Showing posts with label նորություններ. Show all posts
Showing posts with label նորություններ. Show all posts

22/04/2019

Առաջնագծում իրավիճակը շատ արագ փոփոխվում է./Տեսանյութ/


Առաջնագծում իրավիճակը շատ արագ փոփոխվում է։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։  

«Րոպեների ընթացքում, դեռ չեմ ասում ժամերի ընթացքում շատ արագ փոփոխվում է, դրա համար նույնիսկ գնահատականները, որոնք հնչեցնում ենք տվյալ իրավիճակում, շատ սուբյեկտիվ են։ Ընդհանուր առմամբ հիմա իրավիճակը համեմատաբար նորմալ է, հրադադարի ռեժիմի խախտումները մեծ առումով վերջին մեկ, երկու, երեք ամսվա ընթացքում որոշակի տատանումներով միջին, միջինից ավելի ցածր են»,- ասաց Աբրահամյանը։  

Աբրահամյանի խոսքով Ադրբեջանն այժմ ակտիվ զորավարժություններ է անցկացնում. «Ավելի խորքում՝ 500 մետրի, մեկ-երկու կիլոմետրի վրա մշտապես ուրվագծվում է ադրբեջանական կողմի ակտիվությունը, զորավարժությունների, տարբեր ուսումնական փուլեր են։ Այս պահին լուրջ սպառնալիք չեն, բայց դրանք անընդհատ տեղի ունեցող գործընթացներ են»։ 



Նյութը՝ Armdaily.am կայքի։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար


Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, գրում է minval.az-ը: Այդ նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:

Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:

Վարժանքներին կմասնակցեն ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները:


Նյութը՝ Tert.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Համալիր ստուգումներ հրետանային զորամասում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:
Ստուգվել են ստորաբաժանումների ծավալման ևկիրառման խնդիրների կատարմանպատրաստականությունըանձնակազմիներդաշնակ գործելու ունակությունները:Անձնակազմի հետ անցկացվել ենմասնագիտական պարապմունքներ և կրակիկառավարման մարզումներայդ թվում՝ գիշերայինպայմաններում:
Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձրպատրաստվածություն և լիարժեք կատարելառաջադրված խնդիրները:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության պատվիրակության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ԹԵ ԻՆՉՈՒ Է ՄԵԶ ՊԵՏՔ «ՍՈՒ-30ՍՄ»-Ը․ Արծրուն Հովհաննիսյան

