Showing posts with label պարգևատրում. Show all posts
Showing posts with label պարգևատրում. Show all posts

07/08/2020

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը:

Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի  ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

15/07/2020

Տավուշում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողները հետմահու պարգևատրվել են. ՀՀ վարչապետ


«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: 

Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք: 

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը:»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/05/2020

Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմին

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ:
Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական պարգևներ:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/01/2020

Նախագահի հրամանագրով մի շարք զինվորականների կոչումներ է շնորհվել


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 24–ի հրամանագրով գեներալ–մայորներ Տիգրան Փարվանյանին, Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին շնորվել է գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։
Զինվորական կոչումների շնորհման հրամանագրերը տեղադրված են ՀՀ նախագահի կայքում (1,2,3,4,5
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալն է, Անդրանիկ Մակարյանը ԳՇ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալն է, իսկ Տիգրան Փարվանյանը հայ–ռուսական միացյալ զորքերի հրամանատարն է։

Բացի այս՝ գեներալ–մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ գնդապետ Լևոն Շահումյանին և ՀՀ ՊՆ ՌՈ պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին։


Նյութը՝ Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ


Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի  և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:
Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաև մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները: Ուժերի և միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի և բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:
Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 
Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/01/2020

Խրախուսվել են զորամասի լավագույն զինծառայողները


5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքները: 
Զորամասի հրամանատարն աշխատանքների արդյունքները գնահատել է գոհացուցիչ, տարվա ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

14/01/2020

Պատվոգրեր՝ զորացրվող զինծառայողներին


Զինված ուժերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, հանձնել պատվոգրեր ու շնորհակալական նամակներ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/10/2019

Աշխատանքային այց Արցախի հյուսիսային ուղղության զորամասեր և առաջնագիծ

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ:
Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: 


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/10/2019

Արցախի նախագահը պարգևատրեց ադրբեջանական դիվերսիան կանխած և անօդաչու սարքը խոցած զինծառայողներին


Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին և սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <<ORBITER-2>> տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին: Պարգևատրման արարողությունից հետո ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հանրապետության նախագահին է ներկայացրել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը:
Մարտավարական զորավաժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ, մասնակից ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցության  ու մարտական ներդաշնակման մակարդակով և կրակային խոցման բարձր արդյունքներով:
Պայմանական մարտի ամբողջ ընթացքում բոլոր օղակի հրամանատարները կարողացել են իրականացնել ստորաբաժանումների կառավարումը, աչքի ընկնել գրագետ ու համարձակ որոշումներով, իսկ ենթակա ու տրված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն՝ փայլուն կատարելով մարտական առաջադրանքները:











ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

02/10/2019

Զորամիավորման հրամանատարը պարգևատրել է պահեստազորի զինծառայողներին



5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում զորամիավորման ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների պարգևատրման արարողություն:

Զորամիավորման հրամանատարը  պատվոգրեր, շնորհակալագրեր և արժեքավոր նվերներ է հանձնել մարտական պատրաստության և զինվորական կարգապահության լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայիններին:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

01/10/2019

Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան ու անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին



Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ Ռաֆիկ Օրդոյանը:



Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/09/2019

ԱՀ պաշտպանության նախարարին, ՊԲ հրամանատարին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նախագահը Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները՝ հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ եւս ամեն ինչ պետք է արվի պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:



Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/09/2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին


Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

Շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝  նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգիսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարակական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/08/2019

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն 3 տարեկան է

 «Հանուն հայ զինվորի ՀԿ»-ն արդեն 3 տարեկան է։ 3-րդ տարին է, ինչ ՀԿ-ի անդամներն իրենց հիմնադրման օրը նշում են Արցախում, կարծես ավանդույթի է վերածվում։
 Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում ՀԿ-ի անդամները կրկին Արցախի Հանրապետությունում են, առաջնագծում՝ մեր քաջ և հզոր սահմանապահ տղաների կողքին։
 ՀԿ-ն իր այս 3 տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց հիմքում անդամների չխնայած ջանքերն են,  յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով։
Ծննդյան տոնի առթիվ ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի շուրջ 20 զինվոր, ինչպես նաև նույն զորամասերի հրամանատարական կազմից՝ Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Զարզանդ Մխիթարյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Կարեն Շաքարյանը ստացան շնորհակալագիր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։

