Showing posts with label պատիվ ունեմ. Show all posts
Showing posts with label պատիվ ունեմ. Show all posts

02/08/2019

Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը. Արծրուն Հովհաննիսյան


2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «ԵՍ ԵՄ» ծրագրով։

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/06/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:
Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը,  բժշկական և մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև զորակոչի արդյունավետության առավել բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաև զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը;
Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի,    նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաև զորակոչին  առնչվող այլ հարցեր։
Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ և հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/06/2019

«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը


ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 114  պատգամավոր:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:


Նյութը՝ Armenpress.am կայքի։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/05/2019

«Պատիվ ունեմ» ծրագրին համապատասխանեցնելու նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ են կատարվել

Նախօրեին Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ծագել է  դեռևս 2018 թ.-ի ամռանը:
«Նախքան ՀՀ-ում գործող Մխիթար Հերացու անվան բժշակական համալսարան ընդունվելը՝ Արցախի թվով 6 քաղաքացիներ ցանկություն են հայտնել նպատակային ուսումնառության շրջանակում ԱՀ ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր և ուսումը ավարտելուց հետո անցնել պարտադիր զինվորական ծառայության ԱՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով, սակայն մերժում է ստացվել գերատեսչության կողմից՝ համապատասխան  օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով: Նշված բացը վերացնելու նպատակով քննարկման է ներկայացվում նախագիծը, և, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա մայիսի 23-ի ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ենթարկվել է մանրակրկիտ քննարկման և պարզաբանման, առաջարկում ենք ընդունել օրենքը: Նշեմ, որ սա ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալու նաև մեր քաղաքացիներին ընդգրկվել ծրագրում»,- ավելացրել է Կ. Աբրահամյանը:
Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Նյութը՝ Artsakhpress.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/05/2019

«Պատիվ ունեմ»-ով հնարավոր է ծառայեն 2 տարի․ նպատակը ավելի գրավիչ դարձնելն է


Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությամբ Ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3 տարուց 2 տարի դարձնելու հարցը։ 
Փոխնախարար Բալայանը օրինագիծը ԱԺ-ում զեկուցելիս բացատրեց, որ նպատակն է այսպես ավելի գրավիչ դարձնել ծրագիրը։ Նրա խոսքով՝ նաև խստացվելու են պայմանները։
Նշենք, որ գործող որոշմամբ ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով, որը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, սակայն ՊՆ-ն մտադիր է փոխել կարգը, քանի որ 2018/2019 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, որոնց հետ հետագայում լուծարվել է պայմանագիրը՝ համալսարանից դուրս մնալու պատճառով։
Ծրագրի մասնակիցները իրավունք ունեն բուհում անվճար սովորել և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալ։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
2 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։

Այս պահին «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցում է շուրջ 320 հոգի։
Նյութը՝ Razm.info  կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/03/2019

Քննարկվել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր


Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր: Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

17/12/2018

«Հպարտ եմ, քանի որ ինձ վստահում են անձնակազմ, սահման, հայրենիք». Արթուր Աղասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։

Ավագ լեյտենանտ Արթուր Աղասյան. Ծնվել է Արցախում, 1997թ.-ի ապրիլի 7-ին։ Ապրիլյան պատերազմի մասնակից է։ Այդ օրերին եղել է Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագը և նրա կազմակերպած քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախել են դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաներն ունեցել են ընդամենը մեկ վիրավոր: Իր սխրագործության  համար Արթուր Աղասյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այժմ Արթուրը Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։

Հայրենիքը սկսվում է… մեր երեխաներին ճիշտ դաստիարակելուց։

Այն պետք է սիրել այնպես… ինչպես սիրում ես քո սեփական ընտանիքը։

Զինվորի մեջ պետք է սերմանել… հայրենասիրություն և ուժեղ կամք, որպեսզի թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակում կարողանա դիմակայել յուրաքանչյուր դժվարության։

Հայ զինվորները մեր ... հպարտությունն ու պաշտպաններն են։

Երբ ես շարքային զինվոր էի… մի բան էր առաջնային ինձ համար` ծառայել իսկական հայրենասերի նման, որ ընտանիքս հպարտանա ինձնով։