Banak.info-ի խմբագրությունը ստացել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի՝ «Թե ինչու է մեզ պետք«ՍՈւ-30 ՍՄ»-ը» վերնագրմամբ հոդվածը, որը հրապարակվում է ի լրումն նախորդ՝ «Թե ինչու չի կարելի հակադրել ․․․․․․ՐՆ ու «ՍՈւ-30 ՍՄ»-ը» հոդվածի, որը հակադարձում է 01.04.2019թ-ին, Ինժեներ-ֆիզիկոս Լևոն Պողոսյան-ը Yerevan.today կայքում հրապարակած «Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները․ համակողմանի վերլուծություն» վերնագրով հոդվածին։ Հոդվածը ստորև ներկայացնում ենք ամբողջական և առանց խմբագրման։
Որոշել էի «Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները համակողմանի վերլուծություն» հոդվածին և բազում քննադատություններին չանդրադառնալ, սակայն, քանի որ մասնագիտական առումով այս ամենի հետ ունեմ ուղիղ առնչություն և առկա են նաև որոշ այլ հանգամանքեր, որոշեցի ամեն դեպքում արձագանքել: Արձագանքս արագ չստացվեց, քանի որ զբաղված էի ավելի կարևոր բաներով:
Միանգամից ասեմ, որ նյութը կառուցված է սխալ ոչ միայն որոշ կոնկրետ հաշվարկների առումով, այլև իր մեջ պարունակում է նաև կոնցեպտուալ սխալներ: Չեմ հավակում այս արձագանքում տալ ամեն ինչի պատասխան զուտ հոդվածի սահմանները հաշվի առնելով, սակայն հիմնական շեշտադրումներն այնուհանդերձ կանեմ: Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալ ձգտողներին կխնդերի ուսումնասիրել գիրքս, որը հասանելի է շատերին և այն առնվազն կա Երևանի մեծ գրադարաններում: Գիրքը կոչվում է` Ռազմարվեստ. Հատոր Առաջին: Օդային գերակայություն, Երևան 2017:
Մինչև բուն նյութին անցնելը, ասեմ, որ ասելիքը, որը շարադրել է ինժեներ-ֆիզիկոս Լևոն Պողոսյանը, իր մեջ ոչ մի նորություն չունի և այն ընդամենը մակերեսորեն կրկնում է այսպես կոչված ՙպաշտպանական՚ կամ, առավելագույնը, ՙպատասխան հարվածի՚ տեսությունը, որն ունի իր նախահայրերը ի դեմս ամենից առաջ ԽՍՀՄ մարշալ Օգարկովի դպրոցի: Թե ինչով է աչքի ընկնում այս դպրոցը, մասնագետները լավ գիտեն, ես այդքանը այստեղ շարադրել չեմ ուզում, միայն կարճ կասեմ, որ դա նշանակում է լինել մաքսիմում զգույշ և ունենալ շատ միջոցներ պաշտպանվելու ու պատասխան հարվածի համար, ինչը, ծախսատար լինելուց զատ, նաև մեր պայմանների համար էլ որոշակիորեն անընդունելի է: Միաժամանակ հասկանալի է նաև, որ դրանով նախ և առաջ կորում է նախաձեռնողականությունը և ճկունությունը, այն ճկունությունը որը այդքան աղավաղել է պարոն Պողոսյանը:
Ամեն դեպքում անցնենք նյութին ու վերլուծենք այն:
Նախ և առաջ նշենք, որ Հայաստանի Հանրապետության համար երբեք էլ կործանիչները չեն դիտարկվել որպես որևէ հրթիռային կամ այլ միջոցի այլընտրանք, չնայած կարող էին այդպես դիտվել, և իրականում կործանիչների ձեռքբերման պատճառով որևէ միջոց հետ չի մղվելու կամ անտեսվելու: Եվ, ինչպես գիտեք, դրանք կործանիչներից ավելի շուտ են ձեռքբերվել: Ավելին կործանիչների ձեռբերումը, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայեցակարգի, անպայման պետք է ուղեկցվի այլ միջոցների հետ համադրմամբ՝ հրթիռային, անօդաչու, ՀՕՊ, ՌԷՊ միջոցների զարգացմամբ:
Անցնելով առաջ և անդրադառնալով հեղինակի մեկ այլ թեզին, նշենք, որ 2016 թ-ի Ապրիլյան պատերազմում օդային գերակայության համար պայքար առհասարակ չի եղել, ընդ որում ուղղաթիռների մասնակի կիրառությունը և ԱԹՍ-ների կիրառությունն ինքնին չի կարող վկայել նման պայքարի մասին, քանի որ դրանց առջև դրված էր սահմանափակ, մարտավարական խնդիրներ: Իրականում ռազմա-տեսական գրականության մեջ հստակորեն հիմնավորված է, որ օդային գերակայությունը, որպես երևույթ, սկսվում է առնվազն կորպուսի և ավելի բարձր մակարդակի օպերատիվ ռազմագործողությունից: Եթե ավելի հասկանալի լեզվով ասեմ, միտքը կարելի է ձևակերպել այսպես. ամեն մի թռչող սարքի կիրառությունը չէ, որ ենթադրում է պայքար օդային գերակայության համար և, մինչև մասսայական օդային հարվածներ չկիրառվեն, օդային հարձակման միջոցները չէշելոնավորվեն ու չլինի կործանիչների կիրառություն, խոսք չի կարող լինել օդային գերակայության կամ դրա համար մղվող պայքարի մասին:
Ահա այս սխալ հարթակից էլ բխեցնելով՝ հեղինակը, մեղմ ասած, հետագայում շարունակել է իր մոդելավորումը և, հիմքում լինելով արդեն իսկ սխալ, գալիս է անհիմն եզրակացությունների: Իրոք, հետագայում հեղինակը շարունակում է օրինաչափություններ փնտրել հենց նման սխալ հիմքի վրա և արդյունքում զարմանալի չէ, որ նա դրանք գտնում է այն լոկալ կոնֆլիկտներում, որոնք որպես օրինակ չի կարելի վերցնել: Չի կարելի հստակ մարտավարական բնագծեր, զորակազմ, արտահայտված ենթակառուցվածքներ և համազորային մարտի համար նախատեսված այլն պայմաններ չունեցող անկանոն մարտական խմբերի ուժերը և վարած մարտական գործողությունները համեմատել Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ-երի ու դրանց կողմից վարված և վարվելիք ռազմական գործողությունների հետ: Ներկայումս նշված երկու երկրների ԶՈւ-երի հագեցվածությունը, կրակային միջոցների խտությունը և այլ հատկանիշները պահանջում են լրիվ այլ չափումներ, որոնց մասին նշված հոդվածում ոչ մի խոսք չկա:
Պարզ ասած՝ իհարկե, միշտ էլ կարելի է առանձին ջոկատներ կազմած վազվզել լեռներում ու անտառներում և նույնիսկ ունենալ ամենագնացների վրա դրված խոշոր տրամաչափի գնդացիրներ, սակայն սա առավելագույնն է, որին կարելի է այդ պարագայում հասնել, քանզի ժամանակակից համազորային մարտում հաջող պաշտպանական կամ հարձակողական գործողություններ իրականացնելու համար սա վճռականորեն բավարար չէ: Այս առումով ավելորդ էլ է ասել, որ ՀՀ Զինված ուժերը, ի տարբերություն Աֆղանստանում գործող թալիբների կամ Մերձավոր Արևելքում գտնվող Իսլամական պետության անկանոն մարտական խմբավորումների և նույնիսկ, ինչու չէ, 1992-1994թթ. Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կառուցվածքային տիպի, բարեբախտաբար վաղուց արդեն ունեն ժամանակակից ու կանոնավոր տեսք՝ զրահատանկային, հրթիռահրետանային, ՌԷՊ, մոտոհրաձգային և օդային տարրերի համակարգային կիրառմամբ: Այս առումով հասկանալի է, որ, աճած լինելով ընդհուպ մինչև այս մակարդակ և սա համարելով իսկական մի ձեռքբերում, մենք սրա հետ միասին նաև ուղղակի դատապարտված ենք ունենալ հզոր օդուժ և ապահովել կայուն օդային գերակայություն, քանզի հակառակ պարագայում, կրկնեմ, մենք կիջնենք անընդունելի այն մակարդակին, որն առկա է անկանոն պայքարի հակված իսլամական նույն մոջահեդների ջոկատների պարագայում: Սա, բնականաբար, հետքայլ է և սկզբունքորեն իսկ անընդունելի է մեզ համար, մանավանդ այն պարագայում, երբ, ի տարբերություն նույն թալիբների կամ Իսլամական պետության գրոհայինների, մեր զինված ուժերը խնդիր ունեն տարածք պահել, այլ ոչ թե ուժեղ հարված ստանալու պարագայում ցրվել և դիմադրություն կազմակերպել անկանոն մարտավարությամբ: Բացի այս մեր Զինված ուժերի առջև խնդիր է դրված նաև առիթի դեպքում զրահատանկային և հրթիռահրետանային հարվածներիի կոմբինացված ու արդյունավետ կիրառմամբ հաջող հակահարձակման անցնել: Հասկանալի է, որ այս պարագայում թալիբյան կամ իսլամական պետության գրոհայիններին բնորոշ մարտավարությունը մեզ համար ոչ միայն հետքայլ է, այլ այն նաև մեզ կդատապարտի անհեռանկար մի մարտի ու ցավալի պարտության, քանի որ այդ պարագայում սկզբունքորեն իսկ կբացառվեն նույն զրահատանկային, հրթիռահրետանային կամ նույնիսկ ՌԵՊ միջոցների համալիր կիրառումը, իսկ այդ պարագայում ժամանակակից համազորային մարտում անհնար է կյանքի կոչել այն խնդիրները, որոնց մասին արդեն խոսվեց և որոնք դրված են մեր Զինված ուժերի առջև՝ ամենագնացների վրա դրված խոշոր տրամաչափի գնդացիրներով հարձակման չես գնա ու չես կարողանա հույս ունենալ ապահովել հակառակորդի էշելոնացված պաշտպանության ճեղքում ու դա, կրկնենք, այն պարագայում, երբ օդից քեզ կհարվածեն հակառակորդի օդային միջոցները:
Այժմ ճկունության մասին: Այս հատկանիշը, որը ռազմարվեստում միշտ և հատկապես այսօր որոշիչ դեր ունի, հարգելի Լևոն Պողոսյանի կողմից աղավաղվել է և նույնիսկ ավելին՝ հեղինակի մոտ այն նույնիսկ հեգնական երանգավորում է ստացել: Այս ամենին ես ընդամենը կարճ մի հարցով կարող եմ պատասխանել՝ իսկ այս լարվածության ու հագեցվածության պարագայում սովորական հաուբիցով կրակելը չի կարո՞ղ բերել էսկալացիայի: Վերջապես չմոռանանք, որ, եթե կողմերից կամ կողմերից նույնիսկ մեկի կողմից կա պատերազմ սկսելու ցանկություն, ապա պատերազմը ցանկացած դեպքում կսկսվի և այստեղ նույնիսկ հաուբիցային կրակոցը չէ, այլ ընդամենը Բրաունինգ տիպի ատրճանակի մեկ կրակոցը կարող է պատերազմի բերել, ինչպես եղավ 1914 թ-ի հունիսի 28-ին Գավրիլո Պրինցիպի, Ֆրանց Ֆերդինադի և Առաջին Համաշխարհային պատերազմի պարագայում: Այսպիսով, այո, մեկ կրակոցը իհարկե կարող է էսկալացիայի բերել, ավելին՝ այն դրան բերել է մի քանի անգամ, անկախ առաջին կիրառողի հանգամանքից, սակայն, առհասարակ արդեն ընթացող էսկալացիայից խուսափելը կանխավ սեփական երկիրը պարտության դատապարտել է նշանակում և հասկանալի այս մոտեցումը, կարծում եմ, հետագայում քննարկելու կարիք ուղղակի չունի: Եվ դրան հակառակ քիչ չեն դեպքերը երբ մեկ պետություն անգամ խոցել է մյուսի ինքնաթիռը չգտնվելով նույնիսկ պատերազմի մեջ, սակայն այդ դեպքերը պատերազմի չեն բերել, քանի որ եղել են բալանսի ու այլ հարցեր:
Ինչ վերաբերվում է իրական ճկունությանը, ապա այն այլ տեղում է, որտեղ հեղինակի մտքով իսկ չի անցել այն փնտրել և, հավանաբար, նա չէր էլ կարող այդ անել զուտ մասնագիտորեն: Իրական ճկունությունը հստակ գործակիցներ ունի, որն արտահայտվում է ի դեմս օպերատիվ պատրաստության ու կիրառման ժամանակահաշվարկի, միաժամանակյա հարվածների ուղղությունների, կիրառման խորությամբ, դիրքի փոփոխությամբ և բազում այլ հանգամանքներով:
Սրանք ռազմական գիտության աքսիոմներ են և, որպեսզի ավելի հասկանալի լինեմ, ասեմ կարճ` բազմաֆունկցիոնալ կործանիչը դա միաժամանակ և “Իսկանդեր” ու “Ս-300” է, և ՌԷՊ-ի միջոց է և որ ոչ պակաս կարևոր է, խորքային հետախուզական միջոց: Տաս և ավելի բարձրության վրա թռչելով այս կործանիչը կարող է ՀՀ տարածքից մի քանի տասնյակ կմ խորության վրա մեծ միջոցներ հայտնաբերել հակառակորդի հարթավայրային տարածքում:
Ասվածը հիմնավորենք մի պարզ համեմատությամբ՝ “Իսկանդեր”, “Լոռա”, “Պոլոնեզ” և նման այլ միջոցների մարտական վիճակի բերման ժամանակը զգալիորեն ավելի մեծ է, դրանց արձակման վայրի փոփոխությունը հնարավոր չէ արագ կյանքի կոչել և կախված է բազում այլ հանգամանքներից, իսկ կործանիչը, ընդհակառակը, դա անում է անհամեմատ ավելի արագ: Հնարավոր չէ “Իսկանդերը”, “Տոչկան” կամ “Սմերչը” հրթիռները վրան տեղդրեց կրակային դիրքում պատրաստ պահել, իսկ կործանիչը օդանավակայանում պատրաստ սպասում է թռիչքի: Հրահանգից հաշված րոպեներ հետո կործանիչը մեծ բարձրության վրա է արդեն և կարող է հարված հասցնել, իսկ ցամաքային միջոցներին դրա համար ժամեր են պետք:
Ընդ որում կործանիչի թևերի տակ եղած “իսկանդերանման” միջոցները հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի բարդ է հայտնաբերելը: Ասեմ ավելին և միգուցե պարոն Պողոսյանն ու շատերը կզարմանան, սակայն կործանիչը այսօր արդեն և ապագայում կարող է կիրառել նաև բալիստիկ հրթիռներ, ընդ որում՝ միանգամից երկու և ավելի հատ: Ավելին, միգուցե ֆիզիկոսի համար զարմանալի է, բայց կործանիչից արձակված բալիստիկ հրթիռը, շնորհիվ արձակման բարձրության և արագության, ավելի մեծ հեռահարություն է ստանում:
Ինչ վերաբերվում է օդային գերակայությունը ապահովելուն ուղղված այն թեզին, որ վերջինս կարող է հասուն լինել զուտ միայն ցամաքային ՀՕՊ միջոցներով, ապա այս կապակցությամբ կան հստակ թվեր: Իրոք, փորձը ցույց է տալիս, որ բարդ-կոմբինացված օդային հարձակման միջոցներով հասցված հարվածների դեպքում ամենահագեցած ՀՕՊ-ը այսօր կարողանում է խոցել միջոցների առավելագույնը մինչև 2-3 տոկոսը: Այսինքն չի կարելի “Իսկանդերին”, “Սմերչին” և նման այլ միջոցներին դիտարկել առանձին ՙսուպերմեններ՚, ինչպես թերևս նաև կործանիչին, որը, սակայն, այնուհանդերձ ավելի մեծ հնարավորություներ ունի: Սիրիայում իրականացված ցամաքային ՀՕՊ-կործանիչ հակամարտության վերջին թարմ օրինակները միայն հաստատում են այս տեսակետը: Այս կապակցությամբ ավելացնենք, որ իրական կյանքում դուելային մարտեր օդուժի, հրթիռի և ՀՕՊ-ի միջև գրեթե չեն լինում: Այստեղ կա մի ավելի կարևոր այս ամենը իրար հետ միասին ավելի հզոր են, քան առանձին առանձին:

