջանն արդեն 8 ամիս է խոսում բանակցությունների վերսկսման իր պատրաստակամության մասին, սակայն դա «ասյբերգի» երևացող հատվածն է, իրականում իր քայլերն այլ բանի մասին են խոսում:



Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արդեն 10 օր առաջ նախանշել էր, որ իրավիճակը սրվելու է՝ հայտարարելով, որ Հայաստանին տրված ժամկետը բանակցային գործընթացը խորությամբ ուսումնասիրելու առումով արդեն սպառվել է:


- Իսկ ի՞նչ է կատարվում առաջնագծում: Քաղաքական հայտարարությունները ցույց են տալիս, որ ինչ որ բան այն չէ, իսկ թե ինչ, հանրությունը կարծես առանձնապես տեղյակ չէ:
- Իրավիճակային գնահատականները երկու հարթության մեջ պետք է դիտարկել: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ հատկապես վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը համեմատաբար սրվել է: Գործի են դրվել ականանետեր, հաստոցային ավտոմատ նռնականետեր, առավել ինտենսիվ է դարձել խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակահերթերը:
Հակառակորդի շարժերի ու գործողությունների վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը:



Երկրորդ, իրավիճակային վերլուծությունները մարտ, ապրիլ, մայիս ամիսների կտրվածքով, ցույց են տալիս, որ բացասական առումով փոփոխություններ ունենք նաև եռամսյակային կտրվածքով: Ադրբեջանի ակտիվությունը, որն ավելի վաղ փուլում արտահայտվում էր հիմնականում ինժեներական-ամրաշինական աշխատանքներով, ներկայումս զուգահեռվում է հրադադարի ռեժիմի համեմատաբար մեծ խախտումներով և արձանագրվող միջադեպերով, ընդ որում՝ կրակահերթերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել:


- Այդ դեպքում ո՞րն է այս ամենի պատճառը, ինչի՞ հետևանքով իրավիճակը սրվեց:
- Ադրբեջանը վերջին 8 ամսվա մեջ փորձում է իր համար ամուր հիմքեր նախապատրաստել՝ մի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու, թե պատրաստ է խնդրի կարգավորման բանակցային ուղուն, մյուս կողմից՝ անել առավելագույնը, «պարարտ դաշտ» ձևավորել՝ նվազագույնն իր սադրանքների քաղաքականությանը վերադառնալու համար: Իսկ այս ամենի համար պետք էր գեղեցիկ կոմբինացիաներով դիրքավորվել «կառուցողական» դաշտում:


Ասել, որ այս իրավիճակը սպասելի չէր, կստացվի, որ զոհ ենք գնացել ադրբեջանական տակտիկական մոտեցումներին, գոնե ինձ համար Ադրբեջանն իր նախնական կուրսից չի շեղվել ու գնում է իր նախագծած սցենարով, որի ընթացքն ու վերջնական նպատակը իրավիճակային կտրուկ փոփոխություններն են:

Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/05/2019

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը». Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա


Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։
«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։


«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագարային շարքայինը», - ասաց Դավիթ Տոնոյանը։

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», - ասաց Տոնոյանը։
«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կամզինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինև 20 տոկոսով», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։


Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահոտւկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու ևս։

«Շատ շնորհակալ ենք այս նախաձեռնության համար», - ասաց Դավիթ Տոնոյանը։
«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նյութը՝ Aysor.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/03/2019

Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան

Aysor.am կայքը գրում է.
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 
Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։

Նա շեշտեց՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։

Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ տարբերակ է։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/02/2019

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է. Դավիթ Տոնոյան

Aysor.am կայքը գրում է.
Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։
«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ՝ խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաև «Սու»-երի»:

Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ դրանք թանկ են, նախարարն արձագանքեց.

«Մենք գտնելու ենք արդյունավետ լուծումներ հակառակորդին զսպելու,հակառակորդին հաղթելու», - նշեց Դ.Տոնոյանը։
Նա ասաց, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», - ասաց նախարարը:

Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Դ.Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/02/2019

Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան

Aysor.am կայքը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում այժմ երկու իրողության հետ գործ ունենք՝ մի կողմից հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է
հայատյացությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Իհարկե, պետք է փաստենք, որ հրադադարի խախտման դեպքերն էականորեն նվազել են ու շատ լավ է, որ կա Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալիևի հետ, սակայն դրան զուգահեռ կա նաև մեկ այլ իրողություն ևս՝ Ադրբեջանը չի փոխում իր հայատյաց քաղաքականությունը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ», - ասաց Դավիթ Բաբայանը:

