Showing posts with label տեսանյութեր. Show all posts
Showing posts with label տեսանյութեր. Show all posts

05/08/2018

1 թիրախ` 1 փամփուշտ․ ռազմական լրագրողները անցել են կրակային պատրաստություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ կողմից կազմակերպված «Ռազմական լրագրություն» դասընթացի մասնակիցները հուլիսի 31-ին անցել են կրակային պատրաստության դասընթաց։ Կրակային պատրաստության պարապմունքը անցկացվել է ՀՀ ՊՆ N զորամասի կրակադաշտում՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Կրակային պարապմունքի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել կրակ վարել ԴԴՀ-ից (СВД) և ԿԻ-ից (АК)։ Կրակային իր հմտությունները նաև ցուցադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով բոլոր փամփուշտներով խոցել է բոլոր թիրախները։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/01/2018

Զինվորի վերադարձը տուն․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի հրամանագրով, հունվարի 8-ից մեկնարկել է 2018 թվականի ձմեռային զորակոչը և զորացրումը, և նորակոչիկների խմբերը մեկնում են համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը, որին զուգահեռ, հայրենիքին սրբաան պարքտը տված տղաները, վերադառնում են հայրենի օջախներ։ Բոլորին մաղթում ենք բարի ծառայություն և Ձեզ ենք ներկայացնում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ ծառայությունն ավարտած զինվորի վերադարձի տեսանյութը։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/01/2018

«Շնորհակալություն հայ զինվոր» միջոցառմանը հանգանակվեց 2․277․300 դրամ

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, հունվարի 24-ին տեղի ունեցավ «Շնորհակալություն հայ զինվոր» խորագիրը կրող բարեգործական համերգ միջոցառումը, որի արդյունքում գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու թ վիրավոր զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման ծրագրին։ Ծրագրին մասնակցում էին մի շարք հայտնի երգիչներ, պատերազմի մասնակիցներ, դեռևս չբացված կենտրոնի կամավոր աշխատակից բժշկական անձնակազմը, քաղաքացիներ։ Ծրագրի ավարտին, նախաձեռնողը՝ Արսեն Գրիգորյանը, ծրագրի թափնցիկությունն ապահովելու համար, բեմից հայտարարեց ծրագրի արդյունքները։ Այսպիսով, հանգանակվեց 2277.300(երկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր) դրամ, որում իրենց ներդրումն ունեցան պետական այրեր, բարերարներ, անհատներ և այլք։ Միջոցառման ավարտին, կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր ներկաներին, ծրագրի կայաման գործում իրենց ներդրման համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Թորոսյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/05/2017

Հրապարակվել է ՊԲ պատժիչ գործողությունների տեսանյութը

                    Ինչպես
արդեն տեղեկացրել ենք, օրեր շարունակ Ադրբեջանական զինուժը շարունակ սրում էր իրավիճակը սահմանի տարբեր ուղղություններով, դիմելով սադրանքների, ինչին ի պատասխան, ՊԲ-ն զգուշացրել էր պատժիչ գործողություններ մասին։ Այսօր արդեն ՊԲ-Ն հրապարակել է պատժիչ գործողությունների տեսանյութը


