Showing posts with label տեսանյութ. Show all posts
Showing posts with label տեսանյութ. Show all posts

07/07/2020

Հայաստանում բացվեց AK-103 ինքնաձիգի հավաքման արտադրամաս /տեսանյութ/

Հայաստանում բացվեց ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման արտադրամաս։ Ձեռնարկությունը հիմնվել է Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի  համագործակցության պայմանագրի հիման վրա։ Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում։

Իննա Թումանյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/07/2020

«Չեմ սիրում մնալ թիկունքում». Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը սպասում է իր նոր կուրսանտներին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամեն ուսումնական տարի՝ ժամանակի մարտահրավերներին զուգընթաց թարմացվում են ուսումնական ծրագրերը: Կուրսանտները համալրում են բանակի շարքերը ոչ միայն ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, այլև ռազմական հարուստ գիտելիքներով: Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Բրյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2020

Զորակոչիկների անվտանգության ապահովումն ամենակարևոր խնդիրն է

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/05/2020

Սանիտարական օր ՊԲ-ում (տեսանյութ)

ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող են որևէ կերպ նպաստել վարակի արմատավորմանն ու տարածմանը:

Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ: Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/05/2020

Գումարտակային մարտավարական զորավարժություն ՊԲ-ում (տեսանյութ)

Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է կացվել նաև գումարտակային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, խաղարկվել է մայիսի 26-ին` բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում: Զորային վարժադաշտում ծավալվող պայմանական մարտական գործողություններին հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան այլ զինվորական պաշտոնյաներ:
Զորավարժության ամբողջ ընթացքում, որը թեմատիկ և բովանդակային առումով լիովին համապատասխանում էր մասնակից ստորաբաժանումների իրական մարտական խնդիրներին, հրամկազմը դրսևորել է ղեկավարման բարձր ունակություններ, արագ կողմնորոշվել փոփոխության ենթարկվող մարտական իրավիճակներում, ընդունել ստեղծագործ որոշումներ, որոնք պատրաստության բարձր մակարդակով կյանքի են կոչվել զորախաղերին մասնակցող ուժերի կողմից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2020

Մարտավարամասնագիտական զորավարժություններ ՊԲ-ում (տեսանյութ)

Բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանը ևս մեկ անգամ գնահատելու և նոր գիտելիքներով ու հմտություններով վերջիններիս զինելու համար ապրիլի 28-30-ը անց են կացվել մարտավարամասնագիտական զորավարժություններ, որոնց ընթացքին հետևել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը:
Պայմանական ազդանշանը ստանալուց հետո բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նստեցման շրջանները: Տեղերում արդեն կազմակերպվել են ծավալման աշխատանքներ, որոշ ուղղություններում անցել են մարտական հերթապահության ուժեղացված ռեժիմի, ճշգրտվել են մարտական խնդիրներն ու հետագա անելիքները, խաղարկվել հավանական պատերազմական իրավիճակներում առավել արդյունավետ գործելու մեխանիզմներն ու այլ անհրաժեշտ գործողություններ: 
Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ: Կրակային փուլին անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունավետություն ինչպես պաշտպանողական, այնպես էլ պայմանական հարձակվողական մարտերի ընթացքում՝ կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ:
Զորախաղերի ընթացքն ու հատուկ նշանակության ջոկատայինների անցած ճանապարհը վկայում է, որ ստորաբաժանումները պատրաստ են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում փայլուն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/03/2020

Քաղաքում շրջող ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ հանուն քաղաքացիների առողջության

Ինչպես գիտենք նոր կորոնովիրուսով (COVID-19) պայմանավորված ՀՀ ԱԺ որոշմամբ հանրապետության ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանությունը՝ պարեկային մեքենաները, զրահամեքենաները և մի շարք հատուկ ստորաբաժանումների ծառայողներ ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ողջ տարածքում:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ և լուսանկարներ:

Ծանուցում

ՀՀ Քրեական օրենսգիրք
Հոդված 318. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը 
1. Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով

2. Նույն արարքը, որը դրսեւորվել է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Հոդված 182. Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը
  Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Լիանա Բրյան, Դավիթ Թորոսյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/01/2020

«Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել, բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն». Դավիթ Տոնոյան. /Տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանն այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած միջադեպին եւ ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:

«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասաց նա` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:

Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթեւ վիրավորում:

Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝  News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Դրվագներ ՊԲ-ում անցկացվող զորավարժությունների ընթացքից. /Տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները:

Դրվագներ՝ հոկտեմբերի 3-ին ՊԲ <<Տիգրանակերտ>> զորավարժարանում բանակի հակահարվածային խմբավորման հետ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/09/2019

«ՍՈւ-25»-երը իրականացրել են մարզական թռիչքներ․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Զինված ուժերի պատրաստության 2019թ.-ի պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որի շրջանկում ՀՀ ԶՈւ-երը բերվել են մարտական պատրաստության «Լրիվ» աստիճանի։ Ռազմաօդային ուժերը ևս, ներգրավված լինելով զորավարժությանը, սեպտեմբերի 25-ին, գիշերային պայմաններում «ՍՈւ-25»-երը իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Հիշեցնենք, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում տեսանյութը։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/09/2019