«Այնտեղ շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Այո′, մի կողմից լավ է, որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են, բայց մյուս կողմից հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական հենասյուներից մեկն ու այս իրողությունը չի փոխվում։ Մենք նման երկրի հետ գործ ունենք», - ասաց Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախի սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով կատարում է ինժեներական աշխատանքներ։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/12/2018

Արցախում նոր բախման ռիսկերը քիչ չեն, շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից. Տիգրան Աբրահամյան

Aysor.am կայքը գրում է.
- Պարոն Աբրահամյան, թերևս, սկսենք այս տարվա ամենաքննարկված թեմաներից մեկից: Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումների մասին է: Եթե կարճ, ի՞նչ փուլում ենք:
- Թեման քաղաքական մեծ նրբերանգներ է պարունակում: Չէի ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել, սակայն մեզ համար նախընտրելի տարբերակն է՝ երկխոսության միջոցով հասնել Հայաստանի ներկայացուցչի՝ մինչև 2020 թվականը պաշտոնավարմանը:

- Բելառուսի թեկնածուն հանդիպում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Կարծու՞մ եք ինտրիգը պահպանվում է։
- Առաջ չէի ընկնի իրադարձություններից, հատկապես որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում է սպասվում և չի բացառվում, որ այդ հարցը ևս քննարկման օրակարգում կլինի:

- Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում սահմանի նախիջևանյան ուղղությամբ զարգացումների մասին: Տեղեկություններ կան, թե Ադրբեջանը սահմանի իր հատվածում շարունակում է բարելավել դիրքերը:
- Եթե վերջին օրերի մասին է խոսքը, ապա ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, կարծես թե, նոր զարգացումներ չեն եղել, բայց տեսնում եմ, որ տարեվերջյան ասուլիս-հարցազրույցների ժամանակ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ վերոնշյալ հարցը արծարծում են, երևի ճիշտ կլինի ասել՝ շահարկում են:

- Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում այս օրերին:
- Հրադադարի ռեժիմի կանոնների խախտումներն այնպիսին են, ինչպես նախորդ մի քանի շաբաթների ընթացքում, նույնը կարելի է ադրբեջանական կողմի տեղաշարժերի մասին ասել:

- Տարին ավարտվում է, ինչ եք կարծում, 2019 թվականին նոր բախման հավանականություն կա՞:
- Նոր բախման հնարավորությունն առաջիկա օրերի համար մի փոքր բարդ է կանխատեսել, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ռիսկերը քիչ չեն: Շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից, եթե չեմ սխալվում, 2019 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է սպասվում, որին ինչ-որ փուլում, ըստ տրամաբանության, պետք է հաջորդի երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում: Կարծում եմ՝ հունվարի վերջ, փետրվարի սկիզբ որոշակի պատկեր կունենանք:
- Բանակցային գործընթացի վերսկսմանը  զուգահեռ մեկ այլ թեմա է զարգանում: Որոշակի պարբերականությամբ խոսվում է հայ-ադրբեջանական հաշտեցման հարթակների ձևավորման մասին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը:
- Գործընթացի տարբեր փուլերում նման հարթակների ստեղծման փորձեր, իմիտացիա եղել է, դրանց արդյունավետությունը երբեք չեմ տեսել, էլ չեմ ասում, որ դրանք հիմնականում քարոզչական բնույթ են կրում և ընդհանուր մեդիատիրույթում թիրախավորում են Հայաստանին և Արցախին:
Մեղմ ասած, այդքան էլ լավատես չեմ նման հարթակների գործարկումից՝ նվազագույնն այս փուլում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/09/2018

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում. Գրեմինգեր

Aysor.am կայքը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
«ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրավորվում է անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում», - Բաքվում լրագողներին ասել է Գրեմինգերը:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար բոլոր քաղաքական ուժերը ջանքեր պետք է գործադրեն:
«Հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կանի հնարավոր ամեն բան կոնֆլիկտի լուծման համար»։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/08/2018

Դավիթ Տոնոյանի պատասխանը ռուսական կողմի ճնշման մասին

Aysor.am կայքը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Դիլիջանում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկը, արձագանքեց.
«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևէ ձևով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2018

Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ

Aysor.am կայքը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։

Նախ նա հայտարարեց, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն ու շարունակեց. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։


Լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը՝ դրանք գրավյա՞լ տարածքներ են, Թադևոսյանը արձագանքեց հարցով. «Դրանք հայկական հողե՞ր են»։


Լրագրողի հարցին, թե դրանք պետք է վերադարձնե՞լ, Թադևոսյանը արձագանքեց. «Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, դա եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը, սիրելի լրագրող, դուք ինձանից մի նեղացեք և պահանջեք մի բան, որի պատասխանը ես չեմ տալիս։ Եթե հարցը գնում է լուծման տարածքները հանձնելու ճանապարհով, ապա, այո, իհարկե, ճիշտ է։ Եթե բոլոր երկրները պայմանավորվում են հարցը լուծել այդ ճանապարհով, ապա...»։


