Showing posts with label սպառազինություն. Show all posts
Showing posts with label սպառազինություն. Show all posts

06/12/2018

Ադրբեջանը հայտարարում է՝ Ռուսաստանից «Բալ–Է» հրթիռային համալիր չեն ցանկացել գնել

Razm.info կայքը գրում է.
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ադրբեջանը Ռուսաստանից ցանկացել է գնել «Բալ–Է» տեսակի առափնյա հրթիռային համալիրներ, սակայն Ռուսաստանը մերժել է գործարքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը փոխանցում են ադրբեջանական լրատվակայքերը։
Ըստ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանը ««Բալ–է» համակարգերի գնման համար ոչ մի բանակցություն չի ունեցել Ռուսաստանի հետ, անգամ չի եղել այդ համակարգը գնելու մտադրություն»։
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի չեղարկման երկու պատճառ կար՝
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/12/2018

ՌԴ ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին առափնյա հրթիռային համալիրի վաճառքը. Razminfo

Razm.info կայքը գրում է.
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի անանուն աղբյուրների՝ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:
Նշվում է, որ համալիների վաճառքի շուրջ կողմերը ունեցել են պայմանավորվածություններ, սակայն գործարքը չի հասել վերջնական՝ ստորագրման փուլին: Ըստ նույն թերթի տարբեր աղբյուրների՝ գործարքը չեղարկվել է երկու պատճառով.
  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:
«Բալ-է» համալիրը բաղկացած է 8 արձակման կայանքից (ընդհանուր 64 հրթիռ), հրամանատարական կետից և տրանսպորտալիցքավորող մեքենաներից: Թերթը նշում է, որ Ադրբեջանին վաճառաքի համար նախատեսված էր «փոքր խմբաքանակ՝ մի քանի տասնյակ հրթիռներով»:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/10/2018

Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա․ Դավիթ Տոնոյանը՝ ամերիկյան զենք գնելու մասին

News.am կայքը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ռազմական համնագործակցության հարցեր չեն քննարկել։
Հարցին, թե  Ջոն Բոլթոնի հետ քննարկել են արդյոք Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունները, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են. «Չենք քննարկել ամերիկյան զենք գնելու մասին հարց»։
Հարցին, թե առաջարկ  ստանալու դեպքում զենք կգնեն, Դավիթ Տոնոյանն նշեց, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամկետներ, բայց, ըստ նախարարի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։
Նախարարը նաեւ ասաց, որ Բոլթոնի հետ քննարկել են Սիրիա հումանիտար ստորաբաժանում ուղարկելու հարցը, եւ անպայման ուղարկելու են ստորաբաժանումը։
«Սիրիա հումանիտար ստորաբաժանումներ ուղարկելու հետ կապված եղել է  քննարկում,  իհարկե, ուղարկվելու են եւ տեխնիկական, եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրներն են լուծվում, որպեսզի տեղակայումն արդյունավետ լինի»,- ասաց նա։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/10/2018

Ադրբեջանի ստացած ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է Չեխիայից են.Razminfo


Razm.info կայքը գրում է.
Ադրբեջանի զինուժում վերջերս նկատված ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է Ադրբեջանին է փոխանցել նույն այն չեխ-սլովակյան ընկերությունը, որն Ադրբեջանին զարտուղի ճանապարհով վաճառել էր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 ՀԿՌՀ–ներ։
Հոկտեմբերի 19-ին Չեխիա այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է չեխ-սլովակյան Czechoslovak Group ընկերության ներկայացուցիչների հետ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ Հասանովին են ներկայացրել ընկերության աշխատանքի, ինչպես նաև  արտադրանքի մասին տեղեկություններ։ Դիտարկվել են ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները:

