Showing posts with label տարելից. Show all posts
Showing posts with label տարելից. Show all posts

10/06/2019

Այսօր Վահագն Էլոյանի մահվան տարելիցն է

Գյումրի 10.06.2019թվ.Banak.info
2018թվ. հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, Վահագն Ջոնիկի Էլոյանը։ 
Վահագնը ծնունդով Գյումրիից էր, սակայն ընտանիքը մշտական բնակություն էր հաստատել Երևանում։
Դպրոցական տարիներին ակտիվորեն սպորտով է զբաղվել՝ բոքսով, ունի բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ։
2009-2013թթ. սովորել և ավարտել էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Վահագնը դեռ կուրսանտ ժամանակ էր որոշել, որ պիտի Արցախում իրականացնի ծառայությունն ու  իր դիմումի համաձայն տեղափոխվել էր Արցախ։ Վահագնը ծառայությունն իրականացնում էր Հադրութի շրջանի N զորամասերից մեկում, որպես դասակի հրամանատար։
Ծառայության ընթացքում Վահագնը մշտապես աչքի է ընկել իր որակական հատկանիշներով, ինչը փաստում են նրա զինվորներից շատերը, նշելով, որ լավ հրամանատար էր, սրտացավ իր բոլոր զինվորների համար, առաջին հերթին նրանց ավագ ընկերն էր, ով պատասխանատու էր բոլորի համար։
2016թվ.ապրիլին հակառակորդի կողմից հրահրված ռազմական գործողություններին Վահագնը նույնպես մասնակից էր եղել։
Վահագն Ջոնիկի Էլոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/05/2019

3 տարի առաջ մայիսի 11-ին զոհվել է Արմեն Մարտիրոսյանը

Գյումրի 11.05.2019թվ.Banak.info
2016թվ. մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1996թվ.ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Արմենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: 
Փոքր տարիքից զբաղվել է արևելյան մարզաձևերով, դրա հետ մեկտեղ հաճախել է դաշնամուրի պարապմունքների:
2011թվ. երաժշտական ուսումը շարունակել էր Գավառի պետական երաժշտական քոլեջի ստեղնաշարային գործիքների բաժնում: 
Արմենը շատ աշխատասեր էր, ծնողների մշտապես օգնում էր ցանկացած միջոցով, նույնիսկ մեկնել է արտագնա աշխատանքի։ Սակայն վերադարձել ծառայության անցնելու նպատակով։
2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել էր Թալիշ գյուղ՝ որտես ավագ հետախույզ-գնդացրորդ: 
Արմենն անցել էր ապրիլյան ռազմական գործողությունների թոհ ու բոհով, պայքարել ու շաբաթներ շարունակ պահպանել իր և զինակիցների կերտած խաղաղությունը։
Արմեն Հրայրի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Արիություն» , ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաննե » ՀԿ-ի  կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/04/2019

2016թվ.ապրիլի 30-ին զոհվել է Գարիկ Մովսիսյանը

Գյումրի 30.04.2019թվ. Banak.info 
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
 Ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել էր խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որի արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թվ. ծնված Գարիկ Մնացականի Մովսիսյանը: Գարիկը ծնունդով Տավուշի մարզի Զորական գյուղից էր։
2014թվ. ավարտել էր դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը։ 2015թվ. ուսումը կիսատ թողնելով անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում։ Ծառայության ժամանակ մշտապես աչքի էր ընկել իր որակական հատկանիշներով, ինչպես նաև մասնագիտական լավ պատրաստվածությամբ, որի համար արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման։
Գարիկի ազգականուհին նրան բնութագրում է որպես նվիրված, ընկերասեր, սիրված ու հարգված մարդու։ Գարիկ Մնացականի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիության համար» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/04/2019

