Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts
Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts

20/05/2020

Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր

ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել նաև տվյալ զորամասի  ֆինանսական ծառայության նախկին պետը, ով համապատասխան հաղորդում ու բացատրություն է տվել, որ աշխատանքի ընդունելու համար միջնորդել է զորամասի հրամանատարին, որի համար վերջինս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ Գյումրիի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս բացահայտել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր: N զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ 2017թ-ի փետրվար ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրոէներգիայի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթին՝ զորամասի տարածքը սպասարկող էլ.ցանցի տեղամասի պետին, ով համաձայնել է յուրաքանչյուր կիլովատի դիմաց վճարել 9 ՀՀ դրամ գումար: Մինչև 2019թ-ի ապրիլ ամիսը վերջինս զորամասի ֆինանսական ծառայության պետին յուրաքանչյուր ամիս առձեռն փոխանցել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ զորամասի ֆինանսական ծառայության պետը առձեռն փոխանցել է զորամասի հրամանատարին՝ վերջինիս աշխատասենյակում: Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար և նույնքան էլ՝ զորամասի ԿՇԾ պետին, ով կատարել է էլեկտրոէներգիայի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:
   N զորամասի նախկին ֆինանսական ծառայության պետը հաղորդում է տվել նաև առ այն, որ 2018թ. հոկտեմբեր ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է, որ գնորդ գտնի զորամասին հասանելիք գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Ֆինանսական ծառայության պետը դիմել է գազի գրասենյակի աշխատակից իր ծանոթին, ով համաձայնվել է յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց վճարել 23 ՀՀ դրամ գումար: 2019թ-ի հունվար ամսին, զորամասի 2018թ-ի գազի ծախսից առաջացած ավելցուկը հաշվարկելուց հետո, գրասենյակի աշխատակիցը զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն փոխանցել է 2.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ վերջինս փոխանցել է զորամասի հրամանատարին: Հաշվիչի ցուցմունքների ուղղումը կատարել է զորամասի ԿՇԾ պետը:
Տրված հաղորդումներն ուղարկվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/05/2020

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է


Մայիսի 5-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: 
Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է  անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

10/03/2020

Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է


Փետրվարի 29-ից ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: 
Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:  
Հիշեցում.  զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ


Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնակցել է ՌՈ կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի խորհրդակցությանը։
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերի զորամասերում վերջին շաբաթներին իրականացված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքները։ Նշվել է, որ ժամկետային զինծառայողների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսներ /սմարթֆոններ/, որոնք վերադարձվում են զինծառայողների ծնողներին։ Գործընթացը շարունակվում է, և ռազմական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է իրականացնում զորամասերում արգելված միջոցների հայտնաբերման ուղղությամբ։ 
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ ընդգծել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի և արատավոր երևույթների բացառման ուղղությամբ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, հանձնարարականներ տվել ռազմական ոստիկանության տարբեր օղակների ղեկավարներին։ 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/03/2020

Զինծառայողների մոտ հայտնաբերված հեռախոսները հանձնվել են ծնողներին. Արծրուն Հովհաննիսյան

«Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»-, գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/02/2020

Անսպասելի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ


Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ 
Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։ 
Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։ 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/09/2019

Ռազմավարական զորավարժությանը ներգրավված են նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները

Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժությանը ներգրավված են նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները:

Զորավաժության շրջանակում, 2-րդ զորամիավորման հրամանատարության հետ փոխգործակցությամբ, կազմավորվել է ՀՀ ոստիկանության N գունդը: Ձևավորվել են զորամասի վարչությունը, հիմնական, պահեստային և ապահովման ստորաբաժանումները: Գունդը համալրվել է սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, զենք-զինամթերքով: Կատարվել են պլանների ճշտումներ, մշակվել և հաստատվել է հետագա գործողությունների պլանը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/09/2019

Տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովված է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն:

Բոլոր կայազորներում ստեղծվել են հսկիչ, շարժական և կարգավորման կետեր՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/09/2019

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը


Սեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: 
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ: 
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:









ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/08/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը


Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/08/2019

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՀՀ ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին։
Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում:
Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է  առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար:
Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝  առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին:
Հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի:










Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/08/2019

Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան


Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի հանրապետության և Վրաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության  ոլորտում համագործակցության հեռանկարները:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/08/2019

Ռազմական ոստիկանությունն զբաղվում է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Ա. Հովհաննիսյան


ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով. Tert.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը», - ասաց Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել «Եռաբլուր» պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։


Նյութը՝ Tert.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

18/07/2019

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյուքնում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:



 ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2019

Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս


 Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման  ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի  տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման  ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/07/2019

Ռազմական ոստիկանությունը ուսումնասիրում է, թե ինչն է պատճառը, որ 19-ամյա զինվորը արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն:

Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զինվորի հարազատները ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը: 

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ:


Նյութը՝ Shamshyan.com կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/06/2019

ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն


Հունիսի 18-ից 20-ը  ՀՀ ՊՆ  ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Միրոսլավ Մուրչեկի հետ քննարկվել են ռազմական ոստիկանության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա այցերի, փորձի փոխանակման վերաբերյալ:
Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը: Գնդապետ Բաղդասարյանը նշել է Չեխիայում հայ ռազմական ոստիկանների վերապատրաստման կազմակերպման կարևորությունը:
Հայկական պատվիրակությունը եղել է նաև Ստոդի ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների վարչությունում:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/06/2019

Տոնական միջոցառում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում


Այսօր՝ վաղ առավոտից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքը վերածվել էր հեքիաթային միջավայրի: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ռազմական ոստիկանության անձնակազմի երեխաներն ու թոռնիկները: Փոքրիկ հյուրերը կավճանկարներով էին պատել շուրջբոլորը՝ պատկերելով արև, երկինք, ծաղիկ, տնակ, զինվոր: 
Մանկական երգերի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը ծանոթացավ փոքրիկների հետ, շնորհավորեց տոնի կապակցությամբ և հետաքրքրվեց նրանց նկարած պատկերներով: Երեխաների տոնն առավել ուրախ և հիշարժան դարձրին խաղավար ծաղրածուն ու հեքիաթների հերոսները: Տոնական միջոցառումն ամփոփվեց  երաժշտական համերգով: 




ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/05/2019

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը


Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:
ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝    1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող  Գ. Մ.-ի վածառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է  «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

 
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`