ԻՆՉՈՎ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նախորդ տարի Ադրբեջանում նկատվեցին«Դանա» ինքնագնաց հրետանային համալիրները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նշված տեխնիկան արտադրում է հենց Czechoslovak Group ընկերությունը, որը դուստր ձեռնարկություններ ունի Չեխիայում և Սլովակիայում:
Ադրբեջանում երևալուց հետո չեխական իշխանությունները հայտարարեցին, որ տեղյակ չեն, թե ինչպես է զենքը հասել Ադրբեջան: Նույնը 2017 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում վերահաստատեց նաև Չեխիայի Սենատի նախագահը:
Հետագայում չեխ լրագրողների հետաքննությունից, ինչպես նաև իրար փոխլրացնող տարբեր բաց աղբյուրներից պարզ դարձավ զենքի մատակարարումների սխեման: Ըստ դրա՝ Չեխիայից Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան* են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:

* Արբանյակային լուսանկարներում հենց այդ գործարանում նկատել ենք տասնյակ «Դանա» ԻՀՀ-ներ:
Տրենչին. 2016-07-10

Մատակարարումների այդ սխեման հաստատում են նաև ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների չվերթները: Իլ-76 ինքնաթիռները բազմաթիվ չվերթներ են կատարել և կատարում Բաքու–Օստրավա (Չեխիա) – Թել Ավիվ,  Բրատիսլավա (Սլովակիա) – Թել Ավիվ – Բաքու ուղղություններով:


Ավելին՝ կրկին արբանյակային լուսանկարների միջոցով Ադրբեջանի «Նասոսնայա» ավիաբազայում ֆիքսել ենք Իլ-76 ինքնաթիռից «Դանա» ԻՀՀ-ի և RM-70 ՀԿՌՀ-ի բեռնաթափում:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/10/2018

Ադրբեջանում նկատվել է ամերիկյան «նոր» ուղղաթիռ.Razminfo

MH-6 ուղղաթիռը
տեղափոխում է
 հատուկջոկատայինների
Razm.info կայքը գրում է.
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներից մեկում երևում է ամերիկյան «Բոինգ» ընկերության արտադրության MH-6 թեթև ուղղաթիռ, ինչի առկայության մասին նախկինում հայտնի չէր:
Ադրբեջանի անկախության օրվա առթիվ զորամասերում, այդ թվում՝ ՌՕՈւ զորամասերում անկացվել են միջոցառումներ: Այդ թեմայով լուսանկարներից մեկում երևացել են անգարում կայանված Bell-412 և MH-6 ուղղաթիռներ:
MH-6-ը թեթև ուղղաթիռ է: ԱՄՆ բանակում այն օգտագործվում է հատուկ նշանակության գործողությունների համար: Կարող է տեղափոխել մինչև 6 հոգի: Սպառազինությունում սովորաբար ունենում է գնդացիր:

Ձախից՝ Bell-412, աջից՝ MH-6
Այս ուղղաթիռը կարող է կրել նաև հրթիռներ, այդ մոդիֆիկացիան կոչվում է AH-6: Դատելով նկարից՝ Ադրբեջանում առանց հրթիռների MH-6 տարբերակն է, թեև չենք կարող բացառել, որ ստացել են նաև հրթիռներով տարբերակը:

Ինչ վերաբերում է Bell-412-ին, ապա Ադրբեջանի ԶՈւ-ում դրանց առակայության մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսին՝ Բաքվի զորահանդեսի փորձերից:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/10/2018

Զաքիր Հասանովը Չեխիայում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես.Razminfo

Razm.info կայքը գրում է.
Աշխատանքային այցով Չեխիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, այցելել է Պրահայում անցկացվող «Ապագա ուժեր-2018» միջազգային ցուցահանդեսին և շրջել է տաղավարներով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Հրապարակված նկարներից երևում է, որ Հասանովը այցելել է չեխական «Lom Praha» ընկերության տաղավար, ինչպես նաև գերմանական Rheinmetall, բրիտանական BAE systems և չեխ-սլովական LIAZ ավտոշինական ընկերության տաղավարներ։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը եղել էր երեկ՝ հոկտեմբերի 17-ին, որին, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների, մասնակցել է նաև Զաքիր Հասանովը։

Աղբյուրը հայտնում է, որ Հասանովը այցի ընթացքում հանդիպել է տարբեր ընկերությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ։
«Ապագա ուժեր-2018» ցուցահանդեսը անցկացվում է հոկտեմբերի 17–19-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Ցուցահանդեսին բացի չեխական ընկերություններից մասնակցում է նաև 60 երկրի ավելի քան 1200 ընկերություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով Չեխիա է մեկնել հոկտեմբերի 17-ին, որտեղ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մեթնարի հետ։ Նախարարները քննարկել են Ադրբեջան–Չեխիա ռազմական համագործակցության ընդլայնման նախադրյալները։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/10/2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Չեխիա.Razminfo

Razm.info կայքը գրում է.
Հոկտեմբերի 17-20–ը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնելու է Չեխիա, որտեղ հանդիպելու է Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մենթարի հետ։  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների միջև ռազմական համագործակցության նախադրյալները։
Հիշեցնենք, որ 2017թ․ վարժանքներից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ձեռք է բերել չեխական արտադրության 152մմ «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 122մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության
 «Դանա» ԻՀՀ-ներ

2018թ․ ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել,  որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող  գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:
Չեխիա–Սլովակիա–Իսրայել–Ադրբեջան երթուղով «Դանաների» մատակարարումը Ադրբեջան հաստատվեց նաև արբանյակային լուսանկարների, ինքնաթիռների չվերթների և ՄԱԿ–ի 2017թ․ ցեկույցներիուսումնասիրությունից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/10/2018

Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական մարտավարական «Բայրաքթար» ԱԹՍ-ի ձեռքբերման շուրջ. Razminfo

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B
 (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ
Razm.info կայքը գրում է.
Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կոնֆերանսի ժամանակ թուրքական ռազմարդյունաբերական Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրներ Սելչուկ Բայրաքթարը իր խոսքում նշել է, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ «Ադրբեջանի հետ շարունակվում են բանակցությունները»:
Սելչուկ Բայրաքթարի խոսքը փոխանցում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: Խոսելով արտերկիր արտահանման հնարավորություններից՝ նա մասնավորապես նշել է.
Այս պահին 2 երկրի ենք վաճառելու [Բայրաքթար ԱԹՍ-ներ]: Այդ թիվը հասցնելու ենք 4-ի: Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են:
Խոսքից կարելի է ենթադրել, որ ներկայում Ադրբեջանին վաճառքի գործընթաց չկա, այլ ընթանում են բանակցություններ:
Նշենք, որ կա «Բայրաքթար» ԱԹՍ-ի երկու տարբերակ՝ հետախուզական և հարվածային: Հայտարարությունից պարզ չէ, թե որ տարբերակի ձեռքբերման շուրջ են բանակցությունները:
Այնուամենայնիվ, դատելով Ադրբեջանի ԱԹՍ-ների պարկից, ավելի հավանական է թվում հենց հարվածային տարբերակի ձեռքբերումը, քանի որ Ադրբեջանը ունի բավականին հագեցած հետախուզական ԱԹՍ-ների պարկ, ունի նաև կամիկաձե ԱԹՍ-ներ, իսկ հարվածային ԱԹՍ-ներ՝ ոչ:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի  և՛ հարվածային, և՛ հետախուզական տարբերակները առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում և կիրառվել են մարտական պայմաններում:
Նշենք, որ սա Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ի ձեռքբերման հնարավորության մասին առաջին վկայությունը չէ: Դեռ 2015-ին նույն Սելչուկ Բայրաքթարը հայտարարել էր, որ ի թիվս այլ եկրների Ադրբեջանը ևս հետաքրքրված է այդ ԱԹՍ-ներով:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.
  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/10/2018