Տեղեկանք. Ի դեպ “Պանցիրով” “Լոռա” խոցելը հին հեքիաթ է: Կարծում եմ ֆիզիկոսը լավ պետք է իմանա, որ 1000 մ/վ թիրախների արագության դեմ ստեղծված հրթիռը չի կարող խոցել 2-4 կմ/վ արագությամբ ուղիղ անկում ապրող հրթիռին, որ ընդամենը հիսուն կգ-ից էլ պակաս քաշ ունեցող հրթիռը չի կարող արդյունավետ լինել մեկ տոննայից ավելի հրթիռի դեմ: Որպես օրինակ հիշացնենք որ “MIM-104” հրթիռը իր 90 կգ մարտական մասով հարվածում էր 5 տոննանոց հրթիռին, բայց արագության պայմաններում վնաս չէր կարողանում պատճառել, դրա համար այլ լուծումներ գտնվեցին: Ու դեռ չեմ ասում, որ “Պանցիրի” արդյունավետությունը առհասարակ շատ կասակածելի է անգամ իր տիրույթում և դրա մասին բազմիցս ենք մասնագիտական որակումներ տվել: Ֆիզիկոսը պետք է իմանա, որ “Պանցիրի” հրթիռը բիկալիբրային է և ակտիվ էներգիա չունի, հետևաբար մեծ ճկունության ու արագության թիրախների դեմ պայքարելու այն ունակ չէ: Այս մասին եղան շատ երկար քննադատություններ, որ ազգությամբ ադրբեջանցի Ի.Աշուրբեյլին ժամանակին մեծ աճպարարությամբ “Պանցիրին” առաջ մղեց հետ թողնելով “ՏՈՐ”-ին սակայն ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում, այսօր Սիրիայում փայլում է երկրորդը:

