Showing posts with label ֆոտոռեպորտաժ. Show all posts
Showing posts with label ֆոտոռեպորտաժ. Show all posts

06/08/2020

Ֆոտոռեպորտաժ Մատաղիսից

Ինչպես արդեն տեղեկացրել էինքBanak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, մարտական պատրաստականությանը:

Այցի ընթացքում ներկա ենք գտնվել զորամասում առավոտյան վեր կացին և ֆիզիկական լիցքավորիչ վարժությունների կատարմանը։

 Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.



































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2020

Այգեպար գյուղը ադրբեջանական կողմի ռմբակոծությունից հետ. /ֆոտոռեպորտաժ/ Մաս 1

  Banak.info-ի լրագրողներն այսօր եղել են Տավուշի մարզի Այգեպար գյուղում: 
Այն հուլիսի 12-14-ը ընկած ժամանակահատվածում թիրախավորված է եղել հայ-ադրբեջանական տեղային մարտերում:
Տեղում աշխատել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Արման Թաթոյանի գլխավորությամբ:
 Թե ինչ վնասներ են կրել Այգեպար գյուղն ու բնակչությունը հրետակոծության հետևանքով, կարող եք տեսնել ստորև ներկայացված ֆոտոռեպորտաժում:


Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի 
Նյութը՝ Իննա Թումանյանի




















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

 «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումն իրեն կից գործարանով նորույթ է ստեղծում հայկական նորագույն տեխնոլոգիաների, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց արտադրության ոլորտում: Գործարանն այժմ զբաղվում է Կալաշնիկովի AK-103 ինքնաձիգի հավաքմամբ՝ օգտագործելով ռուսական պահեստամասեր, լրակազմ: Ինքնաձիգները շուտով կլինեն ՀՀ Զինված ուժերում նպաստելով ոչ միայն երկրի անվտագության ու ներուժի հզորացմանը, այլև՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը:
  
«Գործարանում ինքնաձիգների հավաքմամբ զբաղվում են կադրային զինվորականներ, որոնք իրենց գործի գիտակներն են: Իսկ արտադրության հետ կապված՝ ապահովելով անհրաժեշտ քանակ երկրի ներսում գործառնելու համար, ապագայում նախատեսում ենք զբաղվել նաև արտահանմամբ՝ ընդգրկելով երրորդ երկիր», - նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:  
  2007 թվականից՝ սեփականաշնորհումից հետո մեծ թափ են առնում գործարանի արտադրական բաժինները, իսկ 2018 թվականին Ռոյալս ինժիներինգ ընկերության և Կալաշնիկով կոնցեռնի միջև ընքվում է պայմանագիր, ինչն ամրապնդում է ընկերության արտադրական աշխատանքների շարունակականությունը:
   Չնայած ընկերության բացումը տեղի կունենա շուտով, բայց այն հասցրել է իր ներդրումն ունենալ Զինված ուժերում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործում: Ընկերությունը Զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:
Ստորև ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ հավաքման արտադրամասից։


Նյութը՝ Լիանա Բրյանի 
Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի



























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`