Showing posts with label Armeniasputnik.am. Show all posts
Showing posts with label Armeniasputnik.am. Show all posts

04/08/2019

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մանրամասնել է, թե ինչ զինտեխնիկա է ներկրվել Հայաստան ու ինչ է արտադրվում ԼՂ–ում

Տարբեր պայմանագրերի հիման վրա սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումն արդեն սկսվել է։ Այս մասին այսօր Դիլիջանում, «Խաղաղության մարտիկ» միջազգային ռազմական մրցումների բացմանը լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

«Ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին` հեռահար, ճշգրիտ խոցման միջոցներ, ինչպես նաև հետախուզության կրակային միջոցներն ավելացնելուն»,– ասաց Դավթյանը։
ՀՀ ԳՇ պետը նշեց, որ օրերս ԼՂ ՊԲ–ում արդեն զորային փորձարկումն անցել են ԼՂ ռազմարդյունաբերության կողմից մշակված ռազմական տեխնիկայի որոշ նմուշներ` նշանոցներ, կրակի կառավարման միջոցներ։
Դավթյանը նշեց, որ Արցախում արտադրված ռազմական տեխնիկան բավականին արդյունավետ է և համագործակցության շրջանակում պլանավորում են Հայաստանիսպառազինության մեջ նույնպես ընդգրկել այդ տեխնիկայից։
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությանը դրանք հատկապես հետաքրքրել են գին–որակ համադրությամբ։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 1-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել էր հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:


Նյութը՝ Armeniasputnik.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/12/2018

Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ, մեկին չի հաջողվել գտնել. ՊՆ

Armeniasputnik.am կայքը գրում է.
Երեկ` դեկտեմբերի 5-ին, Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/12/2018

Սու-25 ինքնաթիռի լուսանկարները դեպքի վայրից. /Armeniasputnik.am/

Armeniasputnik.am կայքը գրում է.
Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրում մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը։
Նրա խոսքով` դեպքի վայրում են ՊՆ–ի ներկայացուցիչները, օդաչուների ընկերները։ Ինքնաթիռի բեկորները շպրտված են տարբեր հատվածներում։
«Սարսափելի տեսարան է»,– նշում է մեր թղթակիցը։
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:
Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Հայտնի է, որ կործանման հետևանքով մահացել են օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան ու մայոր Մովսես Մանուկյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը լուսանկարել է Մարալիկի տարածաշրջանում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները։














Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`