Showing posts with label վարժանքներ. Show all posts
Showing posts with label վարժանքներ. Show all posts

08/07/2020

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացվել են վարժանքներ

Մարտավարական-մասնագիտական գիտելիքների ստուգման և գործնական հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 7-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։ 
Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր,  հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, հղկվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/07/2020

Հակաօդային պաշտպանության վարժանքներ

Հուլիսի  3-ին  5-րդ  զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
Ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/06/2020

Հատուկ նշանակության վարժանքներ

Դաշտային պայմաններում  անձնակազմի  մասնագիտական  կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ 
Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/06/2020

Հրետանավորներն անցկացրել են գիշերային վարժանքներ

Հունիսի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ: 
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Գործնական վարժանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը: Առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/05/2020

Տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ:
Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/05/2020

Հատուկ վարժանքներ լեռնային պայմաններում

Անհատական վարժվածության և խմբերի փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ:
Խմբերի կազմում զինծառայողները ցուցադրել են մասնագիտական հատուկ հնարքներ, ստուգվել է նրանց անհատական  պատրաստության աստիճանը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/05/2020

Հոգեբանական արգելագոտու հաղթահարում ՊԲ-ում

ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի զինծառայողները, անձնակազմի հոգեբանական պատրաստության համալիր ծրագրի շրջանակներում, ապրիլի 30-ին ներգրավվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներում, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների բարոյամարտական որակները, վերջիններիս մոտ հաղթահարել վախը, խուճապային տրամադրությունները և մարտի հավանական ելքի վրա ազդող այլ հոգեբանական խոչընդոտներ:

Անցկացվող միջոցառման ուսումնական նպատակներին ծանոթանալուց հետո պարապմունքի մասնակիցներն անմիջապես անցել են առաջադրված խնդրի կատարմանը:

Արգելագոտում ներառված են քարքարոտ և հրդեհային տեղամասեր, ջրային արգելք, փշալարային անցում և այլ գոտիներ, որոնք հաղթահարելուց հետո զինծառայողը նռնակների և հրաձգային զենքի օգնությամբ խոցում է պայմանական հակառակորդին: Պարապմունքի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ձայնային համապատասխան ազդանշաններով և տանկի ու հետևակի մարտական մեքենայի շարժերով, որոնք ուժեղացնում են պայմանական մարտի հոգեբանական ազդեցությունը պարապմունքի մասնակիցների վրա:

Հավելենք, որ հոգեբանական արգելագոտու հաղթահարումը արդեն իսկ ներառված է անձնակազմի համալիր պատրաստության ծրագրերում և նման պարապմունքներում ընդգրկվում են բոլոր ժամկետային զինծառայողները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2020

ՀՕՊ ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

Ապրիլի 15-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման, տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության կազմակերպման համատեղ գործողություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/04/2020

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ

Ապրիլի 6-ին 5-րդ զորամիավորման հատուկ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ «Խմբերի գործողությունները քաղաքային պայմաններում» թեմայով:
Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և խմբում գործելու կարողություններ, անսխալ կատարել առաջադրված խնդիրները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/04/2020

Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Մարտական տեխնիկայի վարման և կիրառման մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 31-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են ստուգողական վարժանքներ:
Տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով տեղանքի բարդ պայմաններ, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/03/2020

Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: 
Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել:
ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/03/2020

Ուսումնավարժական հավաքներ

ՊԲ-ի <<Ասպարեզ>> ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները:

Պարապմունքի մասնակիցների առջև խնդիր էր դրվել կահավորել խրամատներն ու կրակային դիրքերը, կրակ վարել ճեղքում իրականացրած պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, իսկ ապա նաև, պատսպարվելով խրամատում, հակատանկային նռնակներով շարքից հանել հետևակի մարտական մեքենան: Թե՛ պահեստազորայինները և թե՛ նորակոչիկները առաջադրանքը կատարել են լավ և գերազանց գնահատականներով՝ արժանանալով հրամանատարության խրախուսանքին:

Հավելենք նաև, որ ՊԲ-ի այլ զորամասերում ևս տարբեր մասնագիտությունների գծով անց են կացվում նման ուսումնավարժական հավաք-պարապմունքներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/03/2020

Հրամանատարական հավաքներ 2-րդ զորամիավորումում

Մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: 
Հավաքներից հետո գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի և ղեկավար կազմի գործողությունները: 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/03/2020

Մարտական հրաձգության վարժանքներ

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգության վարժանքներ:
N զորամասի հրաձգարանում հաստիքային զենքերը բերվել են ճիշտ նշանազարկի, կատարվել են պայմանական թիրախների խոցման վարժություններ, ստուգվել է հրաձգային զենքերից կրակի արդյունավետությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/02/2020

Հատուկ նշանակության վարժանքներ

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ: 
Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/12/2019

Կապի վարժանքներ 5-րդ զորամիավորումում

Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ:
Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու և մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների շրջանակում բացազատվել են շարժական կապի հանգույցներ, իրականացվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության հստակեցման մի շարք գործողություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/11/2019

Կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ

Անձնակազմի մարտունակությունն ստուգելու, մասնագիտական կարողությունները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 28-29-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ:
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել  նախատեսված բոլոր միջոցառումները:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/11/2019

Կապի վարժանքներ 1-ին զորամիավորումում

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։
Զինծառայողները մշտական տեղակայման վայրից դուրս բացազատել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/11/2019

Հատուկ նշանակության վարժանքներ

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության  ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ:
Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/11/2019

Մասնագիտական վարժանքներ

Նոյեմբերի 19-ին 5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ: 
Զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների զարգացման նպատակով բացազատվել են կրակի կառավարման կետեր, զբաղեցվել են նախատեսված դիրքերը, ճշգրտվել պայմանական հակառակորդի կոորդինատները: