Showing posts with label վիրավոր. Show all posts
Showing posts with label վիրավոր. Show all posts

02/12/2019

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել. ՊԲ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/11/2019

Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը:

Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան:

Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:

Նյութը՝ Tert.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է : Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,-ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ:

Նյութը՝ Tert.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։
«Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։
Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»։

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/09/2019

Արշալույս գյուղի սկզբնամասում BMW-ն մխրճվել է ՊՆ-ին պատկանող ГАЗ 66-ի մեջ․ կա 5 վիրավոր․ 

Այսօր, սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 XQ 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66 մակնիշի ՊՆ 5567Շ համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Վաղարշապատի, 1-ը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։ 

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Աղաջանյանի գլխավորությամբ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/09/2019

19-ամյա զինծառայողը, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/09/2019

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Կառավարությունն այսօր որոշեց 9,436 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Թալիշում հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի հետազոտությունները եւ ստացիոնար վերականգնողական բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու համար:
Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը հաստատել է, որ Սեխլիյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ:

Նշենք, որ հատկացված գումարը ներառում է ստացիոնար պայմաններում Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժման եւ կեցության ծախսերը եւ ճանապարահածախսը հոգալու համար:

Նյութը՝ Armtimes.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2019

Կողաշրջվել է ՀՀ ՊՆ ավտոմեքենա.Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում եղած զինծառայողներին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության Նոյեմբերյանի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Նյութը՝ Shamshyan.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2019

Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան

Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 37–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշեց, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։
NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային 

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

«Դիպուկահարների ներգրավմամբ իրականացվել են սադրիչ գործողություններ». ՀՀ ԱԳՆ-ն՝ Արդբեջանի գործողությունների մասին

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման  Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և  ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող

Հուլիսի 28-ին  ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
«Վիրավորված պայմանագրային զինծառյողը` Վլադիմիր Օսիպյանը,  Նոյեմբերյկանի Զորական գյուղից է, նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, նա մեզ մոտ է, վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում կվիրահատվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/07/2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու Սանահին գյուղից է, վիճակը ծանր է, կտեղափոխեն Երեւան

Տավուշի մարզում այսօր` հուլիսի 27-ին, վիրավորված  պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:

ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան:

«Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Նյութը՝ News.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող

Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/07/2019

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զինծառայողներ են

Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում:«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդն ու 4 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից չորսը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ, իսկ 2007 թվականին ծնված ուղևորը տեղափոխվել է «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ տուժածներից երեքը՝ Վիլեն Բադասյանը (ծնված 1999թ.-ին),Համբարձում Համբարձումյանը (ծնված 2000 թ.-ին) և Հովհաննես Սերոբյանը (ծնված 1999 թ.-ին) Լոռու մարզի Խնկոյան գյուղի բնակիչներ են: Նրանցից Վիլեն Բադասյանի մոտ ախտորոշվել է հետականջային շրջանի կտրված վերք, տղան ժամկետային զինծառայող է և արդեն տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ:
Համբարձում Համբարձումյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի սալջարդ, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Հովհաննես Սերոբյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, նա նույնպես զինծառայող է և վիճակը կայունանալուց հետո կտեղափոխվի զինվորական հոսպիտալ:
Իսկ բժշկական կենտրոն տեղափոխված ուղևոր Սահակ Ղուկասյանը Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին,նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է:
Ըստ նախնական տվյալների՝  զինծառայողներն արձակուրդում են և Շիրակի մարզ էին մեկնել զինակից ընկերոջը տեսության:

Նյութը՝ Shantnews.am կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/06/2019

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

Զինծառայող Հ.Գալստյանի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը.ՀՀ ՔԿ

2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:

Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորվել է Համլետ Գալստյանը

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
           
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, կա վիրավոր. /Shamshyan.com/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Նյութը՝ Shamshyan.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/05/2019

Սյունիքի մարզում բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8584 Շ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մահացածին, ով եղել է Ford-ի մեջ, դուրս են բերել փրկարարները;

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յոիւրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Այս պահին դոպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։

Նյութը՝ Shamshyan.com կայքի։