Showing posts with label նկարներ. Show all posts
Showing posts with label նկարներ. Show all posts

22/04/2019

Սուրբ Զատիկը Մարտակերտի շրջանի N զորամասում

Ինչպես արդեն գիտենք այսօր՝ ապրիլի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված Մարտակերտի շրջանի N զորամասերից մեկում տոնը նշվել է մեծ շուքով։ Զինծառայողպերը նաև իրականացրել են ծառատունը։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները։








Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
 Տեղեկացրու՛ ընկերներիդ`

16/04/2019

Առաջնագիծ 5 «КамАЗ» անվադող են ճանապարհել

2016 թ  Ապրիլյան պատերազմը ոչ միայն հայ ազգի համախմբվածությունը ցույց տվեց, մեր զինվորների մարտունակությունը, այլ նաև որոշ թերացումներ, որոնց ուղղությամբ աշխատել էր հարկավոր։ Թեժ դեպքերից անմիջապես հետո հայկական բանակը սկսեց էլ ավելի ամրանալ, դասեր քաղել և կատարելագործվել։ Մեր զոհված տղաների ընտանիքները նույնպես ոտիքի են կանգնել՝ պատրաստակամություն հայտնել օգնել՝ ինչպես կկարողանան։
Ապրիլյան պատերազմին զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, նրանցից մեկն է, ով կանգնել է հայկական բանակի թիկունքին։ Երկրորդ տարին է, ինչ իր ընկերների հետ միասին, ամբողջ ՀՀ տարածքով հավաքում են անվադողեր և ուղարկում առաջնագիծ, նպատակ ունենալով ինժիներական և ամրաշինական կառույցների ամրապնդմանը։
Այսօր՝ ժամեր առաջ, 5 կամազ անվադող են ճանապարհել առաջնագիծ և դեռ 40 մեքենա էլ ունեն ճանապարհելու, մինչև մայիս ամսվա վերջ։
2017 թ, երբ այցելել է եղբոր մարտական հերթապահություն իրականացրած դիրք, իր աչքերով է տեսել, թե ինչ դժվարությամբ են աշխատանքներ իրականացնում և ցանկացել է ինքն էլ մասնակից դառնալ այդ ամենին «Փորձեցի հասկանալ, թե ո՞նց կարող եմ օգնել ու առաջինը ինչի մասին տղերքը խոսցեին՝ անվադողերի պակասն էր»։ Հետ է եկել Արցախից ու սկսել ընկերների հետ անվադողեր հավաքել, միացել են Տիգրանի ընկերները ևս և այդպես գործը գլուխ են բերել։
Ժորան ասում է, որ բացի ՊՆ-ի և ՊԲ-ի հետ կապից, զորամասերի հրամանատարության հետ կապերից, նաև իր զինվոր ընկերի միջոցով է տեղեկանում, թե որտեղ կա անվադողի խնդիր և այդպես ևս փորձում են օգտակար լինել։ Ինչես նաև «Մարտական պատրաստության ակումբ»-ի կազմակերպած Արցախ այցերի շնորհիվ, որի հիմնադիրն ինքն է։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս մոտ 50 մեքենա անվադող են ուղարկել առաջնագիծ (տեսանյութը` այստեղ) «Չենք դադարեցնի հավաքելը, այնքան կհավաքենք ինչքան հարկավոր է սահմանը լիարժեք ամրացնելու համար, բայց այս արագությամբ, որ հավաքենք 2 տարի հետո էլ պետք չի լինի»։