8 տարի առաջ ապրիլի 29-ին զոհվել է գնդապետ Սևակ Ղուկասյանը

Գյումրի 29.09.2019թվ.Banak.info
2011թվ. ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 1969թվ.ծնված Սևակ Ղուկասյանը։
Սևակ ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից էր։ Սովորել էր Ճարտար գյուղի դպրոցում։ 1986թվ. ընդունվել էր ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։
1991թվ. ամեն ինչ թողնելով Սևակը վերադարձել էր Արցախ և միացել Արցախյան շարժմանը։
1992թվ. գարնանը մի խումբ երիտասարդներ Սևակի հետ ջոկատ էին կազմավորել, որը կոչվեց «Արայիկ»։
Ջոկատում ներգրավված երիտասարդները պատրաստ էին կենաց-մահու պայքարին, նրանցից ոչ-ոք չէր նահանջում, բայց բոլորը գիտեին, որ թշնամին թե՛ զորքով, թե՛ զենքով ավելի շատ է։
Հրաձիգ, նռնակաձիգ Սևակը կարճ ժամանակում դարձել էր, ջոկատի հրամանատարներից մեկը։
Հնարամիտ, ուժեղ ու անկոտրուն հրամանատար էր, ում կողքին բոլորը մոռանում էին պարտության մասին և նետվում մարտի` վստահ իրենց ուժերի վրա։
1993թվ. ապրիլին «Արայիկ» ջոկատի հիման վրա ձևավորվել էր մոտոհրաձգային գումարտակ, որի շտաբի պետ նշանակվել էր Սևակը։
1994թվ. փետրվարին արդեն իսկ գումարտակի հրամանատարն էր։
Պատերազմի ավարտից հետո Սևակը որոշեց, որ առաջնային ու կարևորը հայրենիքի պաշտպանությունն է և իր կյանքը հավերժ նվիրեց բանակաշինության սուրբ գործին։
Խստապահանջ, հոգատար ու բանիմաց հրամանատար էր, ով չունենալով ռազմական կրթություն գերազանց կատարում էր յուրաքանչյուր խնդիր։ 
2006, 2007, 2008թվ-ին այն պաշտպանական շրջանում որտեղ ծառայել է Սևակն ու հիմնովին կառուցել ամեն ինչ ճանաչվել է լավագույն մարտական հերթապահություն իրականացնող զորամաս։
Դեպքի օրը Սևակը շտապել էր բարձրանալ մարտական դիրք որտեղ զինվորներից մեկը վիրավորում էր ստացել, սակայն այդ օրը ճակատագրական եղավ նրա համար։
Գնդապետ Սևակ Ղուկասյանը պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» նաև ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները վերցված են Նվիրյալներ հաղորդաշարից։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր Վազգեն Հարությունյանի մահվան տարելիցն է

Գյումրի 29.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որի արդյունքում մահացու վիրավորում է ստացել՝ կամավոր 1968թվ. ծնված Վազգեն Հարությունյանը:
Վազգենը ծնունդով Արցախից էր։ Ամուսնացած էր ունի երկու որդի, ընտանիքը բնակվում է Շուշի քաղաքում։
Վազգենը Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, իսկ ապրիլին կամավոր մեկնել առաջնագիծ։
Վազգեն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/04/2019

7 տարի առաջ ապրիլի 27-ին զոհվել են երեք պայմանագրային զինծառայողներ

Գյումրի 27.04.2019թվ.Banak.info
2012թվ. Ապրիլի 27-ի գիշերը, Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժը գնդակոծել է  մարդատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող պայմանագրային 3 զինծառայողները զոհվել են: 
Զոհվածները՝ պայմանագրային զինծառայողներ 27-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանը և 21-ամյա Արշակ Ներսիսյանը Բերդ քաղաքից են, երեքն էլ ամուսնացած են: 
Պայմանագրային զինծառայող 27-ամյա Արկադի Եսայանին հաջողվել է փրկվել:
Դարանակալած ադրբեջանական խմբի հարձակման պահին զինվորականները եղել են ոչ զինվորական մեքենայով և համազգեստով, ինչն էլ ենթադրել է տալիս, որ հարձակումը ծրագրված է եղել ոչ թե կոնկրետ զինվորականների, այլ հենց գյուղի խաղաղ բնակիչների դեմ:
Ադրբեջանցիները զինված են եղել խլացուցիչ զենքերով, հետևաբար հայազգի զինծառայողները մոտալուտ վտանգը չեն զգացել: Ամեն ինչ սկսվել է դիմապակու փշրվելուց հետո:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Արամ Եսայան

Արշակ Ներսիսյան

Դավիթ Աբգարյան 

Նյութի տվյալները վերցված են Tert.am  և Aravot.am կայքերից։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2016թվ. ապրիլի 27-ին զոհվել է Հայկ Մինասյանը

Գյումրի 27.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 26-ի` լույս 27-ի գիշերը հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Հայկ Սամվելի Մինասյանը։
Հայկը ծնվել էր Ուկրաինայի Հանրապետության  Խարկով քաղաքում: 2001թվ. ընտանիքը վերադարձել էր հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում:
Սովորել էր Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում։
2011թվ. ընդունվել էր Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել էր Երևանի Եվրոպական համալասարանի ծրագրավորում և կառավարում բաժնում:  
2015թվ. ուսումը կիսատ թողնելով Հայկը անցնում էր ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասերից մեկում, որպես՝ կապավոր: Մեծ սիրով է մեկնել ծառայության ու նվիրված եղել իր գործին։
ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն»  և «Հայրենիքի պաշտպանության համար»,   ԱՀ նախագահի կողմից «Արիություն»  մեդալներով է պարգևատրվել:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/04/2019

Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից./Տեսանյութ/

 «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»,-ասել է Գարեգին Նժդեհը։ Եվ մեր հայրենիքը շարունակում է ապրել, ապրում է իր հայրենասեր զավակների շնորհիվ։ Ի՞նչ է հայրենասիրությունը, եթե ոչ հզոր հայրենիքի երաշխիք։

 Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյան․ սպա՝ ով իր հայրենիքը գերադասեց սեփական կյանքից։ Զոհվել է 2016թ․ ապրլի 25-ի գիշերը լույս 26-ին՝ Մարտակերտում՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս։ Սեփական մարմնով փրկել է իր զինվորի կյանքը, ստացել արկի բեկորի մահացու հարված։ Այսօր լրացավ Տիգրանի զոհվելու 3-րդ տարելիցը։ 3 տարի է, ինչ կրկնում ենք Տիգրանի մտքերը․ «Ամենալավն այն տղաներն են, որ դիրք են պահում»:

 Ծնունդով Շիրակի մարզից է, ծնվել է 1992թ․ փետրվարի 21-ին։ Դպրոցն ավարտելուն պես, կրթությունը շարունակել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և 2014թ․ անցել ծառայության ԼՂՀ Մարտակերտում։

 Նրանք են մեր հզոր հայրենիքի երաշխիքը, հայրենիքը իրենց մեջ կրող և պաշտպանող հայ տղաները՝ զինվորները։ Տղաներ, ովքեր սրտաճմլիկ տեքստերով չեն խոսում հայրենասիրության մասին, այլ ամեն ինչ ցույց են տալիս իրենց նվիրվածությամբ և հայի ոգով։

Գոհար Աթաբեկյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2016թվ.ապրիլի 26-ին զոհվել է փոխգնդապետ Արամ Առուշանյանը

Գյումրի 26.04.2019թվ.Banak.info
Ապրիլի 25-ին լույս ՝ 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին, Մարտակերտի և Մատաղիսի ուղղությամբ հակառակորդը խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը օգտագործել է ծանր զինտեխնիկա, որի արդյունքում զոհվել են Արամ Նիկոլայի Առուշանյանը և Տիգրան Մխիթարի Պողոսյանը։
Արամը ծնունդով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր, ինչպես 19 տարեկանում, այդպես էլ 2016թվ.ապրիլին առաջիններից էր, որ զենքը ձեռքին մեկնեց առաջնագիծ։

1991թվ. Արամը սովորում էր Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինստիտուտում, սակայն հայրենի բննօրանի համար մղվող թեժ մարտերը Արամին ստիպեցին թողնել ամեն ինչ ու վերադառնալ։ Ուսումը կիսատ թողնելով վերադարձել էր Արցախ՝ Հաթերք, կամավորագրվել հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատին։ 19-ամյա պատանին մղված ամենաթեժ մարտերում էլ չլքեց հայրենի գյուղն ու մի շարք հաթերքցիների հետ պաշտպանեց իր հողը։ Արամ Առուշանյանը Արցախյան ազատամարտի ընթացում մասնակցել էր Մարտակերտի, Քարվառաճի, ազատագրումներին և մի շարք այլ ինքնապաշտպանական մարտերի։
Հետագա տարիներին Արամը մնաց ծառայության, իր գիտելիքները, փորձը ներդրեց հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Լավագույն հրետանավորներից մեկն էր Արամ Առուշանյանը, գիտակ սպա էր, լավ հրամանատար, լավ մարդ։
2013թվ. փոխգնդապետի կոչումով Արամն անցել էր զինվորական թոշակի, սակայն իր հմտություններն ու փորձը հաճախ անհրաժեշտության դեպքում կիրառվում էր։ 

