Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts
Showing posts with label ռազմական ոստիկանություն. Show all posts

25/01/2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները


Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրած արդյունքները:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/01/2019

ՅՈՒՐԻ ԲՐՈՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր facebook-յան էջում գրում է.
Նախկինում արդեն տրվել են նշված գործի վերաբերյալ մանրամասներ, այժմ ներկայացնենք գործընթացն՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ: 
14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ այն, որ նա հանդիսանում է շարքային Յու.Բրոյանի շահերի պաշտպանը և ըստ ընթացակարգի, նրան տրամադրվել է աշխատասենյակ և թույլատրվել տեսակցելու շարքային Յու. Բրոյանի: 

16.01.19թ. ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով Յուրի Բրոյանը տեղափոխվել է ԿԿԶՀ հետազոտման, նույն օրը նյարդաբանը և թերապևտը ուղեգրել են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք, վերը նշված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ոչինչ չի հայտնաբերվել և տրվել են համապատասխան տեղեկանքներ առողջական վիճակի մասին, որոնց համաձայն զինվորը նյարդաբանական խնդիր չունի: Նույն գրառումն է կատարել նաև բժիշկ թերապևտը, իսկ հոգեբուժական բաժանմունքում տրվել է տեղեկանք, որ զինվորը հոսպիտալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է <<թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք>> ախտորոշումը:
 Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության: 
 Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ:

 Ինչ վերաբերում է զինծառազյողի ընթացիկ վիճակին, ապա, ինչպես վերը նշված է, ՊՆ-ը ևս մեկ անգամ հավաստում է, որ նրան պարբերաբար այցելում են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունում նա գտնվում է մշտական հսկողության ներքո և առողջական վիճակի թեթև փոփոխության դեպքում անգամ, նա անմիջապես ուղարկվում է համապատասխան ռազմաբժշկական հաստատություն առողջական վիճակի մոնիթորինգի նպատակով:
ՊՆ-ը ողջունում է անկախ օրգանում անաչառ քննությունը և ինչպես նշեցինք պատրաստ ենք դրանից բխող իրավաչափ որոշումների իրականացմանը մեր մասով:

ԱՅՍՊԻՍՈՎ ՓԱՍՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԽՆԴԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՊՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ: ԵՎ ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ ԵՆՔ ՆԱԽԿԻՆ. ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ՊՆ-Ը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՈՒՆԵՆԱ ԻՐ ՇԱՐՔԵՐՈՒՄ, ԱՎԵԼԻՆ ՀՀ ԶՈՒ-ԵՐՈՒՄ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՆՔ ՆԱև ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ: ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԳԻՏԱԿԻՑ և ՆՎԻՐՅԱԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ և ՈՉ ԹԵ ԻՐԱԿԱՆ ՈՒ ՇԻՆԾՈՒ ԱՌԻԹՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐ: 

Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ քր. օր.-ի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը` ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող: Շարքային Յու.Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով: Առաջին օրը հրաժարվել է սննդից` պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու.Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ` համապատասխան հետազոտման: Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու.Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է <<թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք>> ախտորոշումը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/01/2019

ՀՀ ռազմական ոստիկանապետը նորակոչիկների միջադեպի մասին` «քեռին եկել, խնդրվում է` ղալաթ եմ արել».Armlur.am

Armlur.am կայքը գրում է.
Հունվարի 8-ին զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի փաստով քրեական գործ հարուցվեց։ Ռազմական ոստիկանությունում քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հիշեցնենք` վերոնշյալ օրը նորակոչիկի հարազատներից մեկը կանգնեցրել էր ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսը, վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծել, այդ թվում՝ վթարային իրավիճակ, հարկադրել են Պն վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչպես նաեւ հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին։

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ` հասկանալու համար, թե որտեղ էր ռազմական ոստիկանությունը, երբ նորակոչիկների մեքենան անօրինական կերպով կանգնեցնում են եւ վնասելով այն` բացում դռները:

 -Պարո’ն Բաղդասարյան, որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղված ռազմական ոստիկանությունը, երբ այսպիսի դեպքեր են արձանգրվում: Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում: 
-Ռազմական ոստիկանությունն իր տեղում է, շատ կազմակերպված աշխատանքներն իրականացնում է: Ինչ վերաբերում է ավտոբուսի հետ կապված. նախ իրենք զինվորականներ չեն, իրենք նորակոչիկներ են: 

-Բայց արդեն զինկոմիսարիատից նրանք Ձեր հսկողության տակ պետք է լինեն… 
-Իրենք զինվորական չեն, մենք ուղեկցենք որպես ի՞նչ: Բացատրեմ, երբ իրենք գնում-հասնում են Կենտրոնական հավաքակայան, մասնակցում են «ժիրիբյովկա» ասվածին, համազգեստը հագնում են եւ դառնում են զինվորական, այդ պահից սկսած մենք մեր մարդիկ դնում ենք , մեր ուղեկցումը կազմակերպում ենք ճանապարհային ոստիկանության հետ համատեղ եւ ճանապարհում ենք համապատասխան զորամասեր:

Բայց թույլ տվեք ասել, որ այն ինչ տեղի է ունեցել, անշնորհքություն է, երեւի ցանկացել են կրկնակի հաջողություն մաղթել իրենց նորակոչիկին: Մյուս քեռին նորակոչիկի, արդեն եկել, խնդրվում է, ասել է` երեք երեխա ունեմ, չորրորդը հեսա կծնվի, ղալաթ ենք արել: Բայց արդեն ուշ է, մենք ընթացք ենք տվել կատարվածին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ մենք նորակոչիկներին չենք ուղեկցել, իրենք իրենց զինկոմից գնում էին կենտրոնական հավաքակայան, հո կալանավոր չե՞ն` ուղեկցենք, տղաները կամավոր գնում են բանակ: 

Մենք կենտրոնական հավաքակայանից ենք որպես պատասխանատու անձ ավտոբուսի մեջ դնում ռազմական ոստիկան, որ տղաներին ցանկացած հարցով օգնեն: Այսօր, փառք Աստծո, այնպես է, որ բանակը այնպիսին է, որ ժամանակին արձակուրդը տալիս են, ծնողի հետ տեսակցությունը կազմակերպվում է ժամանակին, մեր հրամանատարական կազմը նորմալ վերաբերմունք ունի, հեռախոսը նախարարի հրամանով թույլ են տալիս, կարող են զանգահարել խոսել, ամեն լավ պայման ստեղծված է լավ ծառայելու համար: 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ռազմական ոստիկանություն է ներկայացել հետախուզվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 9-ին ինքնակամ ռազմական ոստիկանություն է ներկայացել 08.01.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործով հետախուզվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը:
Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը

2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն: Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից:
      Փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
      ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։
Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ 
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ ավտոբուսի վրա հարձակման միջադեպի մասնակիցներից մեկին գտել են, մյուսը փախուստի մեջ է․ լուսնկարներ, տեսանյութ

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երեկ՝ հունվարի 8-ին, ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության կենտրոնական ապարատի քրեական հետախուզության բաժնի, Աբովյանի Ռազմական Ոստիկանության բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։ Այնուհետև «կտրիճ դավոները» իրենց գործողությունները կատարել են Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։ Նրանք ոչ միայն չեն ենթարկվել տեսուչի օրինական պահանջին, այլև հարվածել են նրա դեմքին և հայհոյանքներ հնչեցրել տեսուչի հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքներ են կատարում և նշված արարքի համար կասկածվող Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Հակոբյանը ինքնակամ ներկայանում է Ռազմական Ոստիկանություն, իսկ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, նախկինում դատապարտված, 23-ամյա Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Ռազմական Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ Մ. Ոսկանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/01/2019

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրգործ



Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։
«Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի՛ արեք»:


Նյութը՝ Dailyarmenia.net կայքի։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը. ՀՀ Ոստիկանության պարզաբանումը


Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։
Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը․․․
Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։
Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`