Showing posts with label պաշտոնական. Show all posts
Showing posts with label պաշտոնական. Show all posts

07/02/2020

Կադրային ընդունելություն

Փետրվարի 7-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ, ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականներ:

ՊԲ հրամանատարը հանդիպման ընթացքում անդրադարձել է առաջիկա ուսումնական փուլի կարևորագույն խնդիրներին, ներկայացրել զինված ուժերի ղեկավարության տեսլականը` մեր երկրի պաշտպանական ներուժի հետագա կատարելագործման առումով, և այդ համատեքստում արժևորել այն անելիքների համախումբը, որը մասնավորապես պետք է նոր պաշտոններում կյանքի կոչեն խորհրդակցության մասնակիցները: Վերջիններս շնորհակալություն են հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցաբերած բարձր վստահության համար և խոստացել կատարել առավելագույնը` վերադասի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

06/02/2020

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին


Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին ՊԲ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։ 
Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։  




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ զորամիավորում


Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում:
Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:
Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:









Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ՝

05/02/2020

Կարեն Աբրահամյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

Փետրվարի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կարևորվել են այն բոլոր խնդիրները, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կլինեն առավել պաշտպանված և պատրաստ՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առումով:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/02/2020

Արցախում զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան /ԹԱՐՄԱՑՎԱԾ/

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել։  Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հրաժարվեց այլ տեղեկատվություն հաղորդել։

Նյութը՝ News.am  կայքի



ԹԱՐՄԱՑՎԱԾ

Փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

         

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հանդիսավոր նշվել է ինժեներասակրավորային զորամասերից մեկի հիմնադրման 25-ամյակը.ՊԲ

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվել է ՊԲ ինժեներասակրավորային զորամասերից մեկի հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ազատամարտիկներ, մայրաքաղաքի համար 4 հիմնական դպրոցի աշակերտները, որոնք ներկայացել էին հատուկ զինվորների համար պատրաստված նվերներով:
Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել զորամասի փառավոր անցյալին, նշվել այն առանցքային դերակատարման մասին, որն այսօր ունի ստորաբաժանումը մեր երկրի պաշտպանական համակարգի ամրապնդման գործում, ընդգծվել, ավանդույթներին հավատարիմ մնալով հանդերձ, նոր ձեռքբերումների հասնելու անհրաժեշտությունը:
Ինժեներասակրավորային զորամասը 25-ամյա պատմության ընթացքում անցել է դժվարին ճանապարհ: Զորամասի զինծառայողները տեղադրել ու վնասազերծել են տասնյակ հազարավոր ականներ, ստեղծել ինժեներական արգելափակոցների հուսալի համակարգ, կառուցել ռազմական նշանակության ճանապարհներ, իրականացրել ինժեներական ապահովման համալիր միջոցառումներ:
      Զորամասը քանիցս ճանաչվել է լավագույնը ՊԲ-ում և զինված ուժերում, բարդագույն մարտական խնդիրներ է իրականացրել ապրիլյան պատերազմի և հատկապես դրանից հետո ընկած ժամանակահատվածում, որոնք, պաշտպանության գոտու բոլոր ուղղություններում, շարունակվում են առայսօր:
Զորամասի տարեկան տոն օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ավարտին, հրապարակվել են ՊԲ և զորամասի հրամանատարների հրամանները, որոնց համաձայն խրախուսվել են մի շարք գործող ու նախկին զինվորականներ: Իսկ տոնական միջոցառումը եզրափակվել է ցուցադրական պարապմունքներով:





ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

30/01/2020

Ցուցադրական պարապմունքներ ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ

Պաշտպանության բանակի 2020թ. պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 30-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ` մարտական պատրաստականությանը առնչվող  տարբեր թեմաներով: Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Ցուցադրական պարապմունքների մեկնարկին Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները մասնակիցների հմտությունների  շարունակական կատարելագործման, փորձի փոխանակման ու ղեկավարման նոր մեթոդների ձեռքբերման տեսանկյունից: Այնուհետև բանակի հրամանատարը շրջել է ծավալված ուսումնական կետերով, որի ընթացքում համապատասխան ծառայությունների և բաժինների պետերն ու ուսումնական կետերի ղեկավարները, ըստ ոլորտների, ներկայացրել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ իրականացվելիք գործողությունների կարգը:

Պարապմունքների ավարտին ընդհանրացվել են արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/01/2020