Դիտարկմանը, թե հայկական կողմը դրանք համարում է ազատագրված և ոչ թե` գրավյալ տարածքներ, Թադևոսյանը ասաց, որ դա հայկական կողմի դիրքորոշումն է, մինչդեռ միջազգային հանրությունն այդ հարցով այլ դիրքորոշում ունի՝ դրանք համարելով գրավյալ կամ «օկուպացված տարածքներ»։


Մյուս հարցին, թե Արցախի ժողովրդին հարցրե՞լ է` ի՞նչ կարծիքի են այդ մասին, Թադևոսյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին ոչինչ չեմ հարցրել, ես փաստն եմ արձանագրում»։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանը դիմել է Կասպրշիկի գրասենյակ` սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկով.Aysor.am

Aysor.am -կայքը գրում է.

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակ` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկությամբ:

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո, հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին՝ նման դիտարկում անցկացնելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա ընդգծեց` նման դիտարկումը կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:

«Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ առնչությամբ», - ասաց Տիգրան Բալայանը:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/07/2018

Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը հաստատվելու դեպքում, այդ հարցով կզբաղվեն համապատասխան մարմինները

Aysor.am -ը գրում է.
Եթե ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը, հաստատվի, ապա հայկական կողմի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով, Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի նմանաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չէի վերաբերվի, իսկ եթե այս տեղեկատվության հաստատում լինի Ֆրանսիայի պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների կողմից, ապա Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով», - ասաց Ա.Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադբեջանական AzeriDefence-ին հղումով՝ «Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/07/2018

Ամեն ինչում կա չափ. Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն ուղղված ուշադրությունը զայրացրել է Դավիթ Տոնոյանին

Aysor.am-ը գրում է.
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ պետք չէր լրագրողների կողմից այսքան մեծ ուշադրություն հատկացվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն։
«Հազարավոր երեխեք են այստեղ, ինչի՞ համար է այսքան ուշադրություն մեկ անձի նկատմամբ», - ասաց նա։
Դիտարկմանը՝ ամեն տարի չէ, որ վարչապետի որդու են ճանապարհում բանակ, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Շատ լավ է, շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելը ճիշտ չէ, ամեն ինչում կա չափ»։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր ղեկավարման օրոք պաշտոնյաների տղաները չեն խուսափի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը նշեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի»։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ մի քանի օր հետո էլ իր որդին է զորակոչվելու բանակ։
Պաշտպանության նախարարը նշեց, որ այսպիսի ուշադրություն իր որդու նկատմամբ չի լինելու։ «Ես դա թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու», - ասաց նա։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2018

Ոստիկանության ներքին զորքերն իրականացնում են այլ խնդիրներ. Տիգրան Բալայանի պատասխանն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

Aysor.am- ը գրում է.
Ինչպես երևում է, Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ դրանք հանդիսանում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ունի անհրաժեշտ մարտունակություն, որպեսզի կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն», - նշեց Տ. Բալայանը։
Հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գործադիր իշխանությունը նման որոշում է կայացնելու և ոստիկանության ներքին զորքերը կծառայեն սահմանին:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2018

Զինծառայողների ազգականներից խոշոր չափով գույք խաբեությամբ հափշտակելու համար ԶՈՒ փոխգնդապետ է ձեռբակալվել

Ինչպես տեղեկացնում է Aysor.am կայքը.
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության (ԶՔԳՎ) հատուկ
կարևորագույն գործերի (ՀԿԳ) քննության վարչության և ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Փոխգնդապետը, նրա խոսքով, ձերբակալվել է ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով և կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Նշենք, որ նույն հոդվածը սահմանում է՝ «առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելը»։

Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի նախնական տվյալներով՝ փոխգնդապետը կասկածվում է այն բանի համար, որ ծառայության ուսումնական փուլում գտնվող ժամկետային զինծառայողներից, ինչպես նաև զինակոչիկներից՝ ծառայությունը վիճակահանության արդյունքում նախընտրելի տարածքի զորամասերում իբր կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2017 թվականի ընթացքում նշված անձանց ազգականներից՝ պահանջել, ստացել և տնօրինել է առանձնապես խոշոր չափերի գումար։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2017

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել | Aysor.am

Իջևանի սահմանգոտում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող:
«Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն»,- Aysor.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է նորմալ։


Տեղեկացրու՛ ընկերներիդ`