Գոհար Աթաբեկյան












Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/04/2019

«Ապրելու կարոտը»․ միջոցառում նվիրված Ռոբերտ Աբաջյանի հիշատակին./Ֆոտոռեպորտաժ/

 Շահեցի՞ր երկիր, թ՞ե կորցրեցիր բարձունքը մերն է, տղերքը՝ չկան․․․ 2016 թվականի գարունը՝ ապրիլը, չի մոռացվի։ Պատմությունը կրկնվեց։ Ազգը նոր հերոսներ ունեցավ, ճանաչեց նրանց, սգաց, փառաբանեց, սիրեց և հպարտացավ, բայց երանի՜, հպարտությունն այսքան ցավոտ չլիներ։
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վառ հիշատակին։  Ռոբերտ Աբաջյանը Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս, ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
Միջոցառման նախաձեռնողը ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանն էր։ Սցենարի հեղինակ Վիկտորիա Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումը պատկերացնելիս առաջինը մտքին եկել է կարոտ բառը և հենց այդպիսի խորագիրն էլ ընտրել են՝ «Ապրելու կարոտը»։
Հերոսի ընտանիքը օրվա պատվավոր և սպասված հյուրն էր։ Միջոցառման կազմակերպիչների համոզմամբ աշակերտներն իրենք իսկ հայտնել են ցանկություն՝ մասնակցություն ունենալու, ցուցաբերել են լրջություն և պատասխանատվություն։ Դպրոցի սոց մանկավարժ Վարդուհի Իխտիարյանի խոսքով աշակերտները գալիս իրենց օգնությունն էին առաջարկում, օրերով պատրաստվել են և  հպարտ են, որ պատիվ ունեն մասնակցել միջոցառմանը։
Եղան փոքրիկներ, որ բեմի վրա չկարողացան զսպել արցունքները, բայց դա էլ չխոչընդոտեց միջոցառման սահուն ընթացքին։  Երեխաների խոսքով, նման միջացառումների շնորհիվ իրենք ևս մեկ հնարավորություն են ունենում ճանաչել մեր հերոսներին, ավելի շատ բան իմանալ նրանց մասին։
Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, հուզմունքը կոկորդին շնորհակալություն հայտնեց, ներկաներին պատմեց իր թոռան մասին՝ մեր հերոսի։ Լացն ու ծիծաղը խառնվել էին իրար։ Պատմում էր, թե Ռոբերտը ոնց էր հպարտանում իր ազգանունով, ոնց էր սիրում․․․ Միշտ ժպիտը երեսին, ընկերներով շրջապատված, կյանքով լի երիտասարդ․․․
Հերոսները չեն մեռնում, նրանք անմահանում են։ Շահեցի՞ր երկիր, թ՞ե կորցրեցիր- բարձունքը մերն է, տղերքը՝ չկան, տղերքն ավելի բարձրում մնացին․․․

նյութը՝ Գոհար Աթաբեկյանի
լուսանկարները՝ Լիանա Բրյանի






















Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

04/04/2019

Ականները կյանքեր են խլում․ «Հարավային Կովկասն առանց ականների» իրազեկման քարոզարշավ./Ֆոտոշարք/

Ականներն անվիճելիորեն սպանում և խեղում են։ Ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10000 մարդ, 20000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս ամենը գիտակցելով, 2005 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամաբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր։
Այս տարի առաջին անգամ ապրիլի 4-ը՝ ականների վտանգի իրազեկման օրը, Հարավային Կովկասում նշվեց տարածաշրջանային մասշտաբով ականային վտանգի իրազեկման քարոզարշավի տեսքով՝ հանդես գալով «Հարավային Կովկասն առանց ականների» կարգախոսի ներքո։ Կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ Քաղաք Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, Եվրոպական միության աջակցությամբ, ապա միջոցառումը շարունակվեց դրսում՝ մարդասիրական ակցիա Հալեպի փոքրիկների համար։ Կլոր սեղան-քննարկաման մասնակիցները մանրամասն ներկայացրին ականների վտանգների մասին, խոսեցին դրանց պատճառած վնասների մասին, հորդորեցին անտարբեր չլինել ականներից տուժածների նկատմամբ։  Նաև անրադարձան Հայաստանում առկա ականային վտանգ պարունակող տարածքներին, որոնք թվով 123-ն են։

Միջոցառման երկրորդ մասին միացան պատգամավորներ, դերասաններ երգիչներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր ցանկացան իրենց փոքրիկ օգնությամբ ժպիտներ պարգևել Հալեպի փոքրիկներին։ Մի փոքրիկ իր սիրելի արջուկը գրկին նույնպես միացավ ակցիային և ժպտուն աչքերով, արդեն առանց արջուկի հեռացավ։ Հավելենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հայ մասնագետներից կազմված խումբը Հալեպում է արդեն, գրեթե, 2 ամիս։ 

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի 4 մարզերում՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորում կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35000 մարդ։ Այս անմեղ բնակիչնեի կյանքն ու առողջությունը վտանգված է։ Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել։ Ականային վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքն ու նպաստում արտագաղթին։

Ներկաները մի քանի անգամ հորդորեցին, որ ոչ մի պետություն չպետք է ունենա ականապատ տարածքներ, դրանց փոխարեն կարող են լինել խաղադաշտեր, գյուղատնտեսական տարածքներ կամ այլ օգտակար և անվնաս ձևով շահագործել։ 

2019 թվականի ապրիլի 4-10 անցկացվող «Հարավային Կովկասն առանց ականների» քարոզարշավը կփորձի տարածաշրջանի իշխանություններին, քաղաքացիներին քաջալերել՝ առավել մեծ ջանքեր ներդնել Հարավային Կովկասն ականների և չպայթած զինամթերքի պատուհասից մաքրելու համար։


Նյութ՝Գոհար Աթաբեկյանի
Լուսանկարները՝ Լիանա Բրյանի







































Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`