Դավիթ Տոնոյանը՝ Կոտայքի մարզի զորքերի համալրում իրականացնող կետերից մեկում. /Տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմավարական զորավարժության շրջանակում այցելել է Կոտայքի մարզի զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկը, և հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/09/2019

Հայկական բանակը համալրվել է զինվորական նոր մեքենաներով. / Տեսանյութ /

Հայաստանի զինված ուժերը նոր համալրում ունեն: Առավոտյան Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց նոր զինվորական մեքենաների լուսանկարները: Օրվա լավ լուրով Արծրուն Հովհաննիսյանն առաջինը կիսվել է «Էպիկենտրոն»-ի հետ, նաև տեղեկացրել՝ Պաշտպանության նախարարությունը տարվա ընթացքում նոր ռազմական տեխնիկայի, սպառազինության համալրում կունենա:

Նյութը՝ Kentron.tv կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/07/2019

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել. /Տեսանյութ/

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ։
«Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։ Հրդեհի տարածումը կանխել ենք, բայց կարծես թե նորից է տարածվում»,–ասաց մեր զրուցակիցը։
Հայ–ադրբեջանական սահմանին բռնկված հրդեհի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը։

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

Զորախաղեր՝ մարտական հրաձգությամբ (տեսանյութ)

Հունիսի 20-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը: Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում, ինչը հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը: Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:
 Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/06/2019

ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

Արցախի ՊԲ-ն խոշոր զորավարժություն է սկսել, ընդգրկված են 10 հազար զինծառայող և հարյուրավոր զինտեխնիկա./Տեսանյութ/

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:
            Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
            Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/06/2019

|Տեսանյութ| Ադրբեջանական ուղղաթիռը վտանգավոր հեռավորության վրա, վտանգավոր մանյովրներ է կատարում․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, ԱԱԾ նախկին պետ, նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական գեներալ-լետենանտ Արշավիր Ղարամյանը facebook-յան իր էջում, հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ինչպես է սահմանին վտանգավոր մոտ հեռավորության վրա, արդեն մի քանի օր անընդհատ, վտանգավոր մանյովրներ է կատարում։ Տեսանյութը և գրառումն ամբողջությամբ՝ ստորև։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/05/2019

Մեր հաղթանակներով է այդ խաղաղությունը հաստատվում․ Դավիթ Տոնոյան

  Այսօր՝ մայիսի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այցելել էր Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Դավիթ Տոնոյանը ասաց, որ օրը հաղթանակի և խաղաղության օր է. «Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ մեր հաղթանակներով է այդ խաղաղությունը հաստատվում»:
Զինվորների նոր՝ բարձր որակի վերնաշապիկների ու վարտիքների հետ կապված նախարարն ասաց, որ իր զինվոր որդուն էլ ոչինչ չի ուղարկում՝ ստիպում է, որ լվանա. «Հիմա որակը բարձրացել է և նրանք պետք է լվանան»:
Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման գործընթացը նախարարը համարում է առողջ:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Իննա Թումանյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/05/2019

Մարտավարական զորավարժություն ՊԲ-ում. /Տեսանյութ/

Մայիսի 3-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:
    Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին և, նախապես հետ քաշված ստորաբաժանումների հետ իրականացնելով հակագրոհ, վերականգնել առաջնային գծի ելակետային իրադրությունը:
   Պայմանական մարտադաշտում անձնակազմը ցուցադրել է մարտավարական առումով գրագետ ու համարձակ գործողություններ, ստեղծագործ կառավարում, ռազմական տեխնիկային ու սպառազինությանը տիրապետելու բարձր մակարդակ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/04/2019

Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից./Տեսանյութ/

 «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»,-ասել է Գարեգին Նժդեհը։ Եվ մեր հայրենիքը շարունակում է ապրել, ապրում է իր հայրենասեր զավակների շնորհիվ։ Ի՞նչ է հայրենասիրությունը, եթե ոչ հզոր հայրենիքի երաշխիք։

 Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից։ Զոհվել է 2016թ․ ապրլի 25-ի գիշերը լույս 26-ին՝ Մարտակերտում՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս։ Սեփական մարմնով փրկել է իր զինվորի կյանքը, ստացել արկի բեկորի մահացու հարված։ Այսօր լրացավ Տիգրանի զոհվելու 3-րդ տարելիցը։ 3 տարի է, ինչ կրկնում ենք Տիգրանի մտքերը․ «Ամենալավն այն տղաներն են, որ դիրք են պահում»:

 Ծնունդով Շիրակի մարզից է, ծնվել է 1992թ․ փետրվարի 21-ին։ Դպրոցն ավարտելուն պես, կրթությունը շարունակել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և 2014թ․ անցել ծառայության ԼՂՀ Մարտակերտում։

 Նրանք են մեր հզոր հայրենիքի երաշխիքը, հայրենիքը իրենց մեջ կրող և պաշտպանող հայ տղաները՝ զինվորները։ Տղաներ, ովքեր սրտաճմլիկ տեքստերով չեն խոսում հայրենասիրության մասին, այլ ամեն ինչ ցույց են տալիս իրենց նվիրվածությամբ և հայի ոգով։

Գոհար Աթաբեկյան