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2017

Մոր երգը Զինվորին. հուզիչ կատարում Նարե Գևորգյանից

Հայտնի իրողություն է, որ երգերը ունեն մարտի տանող ներքին հզորություն, անգամ պատերազմի ամենադժվարին պահերին: Բացառություն չեն կազմել ոչ հայ-ադրբեջանական պատերազմը 90-ականներին, ոչ էլ 2016թ.-ի ապրիլյան պատերազմը: Ինչպես պատերազմի օրերին ամենաթեժ մարտերին զուգահեռ, այնպես էլ այսօր, գրվում են նորանոր երգեր նվիրված մեր բոլոր մարտիրոսված և ողջ  տղերքին: Այս անգամ էլ նոր երգ է ձոնել Նարե Գևորգյանը, ով  իր կատարմամբ ինչպես հուզել է ամբողջ դահլիճին, այնպես էլ ինքն ամբողջ կատարման ընթացքում արտասվել է: Երգը գրվել է իրական դեպքերի հիման վրա, թե ինչպես կռվի ամենաթեժ պահերին Գոռ Կիրակոսյանը զինվորներին հաց է տանում Մատաղիսից, ու, ցավոք, զոհվում: Նարե Գևորգյանը երգը կատարել է Շանթ Հ/Ը-ի Արենա լայվ հաղորդման շրջանակներում: Ձեզ ենք ներկայացնում, Նարեի ցնցող երգի ցնցող կատարումը:


Պատրաստեց՝ Դավիթ Թորոսյանը
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/01/2017

Առյուծ տղերքը Բանակ են գնում /Տեսանյութ/

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զինակոչը, և արական սեռի ներկայացուցիչները, մեկնում են ժամեկտային պարտադիր ծառայության: Զինկոմիսարիատների բակերը միշտ լեփ-լեցուն են. ճանապարհելու ենք գալիս բարեկամներն ու հարազատները, ընկերները և հարևանները; Մեկը որդուն, մյուսը՝ թոռնիկին, մի քանիսն անգամ ծոռներին են եկել բանակ ճանապարհելու: Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութեր ՀՀ մի շարք բնակավայրերից, թե ինչպես երգ ու պարով, մարտական տրամադրությամբ առյուծ տղերքը բանակ են գնում:
Բոլորին մաղթում ենք բարի ծառայություն:

Զորակոչը Գյումրիում

Զորակոչը Հրազդանում


Զորակոչը Սևանում

Զորակոչը Ստեփանավանում

Զորակոչը Գեղարքունքի մարզում

Զորակոչը Ալավերդիում

Աղբյուրներ՝ Ազատություն ռ/կ, Սևան TV, Գեղամա օր:
Նյութը պատրաստեց՝ Դավիթ Թորոսյան

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/01/2017

Պահանջում և հրամայում եմ, քանի հոգով գնում եք, այդքան էլ հետ վերադարձեք...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Թումանյանի շրջանից, ՀՀ Զինված ուժեր պարտադիր ժամկետային ծառայության մեկնեց 19 երիտասարդ: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Ալավերդու համայնքապետ Կ. Փարեմուզյանը, Զինկոմ փոխգնդապետ Կ.Հովհաննիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչ Սասուն Խեչումյանը և այլք: Փոխգնդապետ Հովհաննիսյանը իր ելույթում նշեցՊահանջում և հրամայում եմ, քանի հոգով գնում եք, այդքան հոգով էլ բոլորդ վերադառանք ձեր օջախներ: Մաղթում եմ բարի ծառայություն»: Ալավերդու համայնքպետարանի կողմից նորակոչիկները ստացան առաջին անհրաժեշտության և հիգիենայի պարագաներ, իսկ ներկաներին ողջունեց Ալավերդու ժողգործիքների «Լազուր» համույթը:
Բոլորին մաղթում ենք բարի ծառայութուն:
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Տեսանյութը՝ Դավիթ Ավագյանի
Տեսանյութը հասանելի է 1080HD որակով:


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/12/2016

Գեղեցիկ կատարում զինվորի և Վահագնի կողմից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որոշ ժամանակ առաջ Հանուն հայ զինվորի ՀԿ անդամները այցելել էին ՀՀ ՊՆ Տավուշի մարզի N  զորամաս, որտեղ դիրքեր այցելությունից բացի կազմակերպվել էր նաև մշակութային միջոցառում՝ համերգ: Համերգի ընթացքում հնչեցին կատարումներ և ՀԿ երգիչների կողմից, և զինվորների: Դե իսկ ուրախանում էինք բոլորս միասին, իսկ երգում էին Վահագն Խաչատրյանը և Հայ Զինվորը․ «Դարեր առաջ»։
Հ.Գ Տեսանյութը հասանելի է HD 1080p որակով:



Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/11/2016

Ազատ Քաջիկի Սիմոնյան

Ազատ Քաջիկի Սիմոնյան


Գյումրի: 29.11.2016: Banak.info Երբ Հայրենիքը դժվարին ու պատերազմական իրավիճակում է, այդ ժամանակ ոտքի են կանգնում Քաջերը, նրանք ովքեր տալիս են ամեն ինչ ու հավատարիմ մնում իրենց Երդմանը: Ազատը Մայրիկին երդվել էր վերադառնալ տուն, բայց նա նաև երդվել էր չխնայել կյանքը հանուն Հայրենիքի....
Մերօրյա Հերոսը ուզում էր դերասան դառնալ, որ բոլորը իրեն ճանաչեն: Ազատին ճանաչեցինք ցավոք հետմահու ու արդեն որպես Քաջ Հերոս, ով տվեց կյանքը Հայրենիքին ու Հային:
Ազատը 2015-թվ. զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Ջեբրաիլում, ծնողներից գաղտնի 8 ամիս մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում ու պահպանել մեզ բոլորիս:

Ազատի վերջին գրառումը՝ «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղտում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր տունս չեք գտնի՝ այն շատ հեռու է այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ.....Azat»:
Ազատը ապրիլի 16-ին պիտի արձակուրդ գար. վերջին խոսակցության ժամանակ ասել է, որ կարոտել է բոլորին....
Մարտական ընկերները պատմել են, որ նա միշտ բարձրունքից երգել է «Քեզ սիրում եմ ՄԱՄԱ» երգը:
Խոսքեր, որ քիչ են ու բառեր, որ չկան...
Ննջիր հանգստությամբ, Հերոս Տղա. Ազատ Սիմոնյան
Աղբյուր՝ Աշխարհազոր ՀԿ youtube-յան ալիք, Ա TV
Հեղինակ՝ Ալվինա Հարությունյան


Ազատի ամենասիրելի երգը նվիրվում է տիկին Վեհանուշին՝ Ազատի մայրիկին:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

26/11/2016

Ուրախանում ենք զինվորների հետ միասին


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Հանուն հայ զինվորի ՀԿ անդամները այցելեցին ՀՀ ՊՆ Տավուշի մարզի N  զորամաս, որտեղ դիրքեր այցելությունից բացի կազմակերպվել էր նաև մշակութային միջոցառում՝ համերգ: Համերգի ընթացքում հնչեցնի կատարումներ և ՀԿ երգիչների կողմից, և զինվորների: Դե իսկ ուրախանում էինք բոլորս միասին, իսկ երգում էր Վահագն Խաչատրյանը: Մուշ էրգիր պապական՝ կատարում է Վահագն Խաչատրյանը:
Հ.Գ Տեսանյութը հասանելի է HD 720p որակով:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

25/11/2016

Մոնթե Մելքոնյանի հիշատակին


Սիրելի հայրենակիցներ, այսօր` նոյեմբերի 25-ին ազգային հերոս, Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձն է: Եվս մեկ անգամ ուզում ենք ի ցույց դնել այն գործերը, որ արել է Մոնթեն հայ ազգի համար (որոնց կարող եք ծանոթանալ այստեղ) և Ձեզ ենք ներկայացնում նրան երբևէ նվիրված հայտնի երգերը:




  

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

23/11/2016

Թռչեի մտքով տուն․ կատարում են հայ զինվորները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ, Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս և նրա պահպանության տակ գնտվող մարտական հենակետ, որտեղ զինվորների համար, ինչպես նաև՝ զինվորների մասնակցությամբ, կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ, որոնց ժամանակ զինվորները ևս ունեցան կատարումներ: Ձեզ ենք ներկայացնում զորամասում տեղի ունեցած միջոցառումից փոքրիկ հատված, որտեղ Հանուն հայ զինվորի ՀԿ երգիչների հետ միասին իրենց կատարումներով հանդես եկան նաև զինվորները, իսկ թե ինչ հուզիչ կատարում ստացվեց կարող եք տեսնել տեսանյութում: Մաղթում ենք հաճելի դիտում:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