Արամի կինը՝ Էլլադան մեզ հետ զրույցում նշում է, որ ամուսինը բացառիկ հայրենասեր էր, իր գործի վարպետը։ Արցախյան ազատամարտի տարիների մեծ փորձ ու գիտելիքներ ձեռք բերած Արամը երբեք չէր դադարում իր ներդրումն ունենալ հայոց բանակի հզորացման ու ամրապնդման գործին։ Լավ հայր էր, նվիրված իր ընտանիքին, երեխաներին, որոնց դաստիարակել է որպես արժանապատիվ հայերի։
Ծառայության ընթացքում Արամ Առուշանյանը պատգևատրվել էր բազմաթիվ մեդալներով, շքանշաններով և պարգևներով, ինչպես նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/04/2019

Այսօր Սպարտակ Քալաշյանի մահվան տարելիցն է

Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլի 21-ին ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Սպարտակ Սարգսի Քալաշյանը:Դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:
Սպարտակը ծնունդով Վանաձոր քաղաքից էր, կրում էր Արցախյան ազատամարտում զոհված քեռու անունը։ Սպարտակի ծնողները հիշում են, որդին շատ հայրենասեր էր, մշտապես ներգրավված տարբեր ռազմահայրենասիրական միջոցառումներին, Պատանի Երկրապահ միության անդամ էր, թիմում լավագույններից մեկը։
Սովորել էր Ս. Շահումյանի անվան N 6 միջնակարգ դպրոցում։
Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակը ընդունվել էր Գյուղատնտեսական քոլեջ, սովորել և ստացել տեխնիկի որոկավորում։ Սպարտակը խոհարարություն էր սիրում, որոշել էր ծառայությունից հետո խոհարարությամբ զբաղվել։
2015թվ. մեծ սիրով ու հպարտությամբ անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի N զորմասերից մեկում՝ որպես հրաձիգ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։ Սպարտակն էլ իր ծառայակիցների հետ միասին ամուր էին պահել սահմանն ու հակառակորդին արժանապատիվ պատասխան տվել։
Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Սպարտակի հայրը ակտիվ մասնակցություն էր ունեցել սնունդ և հիգիենայի պարագաներ Արցախ տեղափոխելու գործում, որի ընթացքում մարտական դիրքերում հանդիպել էր որդուն։
Սպարտակ Սարգսի Քալաշյանը ԱՀ և ՀՀ նախագահների կողմից ստորագրված հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլի 21-ին Կարեն Աղաբեկյանի մահվան տարելիցն է

Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թ. ապրիլի 21-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Դեպքը տեղի է ունեցել ավտոխցիկում` մարտական դիրքեր գնալու ճանապարհին։ Կարենը մահացու հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի շրջանում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:
Կարենը ծնունդով Վայոց Ձորի՝ Կեչուտ գյուղից էր։ 2015թվ. ուսումը կիսատ էր թողել և անցել պարտադիր զինվորական ծառայության Մարտունիի N զորամասերից մեկում որպես՝ վարորդ։

Կարենի քույրը մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը շատ գաղտնապահ էր, ծառայության մասին երբեք չէր պատմում, չէր բողոքում, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ հարազատներին չի ասել, որ ինքն էլ իր մասնակցությունն է ունեցել։ Շատ նվիրված էր, աշխատասեր, սիրում էր օգնել բոլորին։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողություններին Կարենը ևս մասնակից է եղել, նա վիրավորված զինվորներին օգնություն է ցուցաբերել և սնունդով ապահովել մարտական դիրքերում մարտնչող զինվորներին:
Կարեն Աղաբեկյանը հետմահու պարգաևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Մարտական ծառայություն», Ղարաբաղյան պատերազմի վերտերանների միության կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» և ԱՀ նախագահի կողմից «Լավագույն դիրքապահ» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2016թվ.ապրիլի 21-ին զոհվել է Մարատ Դանիելյանը

Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման պատճառով, Մարատ Դանիելյանը կամավոր մեկնել է առաջնագիծ՝ կանգնելու հայ զինվորի կողքին։ 
Ապրիլի 21-ին ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը։
Մարատը ծնունդով Արցախի Ստեփանակերտ քաղաքից էր։ 1991-2002 թվ. սովորել էր Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2002-2004թվ. ծառայել էր հայոց բանակում։ Սովորել էր Արցախի Պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժնում: 
2014թվ. աշխատել էր ԱՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում։ 2015թվ. զբաղեցրել էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։ 
Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նյութի տվյալները վերցված է Blognews.am կայքից։ 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2019

2016թվ.ապրիլի 19-ին զոհվել է Գևորգ Գևորգյանը

Գյումրի 19.04.2019թվ. Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 19-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական  սահմանի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: 
Գևորգը ծնունդով Լոռու մարզի Աքոր գյուղից էր: 
Գևորգի ընտանիքը բազմանդամ է, նա էլ փոքր տարիքից աշխատել ու օգնել էր ծնողներին, թեթևացնել սոցիալական ծանր կացությունը։
Հիշեցնենք նաև, որ Գևորգը 2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես գնդացրորդ: 
Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», իսկ ԱՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/04/2019

Այսօր Կարո Համբարձումյանի մահվան տարելիցն է

Գյումրի 18.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականներ՝ Արցախ մեկնող ջոկատի կազմում էր Էդուարդ Ալեքսանյանը։ Ապրիլի 4-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Գագիկ Փարսադանյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Կարո Համբարձումյանը ստացած ծանր վիրավումներից մահացել է ապրիլի 18-ին։
Կարո Համբարձումյանը ծնվել էր 1960թվ. Սյունիքի մարզի Վաղարտնի գյուղում։ 1989թվ-ից մասնակցել էր Արցախյան ազատամարտին, Լաչինի
մարդասիրական միջանցքի պաշտպանությանը, Զանգելանից, Կապան քաղաքը ռմբակոծող կրակակետերի վերացմանը և 11 գյուղերի ազատագրմանը, 1993 թվ-ի մարտի 19-ից մինչև ապրիլի 6-ը`Քարվաճառի ազատագրմանը: 
2016թվ. ապրիլին կամավոր մեկնել էր առաջնագիծ։
Կարո Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/04/2019

3 տարի առաջ ապրիլի 14-ին զոհվել է Մանվել Գևորգյանը

Գյումրի 14.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 14-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել սադրիչ գործողություններ, որի արդյունքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանը։
Մանվելը ծնվել էր 1997թվ. Երևան քաղաքում։  2007թվ.Պատանի Երկրապահների միության անդամ էր։ 2014թվ. ավարտել էր Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, ընդունվել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզկուլտուրայի  բաժինը։ 
2015թվ.ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասում։ Ծառայության ժամանակ արժանացել էր կրտսեր սերժանտի զինվորական կոչման, ծառայում էր որպես սանհրահանգիչ։
Հարազատները հիշում են՝ միշտ սիրում էր ամեն ինչում առաջինը լինել, դեռ զորակոչվելուց էլ առաջինն էր շտապել գնալ հավաքակայան, գրանցվել ու առաջինը մեկնել ծառայության։
Մանվել Գևորգյանը հատմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն», ԱՀ նախագահի կողմից  «Արիության համար»  մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/04/2019

2018թվ.ապրիլի 9-ին զոհվել է Նարեկ Հարությունյանը

Գյումրի 09.04.2019թվ.Banak.info
2018թվ. ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Նարեկը ծնունդով Կոտայքի մարզի Զովունի գյուղից էր։ Սովորել և 2016թվ. ավարտել էր գյուղի միջնակարգ դպրոցը։ Ակտիվորեն սպորտով էր զբաղվել ՝ բոքսով, բազում մրցաշարերի մեդալակիր էր։ Նարեկի եղբայրը՝ Վահանը, պատմում է, որ շատ նպատակասլաց, համեստ ու հարմարվող երիտասարդ էր, մշտապես պատրաստակամ օգնել բոլորին։
2017թվ.անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում։Կարճ ժամանակահատվածում լավ ու նվիրված ծառայության համար արժանացել է սերժանտի կոչման։
Արցախի նախագահի հրամանագրով Նարեկ Գևորգի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/04/2019