 Հասարակական կազմակերպության անդամներրը ևս անմասն չմնացին։ Կամավորներն արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի։ ՀԿ-ի անդամների խոսքով իրենց համար ամենամեծ և ամենարժեքավոր գնահատանքը այն է, որ զինվորների աչքերը նկատելիորեն փայլում են, ժպտում են, կարճ ժամանակով, բայց կտրվում են զինվորական առօրյայից։ Նաև, երբ զինվորների ծնողները   կայքում տեղադրված ֆոտոռեպորտաժներից գտնում են իրենց զինվորին և շնորհակալություն հայտնում։ 
Եվս մեկ անգամ շնորհավորենք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ծննդյան 3-րդ տարեդարձը և մաղթենք նոր ձեռքբերումներ իրենց բնագավառում։
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Գոհար Աթաբեկյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 


Տեղեկացրու՛ ընկերներիդ`

08/07/2019

Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ–մայորի կոչում

Արցախի նախագահի հրամանագրով՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Գնդապետ Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբի պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր ՊԲ հարավային միավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը:


Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է, բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը հերքել էր ապատեղեկատվությունը՝ հանդես գալով տեսանյութով։

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2019

Թեմուր Շահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Կենսագրությունը՝ ՊՆ կայքից․
ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ ” կապի և ԱԿՀ վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի մայիսին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1992 ” 2016թթ. ՀՀ ԶՈւ համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2016թ. մայիս ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1974 ” 1984թթ. Սովորել է Ազատամուտի միջնակարգ դպրոցում:
1985-1992թթ. Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
2000 ” 2002թթ. սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում:
2013 ” 2014թթ. սովորել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1991թ.-ից մասնակցել է մարտական գործողություններին:
Պարգևներ.

Պարգևատրվել է ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մեդալներով, «ՊՆ ռազմական կրթության աջակցության համար» հուշամեդալով, անձնական զենքով, պետական և գերատեսչական այլ մեդալներով:

Նյութը՝  Razm.info կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում


ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
Կենսագրությունը ՊՆ կայքից.
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի հուլիսի 7-ին, իսկ 2017-ի հունիսի 15-ին՝ առաջին տեղակալի պաշտոնում, նույն պաշտոնում վերանշանակվել է 2018 թվականի հունիսի 18-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1993 ” 2007թթ. – Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
2001 ” 2005թթ. – Զբաղեցրել է զորամասերից մեկի հրամանատարի պաշտոնը:
2005 ” 2007թթ. – Զբաղեցրել է մեկ այլ զորամասի հրամանատարի պաշտոնը:
2007 ” 2008թթ. – Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2010 ” 2012թթ. – Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
2012թ. ապրիլի 11 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
2015թ. հունվարի 21 – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2016թ. հուլիսի 7 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
2017թ. հունիսի 15 – ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1976 ” 1985թթ. – Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:
1985 ” 1986թթ. – Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:
1996 ” 1997թթ. – Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:
1998 ” 2001թթ. – Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:
2008 ” 2010թթ. – Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988 ” 1990թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:
1990 ” 1993թթ. – Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի Սարոյի ջոկատի կազմում:
1993 ” 1998թթ. – Ծառայել է զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1994թ. ” Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

ՊԱՐԳԵՒՆԵ

Պարգևներ
  • ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
  • «Մարտական ծառայության» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
  • «Արիության» մեդալ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ

Նյութը՝ Razm.info կայքի

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

22/09/2018

Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել./Ֆոտոշարք, տեսանյութ/


Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ:
Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.
«Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:
Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի եւ երախտիքի խոսքերս եւ մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային:
Հարգելի՛ բարեկամներ,
Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ չեն:
Դրանք այն անկախության ու ազատության պարգեւներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով:
Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում:
Միեւնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը եւ, ցավոք սրտի, հաճախ նաեւ իրենց կյանքն են տվել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին եւ հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետեւ այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ:
Կարծում եմ, եւ հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, եւ ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգեւատրել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարեւոր գործում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ առաջընթաց»: 

















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`