Պատիվ ունեմ… ծառայելու հայրենիքիս։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա, ես… հպարտ եմ, քանի որ ինձ վստահում են անձնակազմ, սահման, հայրենիք։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ… պետք է ոչինչ աչքաթող չանել, այլ ուսումնասիրել ամեն ինչ, որպեսզի ունենալ հաղթանակած բանակ։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե… բոլոր զինվորները լինեն հայրենասեր և մեծ պատասխանատվությամբ մոտենան իրենց պարտականություններին։

Կարևոր են բոլոր դիրքերը (պազիցիաները), բայց ամենակարևորը… միասնականությունն է։

Առանց հակաօդային պաշտպանության… մենք ոչինչ ենք։

Շատ կարևոր է, որ սպաները… ճիշտ հրամաններ արձակեն, ապահովեն զինվորների անվտանգությունն ու յուրաքանչյուր իրավիճակ կարողանան ճիշտ գնահատել։

Երազում եմ…որ արցունքները լինեն միայն ուրախության։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի… նոր զինտեխնիկային և Զինված ուժերում ճիշտ կադրերի նշանակմանը։

Սոնա Սաֆարյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/12/2018

«Պատիվ ունեմ… ծառայելու հաղթանակած բանակում» Ավագ Հովսեփյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։

Ավագ Հովսեփյանը ծնվել է 1994թվ.-ին Արագածոտնի մարզ Թալինի շրջ. Ներքին Բազմաբերդ գյուղում: 2012թվ.-ից ծառայում է  ՀՀ ԶՈւ-ում, սովորել  է Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Ավարտելով ծառայության է անցել ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Կոչումով ավագ լեյտենանտ է, ՀՕՊ կայանի պետ:


Հայրենիքը սկսվում էընտանիքից։

Այն պետք է սիրել այնպեսինչպես մայրն է սիրում հարազատ որդուն։

Զինվորի մեջ պետք է սերմանելհայրենասիրություն։

Հայ զինվորները մեր ... հենասյունն ու պարծանքն են։

Երբ ես շարքային զինվոր էի, … երազում էի դառնալ սպա։

Պատիվ ունեմծառայելու հաղթանակած բանակում։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա, եսպաշտպանում եմ իմ ընտանիքը։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որդրանք չի կարելի համարել մանրուք։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի մեծ սիրով կիրականցնեի, եթելիներ մոտիվացիա։

Կարևոր են բոլոր դիրքերը (պազիցիաները), բայց ամենակարևորըթշնամուն մոտ կանգնած դիրքերն են։

Առանց հակաօդային պաշտպանությաննույնն է ինչ մարդ առանց աչքերի։

Մենք ուժեղ ենքմեր միասնությամբ։

Եթե չլինեի սպա,… կլինեի ֆուտբոլիստ։

Երազում եմոր ամեն լուսաբաց բացվի խաղաղությամբ։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայինոր ժամանակակից սպառազինության ու տեխնիկայի համալրմանը։


Սոնա Սաֆարյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/11/2018

«Սպաները երկրի կառուցման հենասյուներն են». Մարատ Երզնկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է:  Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ երկուշաբթի օրը մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում։


Ավագ լեյտենանտ Երզնկյան Մարատը 2012թվ. ընդունվել է Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ 4 տարի սովորելուց հետո 2016թվ. լեյտենանտի զինվորական կոչումով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 2018թվ. ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող N զորամասերից մեկում։

Հայրենիքը սկսվում է… ընտանիքից։

Այն պետք է սիրել… անձնվիրաբար ու ծառայել պատվով։

Հանուն հայրենիքի… մեր պապերը տվել են իրենց կյանքը։ Ես ևս կտամ ունեցածս ամենաթանկը` կյանքս։

Պատիվ ունեմ… ծառայելու ՀՀ ԶՈւ-երում և հպարտ եմ, որ հայ եմ ու չգիտեմ, թե ինչ է նշանակում պարտվել։

Հայ զինվորները մեր... ուժն են, մեր ներկան ու ապագան։

Զինվորի մեջ պետք է սերմանել… մեր փառահեղ անցյալի օրինակները, որպեսզի ապագան ևս նույնքան փառահեղ լինի։

Երբ ես շարքային զինվոր էի… մտածում էի ապագայի ու հզոր հայրենիքի կառուցման կարևոր գործում իմ ներդրումն ունենալու մասին։

Ծառայությունը կարևոր է և անհրաժեշտ տղաների համար… քանի որ ծառայելով, հետագայում նրանք ավելի պատրաստված կլինեն, ավելի հեշտությամբ կհաղթահարեն դժվարություններն ու կստեղծեն սեփական ընտանիքը։