Այց ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր


Հունվարի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մասնակցել են հյուսիսային ուղղությամբ տեղակայված զինվորական ավաններից մեկում նորակառույց շենքի բացման արարողությանը: Ինչպես նշել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոր բնակարանները կնպաստեն նշված ուղղությամբ իրականացվող խնդիրների որակի բարձրացմանը՝ պայմաններ ստեղծելով շահառու զինվորականների համար ծառայողական հարցերին շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելու առումով:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու ՊԲ-ի հրամանատարը ներկա են գտնվել նաև հյուսիսային հատվածում գործող զորամասերից մեկում նորակառույց զորանոցի բացման արարողությանը: Զինվորականները բարձրաստիճան հյուրերին վստահեցրել են, որ ստեղծված կենցաղային պայմանները կարճ ժամանակահատվածում իրենց բարերար ազդեցությունը կունենան հետագա ծառայողական ու մարտական խնդիրների ցուցանիշների վրա:







ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Կադրային ընդունելություն


Հունվարի 29-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Ընդունելությանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, ներկա էր նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Բանակի հրամանատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետաքրքրվել են նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հրամանատարական նոր պաշտոններում ևս վերջիններիս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

27/01/2020

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ


Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի  և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:
Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաև մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները: Ուժերի և միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի և բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:
Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 
Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ:













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/01/2020

ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաև ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների որակյալ և ժամանակին  մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները և մատակարարների հետ  համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաև աշխատել առավել ազնիվ և թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին և շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա: 




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/01/2020

Արդյունքների ամփոփում ՊԲ միավորումներում



Հունվարի 14-ին և 15-ին ամփոփվել են ՊԲ-ի միավորումների՝ 2019 թվականի արդյունքները: Այդ առիթով հրավիրված ծառայողական խորհրդակցություններին, բացի միավորումների ու ենթական զորամասերի հրամկազմից, մասնակցում էին նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:

     Խորհրդակցությունների ժամանակ, հաշվետու բանակային տարվա կարևորագույն զարգացումներին միավորումներին վերաբերող մասով անդրադարձել են միավորման հրամանատարները, տարբեր ոլորտներ համակարգող զինվորական պաշտոնյաներ:

    Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության ու շտաբների պատրաստության, թիկունքային ու բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման, ստորաբաժանումների և զորատեսակների ներդաշնակման հարցերին՝ հարակից ուղղությունների հետ միասին:

     Բանախոսների կողմից ներկայացվել են ինչպես արձանագրված դրական միտումները, այնպես էլ այն խնդիրները, որոնք առաջիկա ուսումնական փուլերի ընթացքում կպահանջեն շատ ավելի հետևողական ու համակարգված մոտեցումներ:

          Խորհրդակցությունների ավարտին, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի կողմից, միավորումների ու ենթակա զորամասերի հրամկազմին 2020 թվականի կարևորագույն խնդիրների վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարականներ:

       Ծառայողական ամփոփիչ խորհրդակցությունները ՊԲ-ի միավորումներում եզրափակվել են պարգևատրման արարողություններով, որոնց ընթացքում նախորդ տարվա արդյունքներով լավագույն ցուցանիշներով աչքի ընկած զինվորականներն ու ստորաբաժանումները խրախուսվել են պատվոդրոշներով, դրամական պարգևներով ու արժեքավոր նվերներով:



ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

07/01/2020

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

26/12/2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ



Դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ամփոփել է 2019 թվականի ընթացքում զինված ուժերի հաջողությունները, կատարված աշխատանքը, խոսել առաջիկա ծրագրերի և միջոցառումների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որպես տարվա կարևոր իրադարձություն առանձնացրել է  սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված լայնածավալ ռազմավարական զորավարժությունը, նշել, որ այն աննախադեպ էր իր ծավալով և պահեստազորայինների ընդգրկմամբ:

Խոսելով ռազմական բյուջեի և սպառազինության համալրման մասին՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ 2020 թվականին ձեռք կբերվի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կնպաստի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

25/12/2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ


Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: 
Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա ձեռքբերումները՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Շարունակվել են բանակի մարտունակության ամրապնդմանն ու զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Առաջնագծում մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ինժեներական ու ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: 
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/12/2019

Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան


Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։
Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ:
Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները:
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։ 












Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`