22/11/2016

Յարխուշտա զորամասում․պարում են ՀԿ անդամներն ու հայ զինվորը

     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ, Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս և նրա պահպանության տակ գնտվող մարտական հենակետ, որտեղ զինվորների համար, ինչպես նաև՝ զինվորների մասնակցությամբ, կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ, որոնց ժամանակ զինվորները ևս ունեցան կատարումներ: Ձեզ ենք ներկայացնում զորամասում տեղի ունեցած միջոցառումից փոքրիկ հատված, որտեղ Հանուն հայ զինվորի ՀԿ անդամները պարում էին յարխուշտա, և նրանց է միանում հայ զինվորը, իսկ թե ինչ պար ստացվեց կարող եք տեսնել տեսանյութում: Մաղթում ենք հաճելի դիտում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

12/11/2016

Նվիրվում է Արմենակ Ուրֆանյանին


     Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ջավախք հայրենակցական միությունը կազմակերպել էր հուշ-երեկո նվիրված ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին։ Միջոցառման ընթացքում հնչեցին հերոսին նվիրված երգեր, ինչպես նաև մի շարք այլ կատարումներ։ Միջոցառմանը նաև մասնակցում էր, Հանուն հայ զինվորի ՀԿ քարտուղար, երգչուհի Գայանե Ավդալյանը կատարել «Ախպերս ու ես», «Լավագույն տղերքը» երգերը։ Ձեզ ենք ներկայացնում միջոցառման տեսանյութը
Հ․Գ Տեսանյութը հասանելի է HP 720p որակով։



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

08/11/2016

Անսասան է հայոց հողը, երբ սարերն են իրար բախվում


ՀՀ ՊՆ N զորամաս այցի ընթացքում, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալից տեղեկացանք, որ զորամասում սպորտ-մասսայական միջոցառումները կրում են պարբերական բնույթ, ինչն էլ հաստատեցին նաև զինվորները: Մրցումները տեղի էին ունենում տարբեր մարզաձևերից, որոնցից մեկին՝ պարան ձգելու մրցույթին ներկա եղանք նաև մենք. տեսարանը հիշեցնում էր սարերի բախում՝ երկուստեք առյուծներ. ուժ ու կորով, բայց պարանը տեղից չէր շարժվում. երկու կողմից էլ հայ զինվորներ էին: Մրցույթից մեկ հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Հ.Գ Տեսանյութը հասանելի է HD 720p որակով:


 Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

03/10/2016

Ախպերս ու ես. երգում է հայ զինվորը

     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ, Հանուն հայ զինվորի ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս և նրա պահպանության տակ գնտվող մարտական հենակետ, որտեղ զինվորների համար, ինչպես նաև՝ զինվորների մասնակցությամբ, կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ, որոնց ժամանակ զինվորները ևս ունեցան կատարումներ: Ձեզ ենք ներկայացնում զորամասում տեղի ունեցած միջոցառումից փոքրիկ հատված, որտեղ Գարիկ Առաքելյանը, Ելենա Երևանի հետ միասին, կատարում են <<Ախպերս ու ես>> երգը: Մաղթում ենք հաճելի դիտում:

Հ.Գ Տեսանյութը հասանելի է HD 720P որակով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

30/08/2016

Մենք գալիս ենք...

Սկսում ենք #հանուն_հայ_զինվորի նախագիծը: Առաջին ծրագիրը՝ շատ շուտով: 
Մենք գալիս ենք!!!
Հ.Գ Տեսանյութը հասանելի է FULL HD [1080p] որակով: