Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts
Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts

15/10/2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ, մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր Հայաստանի Հանրապետության անսասանության և Հայոց բանակի առավել զորացման համար:

Սուրբ Պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:   










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/09/2018

Քաղաքացին կամովին հանձնել է զենք-զինամթերքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են Գ.Գ.-ի բնակարան, որտեղ քաղաքացին հանձնել է մեկ AKC 74 տեսակի ինքնաձիգ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 270 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։ Քաղաքացին ցանկանում է, որ այդ զենք-զինամթերքը հետագայում ծառայի ՀՀ բանակին։

Գ.Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին բերել է Քարվաճառի ազատագրման մարտերից հետո։
Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/09/2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական կաշառքի դեպքը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է հրավիրվել քաղաքացի Հ. Ա.-ն: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով 3.000 ԱՄՆ դոլար: Սակայն Հ. Ա.-ը բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է կապիտան Գ.Գ.-ին տալ նշված գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/08/2018

Բացահայտվել է ՀՀ ՊՆ զինծառայողին կաշառք տալու դեպք. ՌՈ


    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիՆ.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Դեպքի առթիվ 25.08.18թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդմասի 1-ին և 5-րդ կետերի, 34-312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

ԾԱՆՈՒՑՈՒՄ.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/08/2018

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈւ ներկայացուցիչներին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ,  գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը  մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոտիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Դիզվառելիքի յուրացման դեպք է բացահայտվել. ՌՈ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք.

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության  աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
    Վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել և յուրացվել 1.640 լիտր դիզվառելիք:
    Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2018

Ռազմական ոստիկանությունը կաշառքի դեպք է բացահայտել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր facebook-յան էջում գրում է.    
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի,  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն ստացել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն  Ս. Սարգսյանի ծառայության անցնելու հարցը չի կարգավորվել,  և ս. թ. օգոստոսի սկզբին վերջինիս  վերադարձվել է 200.000 ՀՀ դրամ:
    Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները

Օգոստոսի 20-ից 24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցեր:

Քննարկմանը  մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի, ԶՈՒ հոգևոր ծառայության, ԱՀՏԱ և ռազմաբժշկական վարչությունների և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Այցի շրջանակում փորձագետները այցելել են Երևանի կայազորային հոսպիտալ և ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաև հետևել են  ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/08/2018

Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր. ՌՈ



 ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ թվով 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել:

Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության վարչության պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի թվով 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված զինծառայողների հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Հ. Հովհաննիսյանը և Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը և Յու.Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ և ՀՀ ՊՆ N զորամաս:

Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:


Ծանուցում.ենթադրյալ հանցանիքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/08/2018

Ռազմական ոստիկանության «Համաբանակային խաղեր-2018» մրցույթի արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին:
Ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: Ցուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի: Խմբի անդամ, ենթասպա Կոստան Ալեքսանի Հարությունյանը մրցույթի արդյունքում պարգևատրվել է «Городок» 3-րդ կարգի գավաթով:
Համաբանակային խաղերին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերը:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2018

Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում նորակոչիկներն են


Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: 
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող օրենքներին, դրանցում իրենց իրավունքներին ու պարտականություններին:


ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/08/2018

Ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ. ՀՀ ՊՆ


ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել և վերադարձվել է մատակարար ընկերությանը:
Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10000 անորակ վարտիք։
ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ քաղաքացին հանձնել է մեծ քանակությամբ ապօրինի պահված զենք-զինամթերք

Irakanum.am կայքը գրում է.
2018թ. օգոստոսի  1-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում  քաղաքացի  Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5.45 մմ տրամաչափի  30 հատ փամփուշտներով, 1 հատ  երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600 հատ 7.62մմ եւ 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ Ս. Պ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին: Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում պատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից եւ կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

28/07/2018

ՀՀ քաղաքացին ինքնակամ հանձնել է մեծ քանակությամբ զինվորական պարագաներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում գրում է.
ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀՊՆ Արարատի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Արարատի ՌՈ բաժին է ներկայացել ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ս.Զ. և ինքնակամ հանձնել մեծ քանակությամբ զինվորական պարագաներ և ունեցվածք' 80 հատ զինվորական ուսապարկ, 68 հատ զինվորական կաթսա և այլն։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից, որը հայտնաբերվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր fecebook-յան էջում գրում է.
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից:
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասից հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել նույն զորամասի նախկին ժամկետային զինծառայողներ, քաղաքացիներ Հ. Բ-ն՝ իր կողմից վարած <<Ֆոլցվագեն Գոլֆ>> մակնիշի ավտոմեքենայով և վերջինիս ընկեր Հ.Գ-ն: Ռազմական ոստիկանությունում մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել և Հ.Բ-ի կողմից ներկայացվել է ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում հաշվառված 1485892 համարի ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը, որը հափշտակվել էր դեռ 05.07.2018թ-ին: 
Նշված գործողությունով կանխվեց հնարավոր կատարվելիք մի շարք ծանր հանցագործություններ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ և 238-րդ հոդվածի 1-ին մասի /զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը/  հատկանիշներով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հ.Բ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁԱՊՎ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`