Այսօր Գևորգ Մղդեսյանի մահվան տարելիցն է

Գյումրի 08.04.2019թվ.Banak.info
2016թվ.  ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող 1996թվ. ծնված Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր։ 2013թվ. ավարտել էր թիվ 2 ավագ դպրոցը իր ուժերով ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
2015թվ. օգոստոս ամսին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցվել էր լարվածություն։Այդ օրերին Գևորգը թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր կասեցրել, որի արդյունքում բեկորային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, դեռ լիարժեք չապաքինված շտապել էր վերադառնալ ծառայության։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն էր, ով արժանապատվորեն էր կռվել:
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան», իսկ հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Կարեն Ներսիսյանի տարեդարձն է

Գյումրի 08.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Կարենը կդառնար 22 տարեկան։
Կարենը ծնունդով Կոտայքի մարզի Բջնի գյուղից էր։
2003-2014թվ. սովորել էր Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել և ընդունվել էր Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական բաժինը։
Կարենը զբաղվել է սպորտով, դրա հետ զուգահեռ ցանկություն է ունեցել ծրագրավորման ոլորտում քայլեր անել, քանի որ սիրում էր համակարգչի, հեռախոսների և այլ տեխնիկաների հետ աշխատել:
Ուսումը կիսատ թողնելով 2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի` Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում:
Ծառայության ընթացքում Կարենը մասնակցել էր սերժանտական դասընթացների, աչքի էր ընկեր իր ունակություններով և արժանացել էր սերժանտի կոչման:
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձրունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողների օգնության են հասել սպաներից բաղկացած խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Կարեն Արտակի Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/04/2019

4 տարի առաջ ապրիլի 7-ին զոհվել է Լևոն Միրզոյանը

Գյումրի 07.04.2019թվ.Banak.info
2015թվ. ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում  մարտական խնդիր կատարելիս հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Լևոն Միրզոյանը:
Լևոնը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից էր: Սովորել և 2013թվ. ավարտել էր Մարտակերտի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել էր Արցախի Պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակություն և նախնական զինվորական պատրաստականություն բաժինը:
Փոքր տարիքից Լևոնը սպորտով էր զբաղվել, բազում մեդալներ էր նվաճել։
2013թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Ասկերանի N զորամասում։ Ծառայության ընթացքում Լևոնը ստացել էր սերժանի զինվորական կոչում, նվիրվածության արդյունքում էլ պարգևատրվել «Հայոց Բանակի գերազանցիկ»,  «Քաջարի մարտիկ»,  
«Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաներով:
Լևոնի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, տարիներ առաջ հայրենիքի համար մարտնչած մարդու որդին, զոհվեց հայերնիքի սահմանն ամուր պահելիս։
Լևոնի քույրը՝ Լյուդմիլան,  մեզ հետ զրույցում նշում է.
- Եղբորս բնութագելու համար բառեր չեմ գտնում, շատ հայրենասեր էր, խղճով, նա ամեն ինչից վեհ էր ինձ համար։
Լևոն Միրզոյանը հետամահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն հայ  զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/04/2019

2016թվ.ապրիլի 1-ին զոհվել է Վլադիմիր Մելքոնյանը

Գյումրի 01.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: 
Վլադիմիրը ծնունդով Գյումրի քաղաքից էր, 2014թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախում, սկզբնական շրջանում Մատաղիսի զորամասում, որից հետո ծառայությունը շարունակել էր Թալիշում: 
Վլադիմիրը մեծ սիրով է անցել ծառայության և հենց իր ցանկությունն է եղել ծառայել Արցախում: Վլադիմիրի սերը դեպի Արցախ եկել էր հորից, ով Արցախյան ազատամարտի մասնակից էր: 
Վլադիմիրը ապրիլյան ագրեսիայի առաջին զոհն էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը սկսեց լայնամասշտաբ գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը տևեց օրեր շարունակ։
ԱՀ և ՀՀ նախագահների կողմից ստորագրված հրամանագրերի համաձայն պատական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով: 