Որևէ բաց աղբյուր չի հաստատում Ադրբեջանին իտալական ինքնաթիռների վաճառքը. Ռազմինֆո

Razm.info կայքը գրում է.
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ռուսական լրատվական–բլոգային հարթակներից մեկին, լուր էին տարածել, որ «Ադրբեջանը Իտալիայից գնել է 10 միավոր M-346 ուսումնամարտական ինքնաթիռ և պատվիրել է ևս 15-ը»: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ այս տեղեկությունը որևէ հիմնավոր աղբյուր չունի։ 
Տեղեկության տարածման հաջորդ օրն էլ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Ղուրբանովը նույնի մասին գրեց ամերիկյան հեղինակավոր Jamestown հետազոտական կենտրոնի կայքում, հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, որոնցում, սակայն, որևէ խոսք չկա ինքնաթիռների ձեռքբերման մասին։
Նշենք, որ հնարավոր գործարքի մասին խոսակցությունները սկսեցին 2017 թ. մայիսի 10-ից, երբ Ադրբեջանում երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ցուցադրեցին M-346 ուսումնամարտական ինքնաթիռը: Սակայն ինքնաթիռների ձեռքբերման մասին ոչ մի խոսք չկար:
Ավելին՝ բաց աղբյուրներում գործարքի կայացած լինելու մասին առաջին պնդումը հենց ռուսաստանյան վերոնշյալ կայքի նյութն է: Հոդվածում գնման մասին տեղեկության աղբյուրը չի հիշատակվում: Կարևոր է նշել, որ հեղինակը ինքնաթիռաշինության և ռազմական ավիացիայի ոլորտը մասնագիտորեն լուսաբանող Վալերիյ Ագեևն (Валерий Агеев) է։ Տեղեկության սկզբնաղբյուրը պարզելու համար մենք կայքի ներկայացուցչի միջոցով կապվեցինք հեղինակի հետ և պատասխան ստացանք, որ իր աղբյուրը Վիքիպեդիան է: Հատկանշական է, որ Վիքիպեդիայում իրենց հերթին հղում են անում ինքնաթիռների ցուցադրման մասին 2017 թ․ նորությանը, որտեղ դրանց ձեռքբերման մասին կրկին ոչ մի խոսք չկա:
Բացի այդ, ինքնաթիռներն արտադրող իտալական Leonardo ընկերության՝ մինչև 2018 թ. հունիսի 30-ի հաշվետվություններում չի հանդիպում գործարքի որևէ հիշատակում: Հարկ է նշել, որ նմանատիպ այլ պայմանագրերն ընկերության հաշվետվություններում մանրամասն լուսաբանվում են (ընդհուպ մինչև քանի ուղղաթիռ կամ ինքնաթիռ են արդեն արտադրել այս կամ այն պայմանագրի շրջանակներում, և քանիսն է մնում արտադրելու)։
Ի լրումն՝ իտալական լրատվակայքերից մեկում 2018 թ․ փետրվարին պատմում են ֆինանսական խնդիրներ ունեցող Leonardo-ի ներկայացուցչի պրեզենտացիայի մասին, որում նշվել է. որ ի թիվս այլ երկրների Ադրբեջանին M-346 ինքնաթիռներ վաճառելու հեռանկարներ կան: Կարելի է եզրակացնել, որ, ըստ դրա, առնվազն ս. թ. փետրվարի դրությամբ գործարքը դեռևս կայացած չի եղել:
Այնուամենայնիվ, չնայած վերոնշյալ փաստարկներին, ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը եթե ոչ հիմա, այլ ապագայում չի կարելի լիովին բացառել, քանի որ «Լեոնարդո» ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:
Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: Ըստ էության սա եղած սերտ հարաբերությունների լուրջ ցուցիչ է:
[Լրացում] Ադրբեջանում սեպտեմբերին անցկացված ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Leonardo-ի վաճառքի տնօրեն Ֆրանչեսկո Մոլինարին ադրբեջանական ռազմական լրատվակայքերից մեկին հայտնել էր, որ M-346 ինքնաթիռների ձեռքբերման շուրջ ընթանում են բանակցություններ:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/10/2018