Ողջ վերոգրյալի կապակցությամբ պետք է ավելացնել նաև հետևյալը: Կործանիչը վերգետնյա հարվածային և պաշտպանական միջոցների ցանցային կառավարման օղակ է, որի դերը չի փոխարինում վերգետնյա միջոցը: Սա բարդ և մասնագիտական հարց է և, կրկին հաշվի առնելով հոդվածի ծավալները, այս հարցով շատ տարածվել չեմ կարող:
Օրինակ՝ ջախջախիչ հարված հասցնի կառավարման համակարգին ու ռազմավարական օբյեկտներին: Այդ խնդիրը լավագույնս լուծում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռների համալիրը, իսկ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայիան ոչ”: Այս միտքը պարոն Լ. Պողոսյանինն է: Պատասխանենք - ռազմավարական օբյեկտներին մեկ զենքով հասցված հարվածները երբեք չեն կարող արդյունավետ լինել: Դրանց համար հարկավոր են կոմբինացված հարվածներ: Հաշվի առնելով հոդվածի ծավալները և հետաքրքրիվողներին խորհուրդ տալով դիտարկել մեր այլ աշխատանքը, Ա. Հովհաննիսյան. Ռազմավարական օբյեկտներին օդային հարձակման միջոցներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ: ՀԲ. 2018. 1-2 (95-96), էջ. 185-203, այստեղ ընդամենը մի կարճ դիտարկում անենք: Իրոք, եթե անգամ չհաշվենք “Իսկանդերի” հրթիռների քանակն ու կրող մարտագլխիկի քաշի սահմանափակումը, դրանով հասցված հարվածը պահանջում է միաժամանակյա կամ հետագա լրահետախուզում, որը հիմնականում արվում է թռչող սարքերի միջոցով, իսկ կործանիչի դեպքում, որը կարող է այդ հարվածը հասցնել տարբեր միջոցներով, այդ լրահետախուզումը անում է անձամբ կամ իր ղեկավարությամբ աշխատող ԱԹՍ-ով: Այսինքն այս գործողության ժամանակ առնվազն մեկ օղակ պակասեց և, հարվածի կրկնության անհրաժեշտության դեպքում, ինչը նման դեպքերում ավելի շատ օրինաչափություն է քան բացառություն, հակառակորդը շանս չունի դիրքը լքել, քանզի կործանիչը վերահսկողության տակ է պահում իրավիճակը:
Պարոն Պողոսյանի արդեն իսկ հիշատակված հոդվածի կապակցությամբ հատուկ քննարկման է արժանի վերջին 20-30 տարիների ըթացքում ՀՕՊ-Օդուժ պայքարի մասին թեզը:
Ամենից առաջ ասեմ, որ սա ընդամենը հնացած ու մաշված մի երգ է: Իրականում վերջին 20-30 տարում ամերիկյան և իսրայելական օդուժը առնվազն մի քանի անգամ կոտրել են Սիրտի, Բեքքայի, Բաղդադի և Սերբիայի լավագույն ՀՕՊ համակարգերն իրենց լավագույն մարտավարական լուծումներով, համակարգեր, որոնց կրակի խտությունը զիջում էր միայն ԽՍՀՄ-ՌԴ Մոսկովյան օկրուգի հագեցվածությանը: Եվ առհասարակ, 1967-1968 թվականներից սկսած ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը, միջինը 10 հրթիռի ծախսով մեկ թիրախի վրա, կազմում է 2-3 տոկոս: Սա բարդ է ընդունելը, բայց ինչպես ասում են թվերը զորեղ են, իսկ փաստերը՝ համառ: Այս խնդրի կապակցությամբ հիմնական տեղեկատվությունը կրկին ամփոփել եմ արդեն իսկ հիշատակված գրքումս և առիթի դեպքում պատրաստ եմ շարունակել այս քննարկումը գրքումս բերված օրինակների հիման վրա:
Իրական պատերազմը դա զորավարժություն չէ, երբ ՀՕՊ միջոցը մեկ-երկու հրթիռով թիրախ է խոցում: Պետք է հասկանալ, որ իրական պատերազմի դեպքում մենք մտնում ենք այլ դաշտ: Պարոն Լ.Պողոսյանը բերում է տարատեսակ ՀՕՊ համակարգերի պարամետրեր և այլն: Կարճ ասեմ, դրանք բոլորը հետաքրքիր են, սակայն ռազմի գործը միշտ առաջ են տանում հարձակման միջոցները: Ավելին, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք զուտ կոնցեպտուալ հարթության մեջ, ապա թվարկվածները բոլորը պատասխաններ են, ոչ թե մարտահրավերներ, իսկ ռազմական գործում հայտնի կանոն է, որ հաղթում է միայն մարտահրավեր ստեղծողը, իսկ պատասխան տվողը կարող է առավելագույնը հույս ունենալ միայն հավասարակշռության պահպանման վրա: Ի դեպ ասեմ, որ իրականում Ադրբեջանը 18 հատ “Ս-300ՊՄՈւ-2 (С-300ПМУ-2)” զենիթա-հրթիռային համալիր չունի: 
Նույն հոդվածում պարոն Պողոսյանը սխալ թվեր է ներկայացնում նաև կործանիչի շահագործման արժեքի և օդաչուների պատրաստման մասով: Այդպիսի թվեր ուղղակի չեն կարող լինել նույնիսկ զուտ տեսականորեն: Իրոք, եթե հիմնվենք հեղինակի թվերի վրա, ապա կստացվի որ ՌԴ օդուժում եղած մոտավորապես մոտ 550 միավոր “T-10C” պլատֆորմի ինքնաթիռների երկու անձնակազմ ունենալու դեպքում միայն թիռչքների կազմակերպման համար ծախսերը, չհաշված ոչ մի այլ ծախս, կազմում են ավելի քան 5 միլիարդ դոլար: Հասկանալի է, որ սա անհնար է, քանի որ ՌԴ օդուժում կան թվով եռակի անգամ ավելի շատ այլ ինքաթիռներ, օրինակ ավելի թանկարժեք սպասարկվող “МиГ-31”-երը, ծանր ռմբակոծիչները և այլն, որոնց փաստացի շահագործումը, սպառազինության կիրառությունը ոչ պատերազմում և այլն կարող են դառնալ մի քանի տասնյակ մլրդ դոլար: Իրականում ՌԴ ողջ օդուժի բյուջեն չի գերազանցում երկու տասնյակ մլրդ դոլարը, որը բաշխվում է ավելի քան 1100 միավոր մարտական ինքնաթիռների և նույնքան մարտական ուղղաթիռների միջև՝ չհաշված տրանսպորտային ավիացիան, ռազմաբազաները ու բազում այլ սպասարկման ծախսերը: Ավելին, այս զորատեսակում միայն 150.000 զինծառայող ստանում է միջինը 40-50 հազար ռուբլի աշխատավարձ: Դժվար չէ հաշվելը թե սա որքան գումար է կազմում:
Պարոն Պողոսյանի բերված 5 միլիարդի մասին պնդումը չի հիմնավորվում նաև հարցը մեկ այլ կողմից դիտարկելիս: Իրոք, ամերիկյան հինգերրորդ սերնդի “F-22”-ի մեկ ժամվա թռիչքային ծախսը կազմում է 19.750 դոլար: Պարզ է, չէ՞, որ ամերիկյան նոր սերնդի կործանիչի շահագործումը ավելի թանկ է, քանի որ այն նոր սերնդի մեքենա է, ավելի քիչ է արտադրվել, հագեցած է ավելի թարմ սարքավորումներով, շահագործվում է ավելի լայն տիրույթներում, ընդ որում օգտագործելով օդային լիցքավորման կետեր, և այլն: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան կործանիչի քանակը կազմում է 190 միավոր, իսկ “Սու-30”-երի քանակն աշխարհում անցնում է 1000-ից, եթե չհաշվենք, որ շարժիչների ու այլ ծախսատար սարքավորումների հիման վրա ստեղծված “T-10C” պլատֆորմների ընդհանուր քանակը անցնում է մի քանի հազարը: Եվ վերջապես նշենք, որ “Սու-30ՍՄ”-ը 7-8 տոննա վառելիքը ծախսում է ոչ թե մեկ ժամում այլ՝ չորս-հինգ անգամ ավելի ժամանակահատվածում, ընդ որում նա կարող է թռչել ավելի քան երկու հազար կմ: Ռուսական այս կործանիչների շահագործման ընթացիք ծախսերը առնվազն 8-10 անգամ մեծ են ներկայացված: 9640 կգ վառելիքը ամենաթանկ գներով մոտավորապես արժի 12 000 ԱՄՆ դոլար, որը ինքնաթիռը սպառում է 3-4 ժամում: Հետևաբար մեկ ժամվա վառելիքի ծախսի գինը կազմում է մոտ 3 000 ԱՄՆ դոլար: Մնացած բոլոր ծախսերը գումարած մեկ ժամվա շահագործումը չի կարող գերազանցել 3 000 ԱՄՆ դոլարի կրկնակին: Այստեղ հեղինակը և այլոք հնարամտորեն նաև լռում են, որ այս կործանիչով մարտական ուսուցում է անցնում միաժամանակ երկու օդաչու, իսկ դա կրկնակի պակասեցնում է նախապատրաստության ծախսերը:
Ինչ վերաբերվում փոքր տարածքի խնդրին, որը հեղինակը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության պարագայում, ապա դա առհասարակ ծիծաղելի է: Նշված կործանիչի կտրուկ շրջադարձի շառավիղը կազմում է մի քանի հարյուր մետր, իսկ ոչ կտրուկ շրջադարձինը՝ երեք-չորս հազար մետր:
Ողջ վերոգրյալի կապակցությամբ ուզում եմ ավելացնել նաև հետևյալը: Միանշանակ է, որ Սու-30ՍՄ-ները չեն գործելու միայնակ, այլ դրանք պետք է կիրառվեն օդային այլ միջոցների հետ միասին մեկ համակարգում: Այսպես և ճիշտ է, և ապահովում է անհրաժեշտ ճկունություն, և այս ուղին ավելի քիչ ծախսատար է: Իրոք, ի դեմս Սու-30ՍՄ-ների, լավագույն հարվածային միջոցներով հակառակորդի ռազմական մեքենայի մեջքը կոտրելուց ու օդային ամուր գերակայություն հաստատելուց հետո մենք կարիք կունենաք գրոհիչների և նույնիսկ հարվածային ուղղաթիռների, որոնք ավարտին կհասցնեն հակառակորդի ջախջախումը: Այս առումով հատկանշական է, սակայն, որ ոչ մի գրոհիչ, առավել ևս՝ հարվածային ուղղաթիռ, չի կարող արդյունավետ գործել առանց օդային հստակ գերակայության հաստատման, քանզի հակառակ պարագայում այդ մեքենաները հակառակորդի կործանիչների համար ուղղակի շարժական թիրախներ կդառնան:
Այսպիսով անկասկած է, ու սա հստակորեն արտահայտված է ՀՀ զինված ուժերի զարգացման հայեցակարգում, որ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ևս պետք է կատարելագործվեն ու թարմացվեն, սակայն ամբողջ խնդիրն կրկին նրանում է, որ, եթե ունես նման մարտական սարքեր, ապա դրանց արդյունավետ կիրառման համար հարկավոր է գլխավոր շարակազմի մարտական պահապանման ապահովումն ի դեմս բազմաֆունկցիոնալ-կործանիչի, առանց որի բոլոր այլ սարքերը դատապարտված են: Եվ վերջապես պետք չէ, մոռանալ, որ մեր հակառակորդը ևս կործանիչներ ունի:
Որպես վերջաբան կրկին նշենք, որ պարոն Պողոսյանի ողջ հոդվածը հիմնված է Լյուդենդորֆյան` “պատրաստվել անցած պատերազմին” և Օգարկովյան “պատասխան կործանարար հարվածի” հայեցակարգերի խառնուրդի վրա: Այդ հոդվածում ոչ մի խոսք չկա այն մասին, որ պետք է զարգացնել համալիր գործիքակազմ, միավորել օդուժն ու ՀՕՊ-ը, այնտեղ չի խոսվում այն մասին, որ ԱԹՍ-ները պետք է զարգանան և, ցանցահարթակակենտրոն կիրառմամբ, այլ հարձակման միջոցների հետ միասին ենթարկեցվեն օդային գերակայության թագավորներին ի դեմս ապագա պատերազմների գլխավոր հարվածային հերոսի՝ բազմաֆունկցիոնալ կործանիչի: Այդ հոդվածում նաև ոչ մի խոսք չկա այն մասին, որ ՌԷՊ-ը վաղուց արդեն ընդամենը միայն մարտական ապահովում չէ, այլ առանձին մարտի մի տեսակ և, եթե այն չի իրականացվում վերևից ներքև, ապա քիչ արդյունավետ է: Պարոն Պողոսյանի մոտ նաև ոչ մի խոսք չկա համակարգային զարգացման մասին, չի ասվում, որ ակտիվ նախաձեռնողական ռազմավարությունը ենթադրում է նաև ցամաքային զորքերի այլ մոդել, որի կիրառությունը իր հերթին փոխում է շատ բան: Ցավոք նման բաներ պարոն Պողոսյանի մոտ չկան և չէին էլ կարող լինել, քանի որ դրա համար պետք է լինել համապատասխան մասնագետ:
Վերջում ավելացնեմ, որ, բնականաբար պետական գաղտնիքի պահպանման պայմանների ապահովմամբ, ՀՀ ՊՆ-ը միշտ բաց է նմանատիպ քննարկումների համար՝ բնականաբար ականջալուր լինելով և առնվազն պատրաստ լինելով քննարկել ՀՀ զինված ուժերի հզորացմանը միտված ամեն մի ողջամիտ առաջարկ:


Հարգանքներով`
Արծրուն Հովհաննիսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Սուրբ Զատիկը Մարտակերտի շրջանի N զորամասում

Ինչպես արդեն գիտենք այսօր՝ ապրիլի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված Մարտակերտի շրջանի N զորամասերից մեկում տոնը նշվել է մեծ շուքով։ Զինծառայողպերը նաև իրականացրել են ծառատունը։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

21/04/2019

Այսօր Սպարտակ Քալաշյանի մահվան տարելիցն է

Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլի 21-ին ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Սպարտակ Սարգսի Քալաշյանը:Դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:
Սպարտակը ծնունդով Վանաձոր քաղաքից էր, կրում էր Արցախյան ազատամարտում զոհված քեռու անունը։ Սպարտակի ծնողները հիշում են, որդին շատ հայրենասեր էր, մշտապես ներգրավված տարբեր ռազմահայրենասիրական միջոցառումներին, Պատանի Երկրապահ միության անդամ էր, թիմում լավագույններից մեկը։
Սովորել էր Ս. Շահումյանի անվան N 6 միջնակարգ դպրոցում։
Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակը ընդունվել էր Գյուղատնտեսական քոլեջ, սովորել և ստացել տեխնիկի որոկավորում։ Սպարտակը խոհարարություն էր սիրում, որոշել էր ծառայությունից հետո խոհարարությամբ զբաղվել։
2015թվ. մեծ սիրով ու հպարտությամբ անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի N զորմասերից մեկում՝ որպես հրաձիգ։
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։ Սպարտակն էլ իր ծառայակիցների հետ միասին ամուր էին պահել սահմանն ու հակառակորդին արժանապատիվ պատասխան տվել։
Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Սպարտակի հայրը ակտիվ մասնակցություն էր ունեցել սնունդ և հիգիենայի պարագաներ Արցախ տեղափոխելու գործում, որի ընթացքում մարտական դիրքերում հանդիպել էր որդուն։
Սպարտակ Սարգսի Քալաշյանը ԱՀ և ՀՀ նախագահների կողմից ստորագրված հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։ 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Այսօր ապրիլի 21-ին Կարեն Աղաբեկյանի մահվան տարելիցն է


Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թ. ապրիլի 21-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Դեպքը տեղի է ունեցել ավտոխցիկում` մարտական դիրքեր գնալու ճանապարհին։ Կարենը մահացու հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի շրջանում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով:
Կարենը ծնունդով Վայոց Ձորի՝ Կեչուտ գյուղից էր։ 2015թվ. ուսումը կիսատ էր թողել և անցել պարտադիր զինվորական ծառայության Մարտունիի N զորամասերից մեկում որպես՝ վարորդ։

Կարենի քույրը մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը շատ գաղտնապահ էր, ծառայության մասին երբեք չէր պատմում, չէր բողոքում, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ հարազատներին չի ասել, որ ինքն էլ իր մասնակցությունն է ունեցել։ Շատ նվիրված էր, աշխատասեր, սիրում էր օգնել բոլորին։
2016թվ. ապրիլյան ռազմական գործողություններին Կարենը ևս մասնակից է եղել, նա վիրավորված զինվորներին օգնություն է ցուցաբերել և սնունդով ապահովել մարտական դիրքերում մարտնչող զինվորներին:
Կարեն Աղաբեկյանը հետմահու պարգաևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից՝ «Մարտական ծառայություն», Ղարաբաղյան պատերազմի վերտերանների միության կողմից «Հայրենիքի պաշտպանության համար» և ԱՀ նախագահի կողմից՝ «Լավագույն դիրքապահ» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2016թվ.ապրիլի 21-ին զոհվել է Մարատ Դանիելյանը


Գյումրի 21.04.2019թվ.Banak.info
2016թվ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման պատճառով, Մարատ Դանիելյանը կամավոր մեկնել է առաջնագիծ՝ կանգնելու հայ զինվորի կողքին։ 
Ապրիլի 21-ին ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը։
Մարատը ծնունդով Արցախի Ստեփանակերտ քաղաքից էր։ 1991-2002 թվ. սովորել էր Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2002-2004թվ. ծառայել էր հայոց բանակում։ Սովորել էր Արցախի Պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժնում: 
2014թվ. աշխատել էր ԱՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում։ 2015թվ. զբաղեցրել էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։ 
Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Նյութի տվյալները վերցված է Blognews.am կայքից։ 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:
Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:




ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Քննարկում-խորհրդակցություն Արցախում

Քննարկում, Խորհրդակցություն, փորձի փոխանակում Արցախում։ 
Քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմիններ-բանակ համագործակցության, համակարգի ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ առումով Արցախի փորձը անփոխարինելի է։





Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebook-յան էջում։ 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/04/2019

Ապրիլյան պատերազմ ապրածները

Տիգրանն ու Գարիկը
«Պատերազմը մեզ եղբայներ դարձրեց»

«Երբ ապրիլի 1-ի գիշերը տագնապ տվեցին, չէինք հավատում, որ լուրջ է, մտածում էինք՝ երևի ուսումնական տագնապ է:
 Բայց դիրքեր բարձրանալու հրաման եղավ, իսկ հրամանտարն անհանգիստ էր: 
Մեզ պատերազմը չէր վախեցնում, այլ ընկերներին կորցնելու հեռնակարը... Մենք հետախույզներ էինք, ովքեր ամեն պահի պետք է պատրաստ լինեին զոհվելու»,-պատմում է Տիգրան Գևորգյանը, ու ես իր հայացքում կարդում եմ այն չասված խոսքերը, որոնք իր փոխարեն աչքերն էին ասում՝ կռիվ տեսած աչքերը: 
«Պատերազմը սովորեցրեց իրար կյանք փրկել, ամենադժվար պահերին, երբ ընկերդ կողքիդ է, մահվան մասին չես մտածում»,- ասում է Գարիկ Հովհաննիսյանը:

Տիգրանն ու Գարիկը զինակից ընկերներ են, որոնց, ինչպես իրենք են ասում, պատերազմը եղբայներ դարձրեց: 
«Ապրիլյանի մասին խոսելը հեշտ չէ, նույնիսկ էդ բառի մեջ մի տեսակ ցավ կա, փորձում եմ չպատմել, մոռանալ այն ամենը, ինչը տեսանք, բայց բացակա ընկերների վիշտը թույլ չեն տալիս: 
Ինչ էլ պատմեմ կթվա, թե ինչ-որ անհավանական բան է, դա կհասկանա միայն նա, ով անցավ այդ ամենի միջով: Հիշում եմ, երբ կրակում էին Տիգրանի ուղղությամբ, մեզ թվաց, թե փամփուշտը կպավ նրան: էնպիսի զգացողություն է, որ բառերով անհնար է բացատրել. մտածել, որ ամենամոտ ընկերդ կարող է էլ չլինել...»։

Գարիկի մի քանի վայրկյան լռությունն ասում է շատ ավելին, քան կասեին նրա բառերը:
 «Մեզ հրաման էր տրված ազատագրել 116 դիրքը, որտեղ մինչև մեր հասնելը կռիվ էր տվել Աբաջյան Ռոբերտը: Ափսոս մի քիչ ուշ հասանք, թեև հաջողվեց քսան հոգով կռվել հակառակորդի հարյուր հիսուն հոգանոց խմբի դեմ ու հետ գրավել 116 դիրքը»։
Ընկերների արյամբ ու կորստով վիրավոր հողը կրկին հայկական կողմինն է:
 Ի դեպ Տիգրանն ու Գարիկն ապրիլյան պատերազմից հետո կրում են «Արիության համար» մեդալ:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց:
               ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
  
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարին

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների  կազմակերպման հարցեր:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվածգումարտակային մարտավարականզորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

