Showing posts with label նորություններ. Show all posts
Showing posts with label նորություններ. Show all posts

14/08/2019

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան իր facebook-յան էջում գրում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեքենա է նվիրել Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնին։
«Հասանք ԱՐՑԱԽ !!!
Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը եւս:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան:
Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, եւ խոստանում՝ շուտով էլ ավելի լավ լուր կլսեք:
Սա մեր նոր նախագծի սկիզբն է !!!»,–նշել է նա։



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

13/08/2019

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը. Արձագանքել է Արայիկ Ղազարյանի ծառայակիցը

Լրագրող Հովհաննես Վարդանյանը իր Facebook-յան էջում գրել է, ծառայակից ընկերոջ՝ Արայիկ Ղազարյանի մասին, ով երեկ՝ օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել էր ադրբեջանական կողմում։

«Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ, հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ "դավաճանի" պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»,- գրել է նա։




Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ


Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկիպահպանության տեղամասիցդեռևսչպարզված հանգամանքներումմարտականդիրքը լքել է զինծառայող, 2000թծնվածԱրայիկ Հայկի ՂազարյանըԱվելի վաղ ՀՀպաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատելէրոր Ադրբեջանում այս պահին կա հայքաղաքացի։ «Հաստատում եմորԱդրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը և այլմանրամասներ կհայտնեն համապատասխանմարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:
Ադրբեջանի տարածքում հայտնվածզինծառայող Արայիկ Ղազարյանիիրավունքների երաշխավորման հարցովՄարդու իրավունքների պաշտպանըհեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչիմիջազգային կոմիտեի հայաստանյանպատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգայինկոմիտեն դեռ չի տեսակցել ԱրայիկՂազարյանինսակայն հարցն իրենցուշադրության կենտրոնում է։ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմըկապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանիընտանիքի անդամների հետ։ Զինծառայողիիրավունքների երաշխավորմանայդ թվում՝առողջական վիճակի հետ կապված հարցերովՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:


Նյութը՝ Armenpress.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայաստանը «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հաղթողն է

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ հայկական կողմն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մեր պետությունը երկրորդ տարին անընդմեջ է հյուրընկալում մրցույթի մասնակիցներին, ինչի շնորհիվ ընդլայնվել է մրցույթի աշխարհագրությունը, Հայաստանն էլ դարձել է նմանատիպ միջոցառումների անցկացման համընդհանուր ճանաչում ունեցող հարթակ:
-Նախորդ տարվա հետ համեմատած՝ ակնառու է մասնակից թիմերի ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության զգալի աճը: Եվ հատկապես այդ համատեքստում ուրախալի է հայկական թիմի հաղթանակը: Սա Հայաստանի զինված ուժերի առաջին հաղթանակն է տվյալ մրցույթում, նաև միջազգային բանակային խաղերի շրջանակում, -ընդգծել է նախարարը:
Դավիթ Տոնոյանը նաև հույս է հայտնել, որ մասնակիցներին հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին և նրանք Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Իսկ մրցույթի ամեն օրը փաստել է, որ ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ:
Մրցավարական հանձնաժողովի գրանցած  արդյունքներով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից սերժանտ Լիլիա Դաուտովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց մեջ առաջին տեղում Ռուսաստանից լեյտենանտ Միխայիլ Իվանովն է, երկրորդ տեղում՝ հայ զինծառայող, լեյտենանտ Հայկ Գրիգորյանը, երրորդ տեղում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավագ լեյտենանտ Մազիար Հեյդարին:
Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ղազախստանի զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: Մրցույթում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված  ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է ռազմավարական զորավարժություն


Համաձայն ՀՀ ԶՈՒ 2019թ. պատրաստության պլանի՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին բացի ուժային կառույցներից, մասնակցելու են նաև ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները:

Համաձայն զորավարժության սցենարի՝ խաղարկվելու է հավանական հակառակորդի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած ագրեսիայի դեպքում ԶՈՒ և պետական կառույցների գործողությունների ներդաշնակումը:
Զորավարժությունների անցկացման ընթացքում ստորաբաժանումներն իրականացնելու են նաև մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հատուկ նշանակության պարապմունք


Տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և քողարկվելու հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության խմբերը օգոստոսի 12-ին անցկացրել են մարտվարամասնագիտական հատուկ պարապմունք:





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Ադրբեջանը շատ բան կարող է ասել». նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի և նրա ընտանիքի մասին



«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: 

Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: 

Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»: 

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրներ ունի՞ Արայիկ Ղազարյանը, ի՞նչ ընտանիքում է ապրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իսկ Արայիկ Ղազարյանը առողջական խնդիրներ չի ունեցել. «Արայիկ Ղազարյանն ութ ամիս էր ծառայում, արդեն տասն օրով արձակուրդ էր եկել: Զինվորական ընկերներին շնորհակալ էր, որևէ խնդրի մասին չի պատմել զորամասի հետ կապված: Ադրբեջանական մամուլը, որ ներկայացնում է, թե զինվորը լքել է դիրքը իբր զորամասի անմարդկային պայմանների պատճառով, վարկաբեկում են, ապատեղեկատվություն տարածում: Մենք հո ականատեսն ենք մեր բանակի այսօրվա իրավիճակին: Մի քանի օր առաջ Համահայկական խաղերի առիթով Արցախում էինք, եղանք Մարտակերտի զորամասում, հետաքրքրվեցինք, տեսանք, ամեն ինչ նորմալ էր, սնունդը մաքրությունը, կարգուկանոնը»: 



Նյութը՝ Aravot.am կայքի



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

«Կարծում եմ՝ զինծառայողն ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյան


Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.

«Դեռեւս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,–նշեց նա։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետեւից, եւ չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են եւ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Նյութը՝ News.am կայքի


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին


Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: 
Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:
                                                                                                                    

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

12/08/2019

Ֆոտոռեպորտաժ Եղնիկների դիրքերից

Banak.info-ն օրերս այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, 
մարտականպատրաստականությանը:
 Ստորև Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժը.
























Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`