Ադրբեջանի «Բուկ» ԶՀՀ-ի դիրքերը և կառուցվածքը․ Ռազմինֆոյի վերլուծություն

Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ «Ռազմինֆոն» գտել է Ադրբեջանի բանակի «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մշտական տեղակայման 6 դիրք: Դրանցից մեկը նոր է, իսկ 5-ը նախկինում ևս եղել են ՀՕՊ դիրքեր: Այդ դիրքերը տեղակայված են Արցախում շփման գծի հյուսիսարևելյան հատվածի դիմաց և հայկական օդուժի հնարավոր հարձակումից պաշտպանում են Եվլախի ուղղությունը՝ կազմելով հակաօդային պաշտպանության «երկրորդ շղթան»։
Տվյալ դեպքում «առաջին շղթան» պայմանական համարում ենք առաջնագծին շատ ավելի մոտ տեղակայված դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, «Օսա» ԶՀՀ-ները ևն։
Բաց աղբյուրներից մեզ հասանելի արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առնվազն 2016 թվականից Ադրբեջանում հակաօդային պաշտպանության երկրորդ շղթայի՝ ավելի հին Ս-75 և Ս-125 համակարգերը փոխարինել են «Բուկ» ԶՀՀ-ներով: Նշենք նաև, որ Ս-75 ԶՀՀ-ներն ըստ ամենայնի առհասարակ հանվել են սպառազինությունից, իսկ Ս-125-երը արդիականացվել են և տեղակայվել այլ վայրերում։
Ադրբեջանական «Բուկերը» բաշխված են Մինգեչաուրից մինչև Բարդայի շրջան՝ միջինում առաջնագծից մոտ 30 կմ խորությամբ: Փաստացի դրանք ամրացնում են Բարդայի և Եվլախի ուղղությունը: Դիրքերը և դրանց փոփոխությունների պատմությունը առանձին ներկայացնում ենք ստորև՝ հոդվածին կցելով նաև քարտեզ:

«Բուկ» ԶՀՀ-ի դիրքերը տիպային կառույցներ են: Որպես կանոն դիրքում կա հողաթմբով շրջապատված 2 թիթեղյա ծածկ, որոնց տակ էլ կայանված են մեքենաները:
Օրինակ՝
Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Առջևում «Բուկ» է՝ թիթեղյա ծածկի տակ:
 17 սեպտեմբերի, 2017 թ.։ Աղբյուր՝ Ադրբեջանի ՊՆ կայք.

1.Մինգեչաուր
Մինգեչաուր քաղաքի հյուսիսում է, Կուր գետից ձախ։ Առնվազն 2016 թ.-ից կառուցվել են «Բուկ» ԶՀՀ նոր դիրքեր։ Հարևանությամբ կան ՌԷՊ դիրքեր։
«Բուկ» ԶՀՀ-ի դիրք Մինգեչաուրից հյուսիս

2. Ղարամուսալու
Գորանբոյի շրջանի Ղարամուսալու գյուղից հյուսիս է։ Նախկինում այստեղ Ս-75 ԶՀՀ-ի դիրք է եղել: Առնվազն 2015 թ.-ից սկսվել են ինժեներական աշխատանքները և «Բուկեր»-ի համար նախատեսված ենթակառուցվածքի կառուցումը:
«Բուկ» ԶՀՀ-ի դիրք Ղարամուսանլուի մոտ
3. Ղարամամմադլու
Գտնվում է Եվլախի շրջանի Ղարամամմադլու գյուղից հյուսիս-արևմուտք։ ՀՕՊ այս զորամասը նախկինում զինված էր Ս-75-ով, ապա վերազինվել է Ս-125-ով։ Առնվազն 2016 թ.-ից զորամասում «Բուկ»-երի դիրքեր են կառուցվում:
«Բուկ» ԶՀՀ-ի դիրք Ղարամամմադլուի մոտ

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`