Ծառայելով ՀՀ զինված ուժերում որպես սպա, ես… ունեմ մեծ պատասխանատվություն աշխատանքիս և ծառայության նկատմամբ։ 

Մեր սպաները… երկրի կառուցման հենասյունն են։

Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որ… ամբողջը թվարկելու համար մի քանի մեծ հատոր անհրաժեշտ կլինի։

Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթե… հիմքում գաղափարը լինի, ոչ թե պարտականությունները։

Մենք ուժեղ ենք… միասին։

Եթե չլինեի սպա… բարդ հարց է, չգիտեմ։ (խմբ. ժպտում է)

Երազում եմ… որ իմ հայրենիքում միշտ խաղաղություն լինի։

Բանակում մի շարք փոփոխություններից, առաջնահերթությունը կտայի… նորարարությանը։

Սոնա Սաֆարյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/11/2018

«Հանդիպածս դժվարությունները սովորեցրեցին պայքարել». Անժելա Աֆյան


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Banak.info-ն մեկնարկել է նոր շարք՝ «Պատիվ ունեմ»: Շարքի հեղինակը Սոնա Սաֆարյանն է: Յուրաքանչյուր երկուշաբթի մեր նոր էջում կարող եք կարդալ ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերի սպաների պատասխանները Բլից-հարցմանը: Կարդացեք, մեկնաբանություններում գրեք Ձեր կարծիքն ու թե մյուս շաբաթ որ սպայի պատասխանները կցանկանաք տեսնել մեր նոր՝ ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ էջում:

Անժելա Աֆյան. Կոչումը` ենթասպա։ Ավարտել է ԵՊՀ Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, մասնագիտացումը` անձի հոգեբան։ Արդեն 2 տարի է, ծառայում է ՀՀ զինված ուժերում։


Հայրենիքը սկսվում էարյան կանչից։
Այն պետք է սիրել այնպեսոր երկրորդ անգամ ծնվելու հնարավորության դեպքում ընտրես նույն հայրենիքը։
Ծառայությունն ընտրած կանանց թիվը գերակշռող չէ, որովհետևնախապատվությունը տրվում է տղամարդկանց։
Բայց ևտեսնում եմ շատ կին զինծառայողների, ովքեր իրենց ծառայությունը իրականացնում են շատ ավելի արդյունավետ և ռեսուրսային։
Հետևաբարկին զինծառայողները մի շարք պաշտոններում անփոխարինելի են, անհրաժեշտ է նրանց ներկայությունը բանակում։
Ես ընտրեցի ծառայությունը, քանի որցանկանում եմ հետազոտել, ուսումնասիրել և գիտական աշխատանք գրել այս բարդ ոլորտի հոգեբանական կողմերի վերաբերյալ։
Ընտանիքիս անդամները, երբ տեղեկացան որոշմանս մասինմայրս կողմ էր, հայրս` դեմ, բայց նա մոռացել էր, որ ես իր դուստրն եմ, իսկ նա իմ ոգեշնչման աղբյուրը։
Առաջին իսկ հանդիպածս դժվարությունըսովորեցրեց ինձ պայքարել ինչ էլ որ լինի։
Ես պատրաստ եմանցնել իմ ընտրած ուղին և երբեք ուշադրություն չդարձնել մարդկանց, ովքեր գոռում են` «Չես կարող»։
Ես սիրում եմ համազգեստըմիայն այն դեպքում, երբ այն կրողը մշտապես աշխատում է իր անձի վրա և չի կորցրել իր անհատականությունը։
Հայրենասիրությունը... ուժ է` միավորելու, գործելու, հաղթելու։
Լսում եմ-ը, ճիշտ այդպես-ն ու ոչ մի կերպ-ը իմ առօրյայում են ևհպարտ եմ իմ գործունեությամբ։
Ծառայությունը չի կոպտացնում աղջկան/կնոջըծառայությունը հասունացնում է։
Զինվորներն ամենաշատը կարիք ունենհոգեբանական պատրաստվածության։
Ծառայության մեջ այնքան կարևոր մանրուքներ կան, որպետք է վերջապես խոսել դրանց մասին։
Այնուամենայնիվ ծառայությունն ավելի սիրով կիրականացնեմ, եթեդրական ամրապնդումները հաճախ լինեն։
Երազում եմապրել բարեկեցիկ երկրում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`