19/04/2019

2016թվ.ապրիլի 19-ին զոհվել է Գևորգ Գևորգյանը


Գյումրի 19.04.2019թվ. Banak.info
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 19-ին հակառակորդը խախտելով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ու արցախա-ադրբեջանական  սահմանի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: 
Գևորգը ծնունդով Լոռու մարզի Աքոր գյուղից էր: 
Գևորգի ընտանիքը բազմանդամ է, նա էլ փոքր տարիքից աշխատել ու օգնել էր ծնողներին, թեթևացնել սոցիալական ծանր կացությունը։
Հիշեցնենք նաև, որ Գևորգը 2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում, որպես գնդացրորդ: 
Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», իսկ ԱՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

ՆՈՐ ԴԱՐ ՝ ՆՈՐ ՀԱՅ․․․․ՄԵԿ ԾԱՂԻԿ + ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ = ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ․․ "

Այս նշանաբանով կապանցի Արթուր Հ․ Բաղդասարյանի կոչն իրականացնելու նպատակով Անահիտ Բախշյանը «Ամերիա» բանկում հաշվեհամար է բացել,  որպեսզի այս կոչին արձագանքողները ու գաղափարը կիսողները, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում դրվող մեկ ծաղկի գումարը   փոխանցեն այդ հաշվեհամարին:

Այս թեմայով  կապ հաստատեցինք  հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի հետ.
«Այս կոչը կապանցի Արթուր Հ․ Բաղդասարյանը հրապարակեց ֆեյսբուքում, որին միացա անմիջապես ու Արթուրի հետ սկսեցինք քննարկել իրականացման մեխանիզմները։ Հասկացանք, որ հաշվեհամարը մեզանից մեկը պետք է բացի ու Արթուրի առաջարկով որոշեցինք որևէ բանկում իմ անունով հաշվեհամար բացել և դիմել մեր հայրենակիցներին։ Կոչի նպատակն է՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում դրվող ՄԵԿ ծաղկի գումարը փոխանցելով այդ հաշվեհամարին, ոչ միայն մեր նահատակների հիշատակը վառ պահելն է, այլև Ո՛Չ ասելով ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ՝ մեր մեջքը վերջնականապես ուղղելն ու մեր ԲԱՆԱԿԻ ու ՊԵՏՈՒԹՅԱՆ կողքին կանգնած լինելու փաստն արձանագրելն է։ Գումարն ամբողջովին կփոխանցվի ՊՆ-ին։ Այս նախաձեռնության նպատակը, մեր կարծիքով, ոչ այնքան ՊՆ-ին օգտակար լինելն էր, որքան մեր ազգային պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, բավակա՛ն է, զոհի կարգավիճակից պետք է դուրս գալ։ Ու ինչպես մեկնաբանել էր ֆեյսբուքի ընկերս՝ Անահիտ Մարգարյանը․ «զոհի մի ծաղկի գումարը դառնում է պատիվ ու արժանապատվություն պաշտպանող մեկ փամփուշտ», որի հետ, կարծում եմ համամիտ են շատերը։ Այնպես որ, այս նախաձեռնությունն ավելի շատ մեզ է պետք է, քան՝ բանակին»։

Հիշեցնենք, որ այս ծրագրի ինֆորմացիոն աջակիցը banak.info կայքն է, որը պատրաստ է լուսաբանել այն և ապահովել ծրագրի թափանցիկությունը՝ ցուցակների հրապարակմամբ ու մանրամասն տեղեկատվությամբ:

ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆ Է՝ 1570023941850100 Անահիտ Բախշյանին " ՆՈՐ ԴԱՐ ՝ ՆՈՐ ՀԱՅ․․․․ՄԵԿ ԾԱՂԻԿ + ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ = ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

2018 թվականին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ համառոտ հաշվետվություն

2018թ. ընթացքում, աշխատանքային ժամերին, ՀՀ ՊՆ «թեժ գծին» ստացվել է 41 125 զանգ: Զանգերի թվի նշանակալի աճ է գրանցվել մայիս-հունիս ամսին, երբ օրական ստացված զանգերի թիվը հատել է 200-ի շեմը:
ՀՀ ՊՆ «թեժ գծի» մշտական հասանելիությունն ապահովելու նպատակով վարվում է նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացված զանգերի վիճակագրություն՝ ստացված զանգերը գրանցվում են բազայում, որոնց անդրադարձ է կատարվում աշխատանքային ժամերին:  2018թ. ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացվել է 11 457 զանգ:
2018թ. ընթացքում ստացված զանգերի վերաբերյալ միջին վիճակագրական տվյալները հետևյալն են.
- Զանգերի միջին տևողությունը` 00:04:23
- Զանգի առավելագույն տևողությունը` 01:12:17
- Օպերատորներին միանալու համար սպասելու միջին տևողությունը` 00:01:05
- Բաց թողնված զանգերի քանակն արտահայտված տոկոսներով` 25%:
«Թեժ գծի» օպերատորները զանգը ստանալուց հետո դասակարգում են այն ըստ հարցի և խնդրի տեսակի: 2018թ.-ին գերակշռել են տեղեկատվական բնույթի հարցերը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, նաև իրավական ակտերի մեկնաբանումը: Հունվար, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցվել են բազմաթիվ զանգեր զորակոչի կազմակերպման, ընթացքի, ԿԲՀ կողմից կայացրած որոշումների, ինչպես նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ:
Քաղաքացիները բարձրաձայնել են ժամկետային զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրներ: Բողոքներ են գրանցվել նաև զորամասերում անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու, արձակուրդային գումարներ չփոխանցելու, ճանապարհածախսը չփոխհատուցելու, սննդի որակի վերաբերյալ:
Պայմանագրային զինծառայողների և սպաների խնդիրներին վերաբերող հարցերն ավելի քիչ են, ընդհանուր առմամբ` 6%: Բողոքները վերաբերում են հիմնականում աշխատավարձի, արձակուրդի, տեղափոխումների և ծառայությունից արձակվելու հետ կապված հարցերին:
ՀՀ ՊՆ թեժ գծին ուղղված յուրաքանչյուր բողոք, խնդիր գտնվում է պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո:
2018թ.-ին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացվածզանգերի վերաբերյալ հաշվետվությունըկարող եք ներբեռնել հետևյալ հղումով:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`